Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
��������������������������������politics
Անցյալ շաբաթ լուսաբանեցինք Թուրքիայի նախագահի ապօրինի հարստացումը՝ 25 միլիոն դոլար արժողությամբ նավթատար նավը որպես նվեր ստանալով մի ադրբեջանցի միլիարդատերից, իսկ այս շաբաթ կբացահայտենք Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին, որը, ինչպես պարզվում է, նույնքան կոռումպացված է, որքան իր շեֆը...
Ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը իր ֆեյսբուքյան էջում https: //www.facebook.com/Chakhalyan.Javakhk հայտարարություն է տարածել javakhq.info –ն այն ներկայացնում է առանց կրճատումների
Ամերիկահայերը և ողջ աշխարհի հայությունն անտեղի անհանգստացած էին թուրքական «Հյուրիյեթ» թերթում վերջերս հրապարակված՝ «Ամերիկայի թուրքերը «գլխավոր ծրագիր» են մշակում 2015-ի համար» խորագիրը կրող հոդվածի պատճառով:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)` «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը բողոքարկելու` Շվեյցարիայի որոշումը հնարավորություն կտա, որպեսզի դատարանի որոշման մեջ Ցեղասպանության մասին վիճահարույց հաստատումները սրբագրելու փորձ արվի. Yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ստեղծվել է Ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի հատուկ հանձնաժողով:
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ, որում ողջունում է ՄԻԵԴ-ի դեկտեմբեր 17-ի որոշումը բողոքարկելու` Շվեցարիայի կառավարության որոշումը: Հայտարարության մեջ ասված է.
Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով 86 տարի ազատազրկման դատապարտված պաշտոնաթող գեներալ Վելի Քյուչուքը եւս ազատ է արձակվել։
Հայաստանը ողջունում է Շվեյցարիայի որոշումը՝ հայցելու Դողու Փերինչեքի գործի փոխանցումը Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանի Գերագույն պալատի վերանայմանը: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով Շվեյցարիայի կառավարության որոշումը:
Շվեյցարիայի կառավարությունը որոշել է բողոքարկել թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 2013թ. դեկտեմբերի 17-ի դատավճիռը: Այս մասին հայտնում է «Արմենպրեսը» ՝ վկայակոչելով Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրության միջազգային ինստիտուտը:
Ավստրալիայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները հանդիպել են երկրում Շվեյցարիայի դեսպան Մարսել Շտուտցին՝ Հայոց ցեղասպանությունը հերքող թուրք Դողու Փերինչեքի գործով ՄԻԵԴ-ի վերջերս կայացրած վճռի կապակցությամբ Ավստրալիայի հայ համայնքի անհանգստությունը հայտնելու նպատակով: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
Բավական բարդ եւ միաժամանակ դժվար ու անշնորհակալ գործ է` իրատեսական կանխատեսումներ կատարել Ուկրաինայում ստեղծված իրավիճակի անմիջական եւ հեռակա հետեւանքների մասին: Գերտերությունների ազդեցության գոտիների ընդլայնման եւ փոքրացման միտումներ, սառը պատերազմի 21-րդ դարի տարբերակ, սահմանների վերաքարտեզագրումներ եւ տարածքային ամբողջականության ու ինքնորոշման իրավունքի սկզբունքների բախումներ` գետնի վրա:
Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով 50 տարվա ազատազրկման դատապարտված Թուրքիայի հատուկ նշանակության ջոկատի նախկին փոխտնօրեն Իբրահիմ Շահինն ազատ է արձակվել։
Թուրքիայում «Էրգենեկոն»-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված «Աշխատավորական» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Ղրիմում լարվածությունը շարունակում է աճել: Ինքնավար հանրապետության կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեին հաշված օրեր են մնացել: Ղրիմի տարածքում բնակվող տարբեր ազգերի ներկայացուցիչների դիրքորոշումը հանրաքվեի վերաբերյալ միանշանակ չէ: Ոմանք կողմ են Ռուսաստանին միանալուն և անգամ շնորհակալ են Ռուսաստանին միջամտության համար, իսկ ոմանք պատրաստվում են բոյկոտել հանրաքվեն և ցանկանում են տեսնել Ղրիմը Ուկրաինայի կազմում:
Ղրիմի հայկական համայնքը եւս սպասում է կայանալիք հանրաքվեի արդյունքներին, յուրաքանչյուրը պետք է գնա ու իր կարծիքն արտահայտի, անկախ նրանից հայ է, ռուս, թաթար կամ որեւէ այլ ազգի ներկայացուցիչ: Այս մասին NEWS.am-ին հայտարարել է Ղրիմի հայկական համայնքի նախագահ Վաղարշակ Մելքոնյանը:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587