Երեկ հունահայ համայնքը ներկայացնող պատվիրակությունը` թեմակալ առաջնորդ Խորեն եպիսկոպոս Տողրամաճյան, Հունահայոց ազգային վարչության ատենապետ Արա Մանկոյան, անդամ Ստեփան Փափազյան եւ ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Հակոբ Ավագյան կազմով, այցելել է Հունաստանում Շվեյցարիայի դեսպան Լորենցո Ամբերգին եւ նամակ-խնդրագիր հանձնել նրան հունահայության անունից: Նամակում հունահայ համայնքի ազգային եւ միութենական բոլոր կառույցներն իրենց մտահոգությունն են հայտնում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի ...