Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
����������������
«Ես չեմ հիշում այնպիսի ջերմ ընդունելիություն, ինչպիսին տեսա Արմավիրում…» – խոստովանել է «Սայաթ Նովա» Հայաստանի ժողովրդական երգի վաստակավոր անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքում տեղի ունեցած միակ համերգից հետո:
Դոնի Ռոստով քաղաքում տեղի կունենա «Ռուս-հայկական բարեկամության թանգարանի» բացումը, որը գործել է դեռ Խորհրդային միության տարիներին և լուծարվել 2007 թվականին: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, Խորհրդային միության ժամանակ թանգարանը գտնվում էր Սուրբ Խաչ վանքում, բայց երբ վանքը վերադարձվել է Հայ Առաքելական Եկեղեցուն և սկսել գործել իր ուղիղ նշանակությամբ, թանգարանը վերանվանվել է «Դոնի ժողովրդների թանգարանի»:
Նոյեմբերի 13-ին, կիրակնօրյա պատարագից հետո Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վիրահայոց թեմին կից Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնում հայկական տեսաֆիլմ դիտելու եկած եկեղեցասեր հասարակայնությանը սպասում էր հաճելի անակնկալ. Գալուստ Գյուլբենկյան սրահում նրանց դիմավորեց ,,The Beautified Project,, ռոք-երաժշտական խումբը:
Նոյեմբերի 8-ին Կովալենկոյի անվան Կրասնոդարի երկրամասի գեղարվեստի թանգարանում բացվել է «Գույնի երաժշտությունը» խորագրով Կուբանի հայտնի գեղանկարիչ Մխիթար Ասլանյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, նախագիծը ներկայացված է 19 կտավով: Նկարիչի աշխատանքներում գերիշխում են մեծ ցուցահանդեսային կոմպոզիցիաները, որոնց մեջ զգացվում է ողջ ստեղծագործությանը նշանակալիություն հաղորդող հեղինակի առանձնահատուկ ոճը:
Նոյեմբերի 6-ին Աստրախանում անցկացվել է խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, դա արդեն երկրորդ խաչքարն է Աստրախանում: Առաջինը տեղադրվեց 2008 թվականին այն վայրում, որտեղ 300 տարի առաջ կառուցվել էր քաղաքի առաջին հայկական քարե եկեղեցին:
Նոյեմբերի 8-ին Բելառուսի Գոմել քաղաքի Ռումյանցևների և Պասկևիչների պալատի թանգարանում բացվել է «Պատմական Հայաստան» խորագրով ցուցահանդեսը: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, ցուցահանդեսի նմուշների շարքում բացի Երևանի պատմության թանգարանից բերված հայ ազգային տարազից ներկայացված են նաև գորգեր, ոսկերչական աշխատանքներ, զարդեր և հայկական տան կենցաղային իրեր:
Կիևի հայ համայնքը ստացել է հայոց լեզվի, գրականության և պատմության նոր դասագրքեր, ինչպես նաև մեթոդական նյութեր՝ հայ կիրակնօրյա դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Կիևի հայ համայնքին, դասագրքերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից՝ հայ Սփյուռքի դպրոցներին աջակցության նպատակով իրականացվող պետական մշակութային ծրագրի շրջանակներում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587