Андраник Озанян
RSS   Русский   Հայերեն              
Ամենա սիրված
Ստամբուլահայ հայտնի լեզվաբան, Taraf պարբերականի նախկին սյունակագիր Սեւան Նիշանյանը, ով 2014-ի հունվարի 3-ից պատիժ է կրում Թորբալըի բանտում, շնորհակալություն է հայտնել Al-Monitor-ին։
Հայաստանը քայլ է կատարել եռաչափ տպագրության (3D) ոլորտում սեփական արտադրանքը թողարկելու ուղղությամբ: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում հայ երիտասարդները նոյեմբերի վերջին հավաքել են մոտ 5 կգ քաշով և 20 սանտիմետր երկարությամբ աշխատանքային հարթակ ունեցող 3D տպագրության սարք:
Թուրքիայում դեկտեմբերի 17-ին սկսված «մեծ կաշառք» սկանդալային գործողությունից հետո սկիզբ առած ոստիկանապետերի կադրային ջարդին զոհ է գնացել նաեւ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող ոստիկանապետ Ռամազան Աքյուրեքը։
Մարտի 11-ին Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում տեղի կունենա «Ֆրունզիկ Մկրտչյան. 20 տարի անց» խորագրով հուշ-երեկո. հայտնում է apsny.ge-ն:
Օրեր առաջ Պոլսահայ գրող Սևան Նիշանյանին Թորբալը փակ բանտից շտապ տեղափոխել էին Թուրքիայի ամենավատ համբավ ունեցող Բուջա փակ բանտը այն բանի համար, որ նա նամակում հայտնել էր, որ բանտում գողացել են իր վարկային քարտերը: Նիշանյանին խորհուրդ էին տվել դիմել բանտի տնօրենին, բայց օգնելու փոխարեն նա նախընտրել էր հեգնել` ասելով` ի՞նչ իմանանք, իրո՞ք քարտ ունեցել ես, թե՞ ոչ:
Մարտի 22-ին Մոսկվայում տեղի ունեցավ հայտնի գրող և կինոդրամատուրգ կիմ Բակշիի հանդիպումը Մոսկվայի Լոմոնոսովի անվ. պետական համալսարանի ուսանողության հետ, որը համատեղ կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և Մոսկվայի համալսարանի հայկական ուսանողական ընկերակցությունը: Սա «Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում հանդիպումների նոր շարքի առաջին միջոցառումն էր: Հանդիպումը տեղի ունեցավ Արցախյան շարժման 25-ամյակի տոնակատարության օրերին:
Այս տարվա սկզբին ես մի հոդված էի գրել, որտեղ ներկայացրել էի Թուրքիայի կառավարության կոշտ մարտավարությունը` եվրոպական և ամերիկյան թանգարաններից անտիկ իրերը վերադարձնելու համար: Զավեշտալի է, որ Թուրքիան՝ այլ ազգերի մշակութային ժառանգության խոշորագույն թալանչիներից ու ավազակներից մեկը, կարող է այդպես ագրեսիվորեն պահանջել այդ հնությունները:
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների (գործատուների) միությունն այսօր՝ մարտի 3-ին բիզնեսի նահապետ, մեծ բարերար Ալեքսանդր Մանթաշյանցի ծննդյան կապակցությամբ հուշ-պսակադրություն էր կազմակերպել մեծ հայի արձանի մոտ:
Տասը տարի առաջ ՆԱՏՕ-ի զորավարժություններին մասնակցելու առիթով Բուդապեշտ ժամանած հայ սպա Գուրգեն Մարգարյանը քնած պահին կացնահար սպանվեց ադրբեջանցի Սաֆարովի կողմից: Այնուհետեւ դիպաշարը ծանոթ է բոլորին. ձերբակալություն, դատավարություն, ահավոր ճնշում Բաքվի կողմից Հունգարիայի դատաիրավական հաստատությունների վրա, վճիռ, ցմահ բանտարկություն: Երկու տարի առաջ ադրբեջանահունգարական գործարքների եւ լուռ համաձայնությունների իբրեւ արդյունք մարդասպանը հայտնվեց ազատության մեջ եւ արժանացավ Բաքվի կողմից հերոսի կոչմա ...
Երեւանի «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նախօրեին հեղինակային երգի երեկո էր: Հեղինակ-կատարողներին մեկ տանիքի տակ էր հավաքել «Ժամանակ» ֆիլմի ստեղծագործական անձնակազմը՝ Arm TIME Production-ի կազմակերպած համերգի շրջանակում: Առիթը ֆիլմի սաունդթրեքի պրեմիերան էր, որի հեղինակն ու կատարողը Վահագ Ռաշն է: Խոսքերը բանաստեղծ Միսաք Մեծարենցինն են:
Մայիսի 9-ին Նիդերլանդների Ամերսֆորտ քաղաքում տեղի ունեցան Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 67–րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեցին Հաագայում հավատարմագրված ԱՊՀ բոլոր երկրների դեսպանությունները, Ամերսֆորտի քաղաքապետը, պաշտոնյաներ, պատերզամի վետերաններ, ազգային համայնքների ներկայացուցիչներ:
Եթե հայ գործարարները կարծում են, որ Թուրքիայում իրենց “գրկաբաց” սպասում են ներդրումներ և համատեղ ձեռնարկություններ հիմնելու համար, ապա չարարչար սխալվում են: Հայ գործարարներ Նասրի եղբայրների միլիոնավոր դոլլարների ներդրման հետագա ճակատագիրը կարող է լավ դաս լինել նրանց համար, ովքեր ԱՄՆ կառավարության գումարներով հայ-թուրքական սահմանների բացման լոբբինգ են անում: Ծխախոտի արտադրությամբ, ներմուծմամբ և սպառմամբ զբաղվող European Tobacco ընկերությունը Թուրքիայում այդ ոլորտի ամենամեծ յոթ ընկերություններից մեկն ...
Լեհաստանում հրապարակվել է մենագրություն՝ Լեռնային Ղարաբաղի, Հարավային Օսեթիայի ու Աբխազայի քաղաքական համակարգերի մասին: Մենագրության հեղինակը քաղաքական գիտությունների թեկնածու, հետխորհրդային երկրների հարցերով մասնագետ Ռալֆ Չախորն է:
Հիմնադրամի Տորոնտոյի տեղական մարմինը շարունակում է աջակցել Տորոնտոյի հայ համայնքի կողմից նախկինում հովանավորված կրթական հաստատությունների աշակերտներին: Այս անգամ արտերկրում բնակվող հայազգի դերձակների ընտանիքը համազգեստներ է նվիրաբերել Շուշիի Դ. Ղազարյանի անվան հանրակրթական երաժշտական դպրոցի աշակերտներին, ինչպես նաեւ նոր ձմեռային տաք հագուստ եւ կոշիկ է հավաքագրել Մարտակերտի շրջանի Մատաղիս եւ Մարտունու շրջանի Սպիտակաշեն գյուղերի 165 աշակերտների համար: Նվերները արցախցի պատանիներին են հասել Ամանորի նախաշեմին` ...
NEWS.am-ը ներկայացնում է հատվածներ «Global Post»-ում բեսթսելլերի հեղինակ, պարբերականի հատուկ թղթակից Ռիզ Էրլիխի հոդվածից.





Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում: