Անցած շաբաթ Երևանում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել էր, թե ԼՂ հիմնահարցի կարգավորման վերաբերյալ համաձայնագրի ձեռքբերման պատուհան է բացվել: Ամերիկացի համանախագահը, ուշադրություն դարձնենք, խոսում է ոչ թե պատերազմական գործողությունների հնարավոր վերսկսման կանխարգելմանն ուղղված միջոցառումների մասին, ինչին ուղղված էր միջնորդների վերջին երկու տարիների գործունեությունը, այլ հենց կարգավորման համաձայնագրի: Իսկ սա նշանակում ...