RSS   Русский   Հայերեն            
Ամենա սիրված
Կանգնել արցախցու կողքին, աջակցել վերաբնակեցման ծրագրերին եւ նպաստել Արցախի զարգացմանն ու վերածննդին: Հենց այս նպատակով եւ բացառապես հայրենասիրական սկզբունքներից ելնելով երեք տարի առաջ «ԱՐԻ» (Artsakh Roots Investment) կազմակերպությունը որոշեց ներդրումներ կատարել Արցախում: Երեք տարի առաջ մեկնարկած առաջին ծրագրում շուրջ 100 գործարարներ Քաշաթաղի շրջանի 800 վերաբնակչի գյուղատնտեսական եւ անասնապահական ծրագրերի իրականացման համար վարկեր տրամադրեցին. արդյունքում` վերամշակված 6.000 հա հողատարածքով եւ շուրջ ...
Փետրվարի 27-ին Նյու Յորքի ՀԲԸՄ-ի կենտրոնատեղիում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության հովանու ներքո կայացավ Աննա Աստվածատուրյան-Թըրքոթթի գրքի շնորհանդեսը:
Ռուսաստանում վթարի ենթարկված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարացնելու միջնորդությունը դատարանը կքննարկի այսօր՝ մարտի 13-ին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական Երանուհի Թումանյանցը:
Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական և PR ընկերությունները բացահայելուց հետո, այժմ տեղեկացնում ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին:
Վերնագիրը փոխառել եմ Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը» պիեսից, եթե չեմ սխալվում, Նուրեդդին Սևինի թարգմանությամբ. հրեա վաշխառու Շեյլոկն ասում է` քանի որ հրեա եմ, հա՞…
Նախանշելով հաջորդ տարվա՝ Ցեղասպանության հարյուրամյակի ոգեկոչման միջոցառումները, ս.թ. հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության հարցն առաջին անգամ քննարկվեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Հայաստանը Արեւելյան Հայաստան անվանափոխելու համար արդեն շատ ուշ է, հունվարի 27-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը` մեկնաբանելով Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի վերջին հայտարարությունը:
Մարտի 3-ին Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանը մասնակցեց Իտալիայի պատգամավորների պալատում ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գիտաժողովին:
Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունն անցյալ տարվա դեկտեմբերին մի խումբ մասնագետների և վերլուծաբանների հրավիրել էր Երևան քննարկելու Սփյուռքի փոփոխվող դերը Հայրենիքի նկատմամբ: «Հարափոփոխ աշխարհ, փոփոխվող Սփյուռք» խորագրով կլոր սեղան-քննարկման մասնակիցները եկել էին Միացյալ Նահանգներից, Ռուսաստանից, Արգենտինայից, Գերմանիայից, Ուկրաինայից, Լիբանանից և Հայաստանից:
Սովորաբար որբ բառը խղճահարութիւն, տխրութիւն ու հոգեկան ցաւ է պատճառում մարդուն, երբ դժբախտ պատահարով, կամ կեանքի անբարեացակամ հարուածով է որբանում մէկը, նոյնիսկ` խաղաղ, սովորական պայմաններում, քանի որ այն խորհրդանշում է անպաշտպան ու անօգնական դարձած երեխայի դժուարին ճակատագիր, բազում հարուածներով լեցուն խեղաթիւրուած կեանք:
-Որտե՞ղ են առաջին անգամ ի հայտ եկել խաղողագործությունն ու գինեգործությունը: Պարզվում է գիտական հետաքրքրությունից բացի այս հարցերը կարող են գործնական նպատակների ծառայել՝ սեփակայն գինու արտադրանքի իրացում: Թե ինչպես, NEWS.am-ի հարցին պատասխանել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
Բյուրականի աստղադիտարանի մեծ դիտակի (2,6 մետր) արդիականացման աշխատանքները ավարտման փուլում են. հոկտեմբերի վերջին դիտակի հայելին երկար տարիներ շահագործման, իսկ այնուհետեւ պարապուրդի մեջ գտնվելուց հետո առաջին անգամ վերաալյումինապատվել է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, հավելելով, որ ստացվել է փայլուն արդյունք՝ 96 տոկոս անդրադարձման գործակից ունեցող ծածկույթ, որից բարձր ուղղակլի չի լինում։
Այս շաբաթվա հոդվածը նվիրված է որոշ հայերի պարտվողական մոտեցմանը, ում բացասական հայացքները ևս մեկ անգամ արտացոլվեցին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող ֆրանսիական օրինագծի վերաբերյալ վերջին նորություններում:
Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայում Մեծ պահքի շրջանում զինծառայողների, նրանց ընտանիքի եւ քաղաքացիական անձնակազմի մկրտության, հաղորդության ծեսեր են անցկացվում, ռազմական օբյեկտների, սպառազինության, զրահատանկային, ավտոմոբիլային եւ ավիացիոն տեխնիկայի օծում:








Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



 
  Яндекс цитирования



Загрузка...