RSS   Русский   Հայերեն              
Ամենա սիրված
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին մտադիր է համոզել բոլոր եվրոպական երկրներին` օրենք ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին. գրում է թուրքական Hurriyet օրաթերթը:
Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երեւանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության եւ Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը: Միջոցառմանը ներկա են գտնվել նաեւ ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, Մոսկվայի կառավարության անդամներ, ինչպես նաեւ  հայ համայնքի ներկայացուցիչներ:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան խնդիրներ ունի իր հարևան երեք պետությունների` Սիրիայի, Հարավային Կիպրոսի և Հայաստանի հետ:
Թուրքիան մեծ պարտություն կրեց անցյալ շաբաթ, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ նշանակալից մի բանաձև ընդունեց՝ կոչ անելով Թուրքիայի կառավարությանը վերադարձնել բռնագրավված ավելի քան 2,000 քրիստոնեական եկեղեցիներ և այլ կալվածքներ «իրենց օրինական տերերին»:
Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան քարոզչական բնույթ ուներ, կարծում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը
Ֆրանսիայի հարյուրավոր բնակավայրերում սկսվել են Հայոց Եղեռնի հիշատակի միջոցառումները:
«Գրեմմի»-ի բազմակի մրցանակակիր, ճանաչված ջութակահար եւ դիրիժոր Պինկաս Ցուկերմանի եւ աշխարհահռչակ «Կամերատա Զալցբուրգ» նվագախմբի համատեղ ելույթը տեղի կունենա Երեւանի Արամ Խաչատրյանի անվան մեծ համերգասրահում՝ դեկտեմբերի 11-ին «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի 14-րդ համերգաշարի ավարտին:
«Եթե ես առաջիկայում որեւէ խոշոր մրցանակ կամ հոնորար ստանամ, այն կնվիրեմ իմ ընկեր գրողների առողջության վերականգնմանը կամ էլ նրանց գործերի հրատարակմանը»,- այսօր հայտարարեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:
Թուրքիայի ԱԳ նախարարի հայտարարությունը թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը:
Գազիօսմանփաշայի քաղաքապետը բնակելի շենք կառուցելու նպատակով քաղաքային տարածքներից մեկը քանդելու հրահանգ էր տվել` պայմանով, որ այն կվաճառվի միայն շրջանի բնակիչներին: Սակայն երբ օտարերկրացիներին նույնպես թույլատրվել է այդտեղից մաս գնել, քաղաքապետի օգնականն արդարացել է` ասելով. «Հո օտարերկրացիին`հային, հույնին կամ իսրայելցուն չենք վաճառում». հայտնում է agos.com-ը:
Թուրքիայում ակտիվ սկսել են քննարկել երգիծական Extra Version կայքի հրապարակումները, որոնց մի մասը նույնիսկ լրատվական կայքերում որպես լուրջ հրապարակում է դարձել։
Սիդնեյում ու Մելբուրնում պատմության ամերիկացի պրոֆեսոր, Հայոց ցեղասպանության հայտնի ժխտող  Ջասթին Մաքքարթիի մասնակցությամբ ծրագրված երկու միջոցառումները չեղյալ են համարվել: Որպես պատճառ նշվում են անընդունելի հայացքները: Այդ մասին հաղորդում է Ավստրալիայի հայ ազգային կոմիտեի կայքը:
Լիբանանում անց են կացվում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցին:
Հայտնի ֆրանսիացի կոմպոզիտոր և ակորդեոնահար Ռիշար Գալյանոն չորեքշաբթի Երևանում Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ ելույթ կունենա «Տարվա եղանակներ» համերգային ծրագրով։ «Մենք կներկայացնենք մեր ծրագիրը մարտի 5–ին Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում։ Մենք միավորել ենք Վիվալդիի և Պիացոլայի «Տարվա եղանակները»` նվիրելով համերգը Կանանց միջազգային օրվան»,– երեքշաբթի ասաց Մարտիրոսյանը։ Ըստ նրա, Գալյանոյի հետ նվագախմբի համագործակցությունը վաղուց է սկսվել և միշտ հաջող է եղել։ «Համերգային ծրագիրը, ...
Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մասին տեղյակ լինելու և պաշտոնական լիազորությունները չկատարելու մեջ մեղադրվող` Տրապիզոնի ոստիկանության պետ Ալբայ Ալի Օզի դատը Կ.Պոլսի հիմնական դատին միացնելու առաջարկը մերժվել էր:






Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



Загрузка...