RSS   Русский   Հայերեն              
Ամենա սիրված
Անցյալ շաբաթ ես գրել էի թուրքական կառավարության կողմից վարձված մեկ տասնյակից ավելի հանրային կապերի և լոբբիստական ընկերությունների մասին: Վերջին շաբաթների ընթացքում Թուրքիայի Հանրապետությունը դրանց թիվն ավելացրեց ևս երկու նոր ընկերություններով՝ Ballard Partners և Burson-Marsteller:
Մարտի 3-ին Ստոկհոլմի Սերյելս Թորյ հրապարակում Շվեդիայում հայկական միությունների համադրող կենտրոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ տեղեկատվական ակցիա եւ մոմավառություն՝ նվիրված Սումգայիթի ջարդերի 26-րդ տարելիցին։
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում Մեծ պահքի շրջանում զինծառայողների, նրանց ընտանիքի եւ քաղաքացիական անձնակազմի մկրտության, հաղորդության ծեսեր են անցկացվում, ռազմական օբյեկտների, սպառազինության, զրահատանկային, ավտոմոբիլային եւ ավիացիոն տեխնիկայի օծում:
Իրաքյան Քուրդիստանը նախապատրաստում է ինքնավար կարգավիճակից անկախ պետության անցումը: Ընդհանրապես որեւէ զորակցական բացահայտ պաշտոնական կեցվածք չի երևացել որևէ պետության կողմից: Տարածաշրջանում նոր իրավիճակ չստեղծելու, վերապահության եւ ընթացակարգը չքաջալերող հայտարարություններ են ընդհանրապես գերտերությունների կողմից: Առավելագույն դեպքում` լուռ, զուսպ մնացողներ, անուղղակիորեն ձեռնպահ մնալով համաձայնություն հայտնելու մոտեցումներ մատնելով:
Ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում ապրող հազարավոր հայեր ապահովագրել էին իրենց կյանքը ամերիկյան և եվրոպական ընկերություններում, որպեսզի իրենց մահից հետո իրենց ժառանգները ստանային դրամական հատուցում:
Քալիֆորնիա նահանգի Նորթրիջ քաղաքում Հայկական հետազոտությունների համալսարանի ծրագիրը կազմակերպում է կոնֆերանս Հայոց ցեղասպանությունից փրկվածներիբ եւ ջուլհակությանը վերաբերող թեմայով: Այդ մասին գրում է «Asbarez»-ը: Միջոցառումը տեղի կունենա մարտի 29-ին Հովիաթթի անվան գրադարանի կոնֆերանսների դահլիճում Հայ գորգագործների միության եւ Լոս-Անջելեսի միավորված հայկական խորհրդի աջակցությամբ:
Նոյեմբերի 5-ին Արմավիրում խաչքարի բացումից և Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի կողմից կատարված օծման արարողությունից հետո Ռուսաստանի հայերի միության տեղի մասնաճյուղը հայերենի ուսուցչուհի Հասմիկ Այվազյանի հետ միասին կազմակերպել է բաց դաս՝ «Խաչքարը Հայաստանի հին խորհրդանիշն է» թեմայով:
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Parisien» թերթում հրապարակված հոդվածը ֆրանսիական Դիմադրական  շարժման մասնակցի՝ Արսեն Չաքրյանի մասին, ով վերջին ողջ մնացածն էր Մանուշյանի հակաֆաշիստական հայտնի խմբից:
Արցախի Հանրապետության Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար` Նարինե Աղաբալյանը Հունաստան կատարած իր եռօրյա այցի ընթացքում, ներկա գտնվեց “Հայ-հույն բարեկամության միության” կողմից կազմակերպված, “Հայաստան - Արցախ` Մեկ ազգ, մեկ պայքար” միջոցառմանը, Հունաստանի խորհրդարանում հանիպում ունեցավ “Հայաստան - Հունաստան խորհրդարանական բարեկամության խմբի” նախագահության հետ և այցելեց համայնքի տարբեր կազմակերպությունների կողմից կազմակերպված միջոցառումներին:
Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ իր մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը: Ապրիլի 16-ի խայտառակ հանրաքվեն, որը հազիվ հաղթելով Էրդողանը իրեն լայն բռնապետական լիազորություններով օժտեց, իսկ դրանից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև անմեղ ցուցարարների վրա նրա թիկնապահների դաժան հարձակումը, արժանացան համընդհանուր քննադատության ...
Հայտնի ջութակահար Դմիտրի Սիտկովեցկին առաջին անգամ Հայաստանում հանդես կգա համերգով։ Մարտի 13ին, ժամը 19։00-ին նա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ ելույթ կունենա Ա. Սպենդարիանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում։
Թուրքական մամուլը փետրվարի 28-ին հաստատել է պատմական Զերզիֆան ամրոցում հնագետների կողմից հայերի զանգվածային գերեզման գտնելու տեղեկությունը:
Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում՝ անմիջապես Քաղավիացիայի  գլխավոր վարչության շենքում, տեղակայված է Քաղավիացիայի թանգարանը։
Մարտի 4-ին Ռուսաստանում ՀՀ դեսպանությունում տեղի ունեցավ Ռուբեն Գալիչյանի “Азербайджанские историко-географические фальсификации” ռուսալեզու գրքի շնորհանդեսը:






Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



Загрузка...