Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ տեղի ունեցավ ՀՀ պետական դրոշի խոնարհման արարողություն: Այդ առիթով հյուպատոսություն էին հրավիրվել համայնքի ղեկավարներ՝ հասարակական, քաղաքական գործիչներ, մշակութային ոլորտի գործիչներ, հոգևոր առաջնորդներ: