Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
����������������culture
«Փյունիկ» հիմնադրամը և «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամը հայտարարում են Հայոց Ցեղասպանության թեմայով 4-6 րոպե տևողությամբ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարական մրցույթ, հայտնում է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
Ներառական ժամանակակից պարային խումբ է ստեղծվում Հայաստանում` Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնին առընթեր` Candoco ժամանակակից պարերի բրիտանական թատրոնի նմանությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց Բրիտանական խորհրդի հայկական գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Երևանում «Մոսկվայի տուն» մշակութա–գործարար կենտրոնը Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի օժանդակությամբ փետրվարի 23–ին Գյումրիում կանցկացնի ռազմահայրենասիրական երգի մեծ համերգ` Հայրենիքի օրվա պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում։
Հայաստանում փետրվարի 22–ից մարտի 16–ն անցկացվող բրիտանական ֆիլմերի 12–րդ փառատոնը նվիրված կլինի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող մարդկանց ակտուալ ներառական և հաղորդակցության խնդիրներին, տեղեկացրեց Հայաստանի Բրիտանական խորհրդի գրասենյակի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը։
Ներկայում Թուրքիայի տարածքում գտնվող Հայոց Բագրատունի թագավորական դինաստիայի օրոք Հայաստանի մայրաքաղաք հանդիսացած Անիի Մայր տաճարի 3D վիրտուալ տուրը հայտնվել է ինտերնետում։
Ճապոնացի վարպետ Յամադա սենսեյը մարտի 1–2–ը Երևանում կանցկացնի կիմոնոյի ցուցադրություն, իկեբանա պատրաստելու և սումի–է նկարելու տեխնիկայի վարպետության դասընթացներ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է «Հիկար» հայ–ճապոնական գիտակրթական մշակութային կենտրոնի փոխնախագահ Լուսինե Թանգյանը։
Հայաստանում փետրվարի 22–ից մինչև մարտի 16–ը կանցկացվի բրիտանական ֆիլմերի 12–րդ ամենամյա փառատոնը, հաղորդվում է Հայաստանում Բրիտանական խորհրդի Facebook-ի պաշտոնական էջում։
Հայկական ճարտարապետության ուսումնասիրման հիմնադրամի նկարահանած 10–րդ ֆիլմը պատմում է հայ ճարտապետության բացառիկ կառույցներից մեկի` Զվարթնոց եկեղեցու կրկնօրինակով կառուցված Գագկաշենի եկեղեցու մասին:
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը:
Անցյալ տարի հայ հասարակությունը ցնցվեց համացանցում հայտնված Հայոց Ցեղասպանության մասին նոր ֆիլմի` «The Genex»-ի թրեյլերից: Թրեյլերում ընդգրկված դերասանների կազմն ուղղակի ապշեցնում էր. Լեոնարդո Դի Կապրիո, Նատալի Փորթման եւ այլք: Ֆիլմի պաշտոնական կայքում, սակայն, ոչ մի այլ տեղեկություն չկա, բացի այն, որ ֆիլմի պրեմիերան կկայանա 2015 թվականի ապրիլի 24-ին, Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը: NEWS.am STYLE-ը որոշեց զրուցել ֆիլմի ռեժիսոր Արտ Սեւադայի հետ` պարզելու համար, թե ինչ ընթացքի մեջ են նկարահանման ...
Իտալացի հայտնի գրող Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» (Il nome della Rosa, 1980) լեգենդար վեպը, ինչպես նաև Նոբելյան մրցանակի դափնեկիր, թուրք գրող Օրհան Փամուկի «Իմ անունն է Կարմիր»  (Benim adım Kırmızı, 1998) վեպն առաջին անգամ հայերեն կհրատարակվեն 2014 թվականին, հայտնեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԽ Սահմանային վարչության սպաների և անձնակազմի, Հայաստանում ԶՈՒ Խաղաղապահ բրիգադի հրամանատարության և անձնակազմի, Հայրենական Մեծ պատերազմի վետերանների և հանրապետությունում ռուս հայրենակիցների ներկայացուցիչների համար տոնական  համերգ կանցկացվի փետրվարի 20–ին Հայրենիքի պաշտպանի օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանի «Մոսկվայի տուն» ՄՄԳԿ–ում։
«Ղարաբաղ կարպետ» ընկերությունում նախապատրաստական վերջին աշխատանքներն են ընթանում: Այս շաբաթ Մարտունու շրջանի Ճարտար գյուղում կբացվի ընկերության եւս մեկ մասնաճյուղ: Սա երրորդն է Ստեփանակերտից եւ Շուշիից հետո եւ աշխատանքով կապահովի ընդհանուր առմամբ 140 գորգագործի: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Ղարաբաղ կարպետ» ՍՊԸ տնօրեն Սեւակ Խաչատրյանը նշեց, որ կազմերպությունը նպատակ ունի ընդլայնել աշխարհագրությունն ու առաջիկայում Արցախի բոլոր շրջաններում ունենալ առնվազն մեկ կենտրոն: Գործարանում միջին աշխատավարձը 75 ...
Փետրվարի 17-ին Կազանում անցկացված միջազգային`«Աստղային տոմս»մրցանակաբաշխության ժամանակ հաղթող է ճանաչվել հայ բանաստեղծ Հարություն Հովակիմյանը. հաղորդում է kazanpress.ru-ն:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587