Իրանում այսօր ահաբեկչական երկու գործողություն է տեղի ունեցել: Զինված 4 անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում, մահապարտներից մեկը գործ է դրել իրեն ամրակցված պայթուցիկը: Գրեթե միաժամանակ մի քանի զինված անձինք կրակ են բացել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանում: Իրավապահ մարմինները ոչնչացրել են ահաբեկիչներին, սակայն հարձակումների հետևանքով զոհվել է 7, վիրավորվել` 35-ից ավելի մարդ: Իրանի անվտանգության ծառայության մարմինները հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ գործողությունների ...