RSS   Русский   Հայերեն              
Նորություններ
Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճիռը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը» ՝ վկայակոչելով Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը:
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են երկրում Շվեյցարիայի դեսպան Մարսել Շտուտցին՝ Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վերջերս կայացրած վճռի կապակցությամբ Ավստրալիայի հայ համայնքի անհանգստությունը հայտնելու նպատակով: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Մարտի 10-ից ապրիլի 10-ը Հայաստանում մեկնարկած ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում գրական, երաժշտական միջոցառում էր կազմակերպվել Երեւանի քաղաքապետարանի ենթակայության Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում:
Հայաստանի ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի` ծաղկաթերթերով ստեղծված գործերի անհատական ցուցահանդեսը կբացվի մարտի 15-ին Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում, հաղորդվում է հանրապետության մշակույթի նախարարության կայքում։
Բավական բարդ եւ միաժամանակ դժվար ու անշնորհակալ գործ է` իրատեսական կանխատեսումներ կատարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի անմիջական եւ հեռակա հետեւանքների մասին: Գերտերությունների ազդեցության գոտիների ընդլայնման եւ փոքրացման միտումներ, սառը պատերազմի 21-րդ դարի տարբերակ, սահմանների վերաքարտեզագրումներ եւ տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների բախումներ` գետնի վրա:






Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:



Загрузка...