RSS   Русский   Հայերեն            
Ամենա սիրված
ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի գործով դատական նիստը կկայանա մարտի 14-ին: Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի դուստրը՝ Լիլիթ Հարությունյանը:
Հայ Առաքելական Եկեղեցու Նոր Նախիջևանի և Ռուսաստանի թեմը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի գահակալության տոնի օրերին նրան մատուցել է թանկարժեք նվեր՝ երկու 350-ամյա Ավետարաններ: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Դոնի Ռոստովի «Ապագա» քաղաքային ազգային-մշակութային ինքնավարությանը, այդ գրքերը կաթողիկոսին նվիրել է Ռոստովի Սուրբ Կարապետ եկեղեցու ավագ քահանա Տեր Թադեոս Ավագյանը: Ըստ Տեր Թադեոսի՝ դրանք առաջին հայերեն լեզվով Ավետարաններն են, ...
Թուրքիայի մարդու իրավունքների միությունը (IHD) դատական հայց է ներկայացնելու օրեր առաջ «Ակոս» պարբերականի խմբագրության դիմաց «Կեցցեն Օգյուն Սամասթները, կորչեն Հրանտ Դինքերը» պաստառը պարզողների դեմ։
Հալեպում մարտի 8-ի առավոտյան, հրթիռակոծության է ենթարկվել հայաբնակ Նոր Գյուղ թաղամասը: Այս մասին հաղորդում է Հայ առաքելական եկեղեցու Բերիո թեմի մամուլի ծառայությունը:
Ապրիլի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհիի հրավերով պաշտոնական այցով ժամանեց Թեհրան:
Դեկտեմբերի 9-ին և 12-ին ՄԱԿ-ի կենտրոնատեղիում կազմակերպվել էին Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի ընդունման 65-ամյակին նվիրված քննարկումներ, որոնց հիմնական բանախոսներն իրենց ելույթներում ընդգծել են կոնվենցիայի կարևորությունը և նշանակությունը մարդկության դեմ ծանր հանցագործությունների կանխարգելման ու դատապարտման հարցում:
Պայծառ Մանթաշյանն արդեն երեք տարի է, ինչ աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում: 2009թ. դեկտեմբերից ընդունվել է ասպիրանտուրա, իսկ այս տարվա ընթացքում պլանավորում է պաշտպանել թեկնածուական ատենախոսությունը, որը նվիրված է ֆոտոռեֆրակտիվ նյութերում լազերային նոր եղանակներով երկչափ և եռաչափ միկրո- և նանոմետրական պարբերական կառուցվածքների ձևավորմանը: Հետազոտությունները վերաբերում են լազերային ֆիզիկայի  և օպտիկայի բնագավառներին:
Ռուսաստանի հայերի միությունն անում է ամեն ինչ, որպեսզի Հայաստանի քաղաքացիները ստանան իրենց իրավունքը մուտք գործել ՌԴ տարածք ազատ վիզային ռեժիմի համաձայն ավելի քան 90 օր ժամկետով ու ծագած իրավական խնդիրների կարգավորման համար՝ կապված ՌԴ տարածքում միգրացիոն նոր օրենքների ընդունման հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:
Մարտի 2-ին Սանկտ-Պետերբուրգի հայ համայնքի մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին նվիրված  երեկո:
Երևանում մարտի 10-ից 15-ը Մոսկվայի տանը Ռուսական կինոյի օրեր կանցկացվեն, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին կենտրոնի մամուլի ծառայությունից։
Փետրվարի 28-ին Վարշավայի Սադիբա թաղամասում գտնվող «Հայկական այգում» տեղադրված խաչքարի մոտ Լեհաստանում հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ Տ. Տաճատ Աբեղա Ծատուրյանի կողմից կատարվեց հոգեհանգստյան կարգ` նվիրված Սումգայիթի եղեռնագործության զոհերի և հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակին:
Բյուրականի աստղադիտարանում Հայաստան բերված երեք աստղադիտակների տեղադրումը թույլ կտա ընդգրկել աստղադիտարանը տիեզերական աղբի միջազգային հսկողության համակարգում, «ԱՌԿԱ» գործակալությանն է հայտնել Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն։
Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում:
Ռուսաստանի «Սպորտ-Էքսպրես» հրատարակությունը 14-րդ անգամ անցկացրել է հարցում՝ իր տեսաբանների եւ թղթակիցների համար, որոնք որոշել են Ռուսաստանի լավագույն մարզիկ՝ տարվա արդյունքների համաձայն: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, քվեարկության արդյունքների համաձայն, որին մասնակցել է 100 լրագրող, լավագույնը ճանաչվել է Երեւանում ծնված 29-ամյա թեթեւ ատլետ (բարձրության ցատկումներ) Աննա Չիչերովան: Առաջարկում ենք ընթերցողների ուշադրությանը «Սպոր-Էքսպրեսի» թղթակցի մարզուհու ...
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը շարունակում է աջակցել Տորոնտոյի հայ համայնքի կողմից նախկինում հովանավորված կրթական հաստատությունների աշակերտներին: Այս անգամ արտերկրում բնակվող հայազգի դերձակների ընտանիքը համազգեստներ է նվիրաբերել Շուշիի Դ. Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական դպրոցի աշակերտներին, ինչպես նաեւ նոր ձմեռային տաք հագուստ եւ կոշիկ է հավաքագրել Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղերի 165 աշակերտների համար: Նվերները արցախցի պատանիներին են հասել Ամանորի նախաշեմին` ...








Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



 
  Яндекс цитирования



Загрузка...