Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ իր մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը: Ապրիլի 16-ի խայտառակ հանրաքվեն, որը հազիվ հաղթելով Էրդողանը իրեն լայն բռնապետական լիազորություններով օժտեց, իսկ դրանից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև անմեղ ցուցարարների վրա նրա թիկնապահների դաժան հարձակումը, արժանացան համընդհանուր քննադատության ...