Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի տավղահարուհի Ժաննա Հովհաննիսյանը ֆիլհարմոնիկում եւ, առհասարակ, Հայաստանում է հայտնվել Արամ Խաչատրյանի խորհրդով: Նա ծնվել եւ մեծացել է Թիֆլիսում, սովորել Մոսկվայի պետական կոնսերվատորիայում և համերգներից մեկի ժամանակ պատահական հանդիպել է հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Վերջինս արդեն իսկ կայացած երաժշտին խորհուրդ է տվել գնալ Հայաստան` ասելով. «Դուք անելիք չունեք այստեղ»: Տիկին Հովհաննիսյանը, հետեւելով մաեստրոյի խորհրդին, գալիս է Հայաստան, ֆիլհարմոնիկում նվագելու ...