RSS   Русский   Հայերեն            
ինքնություն
Այս տարի Ուկրաինայի և Հայաստանի երաժշտական հասարակությունը նշում է հայտնի հայ կոմպոզիտոր, կատարող և երաժշտավար Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 140-ամյակը: Ինչպես Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնին հաղորդեց Ուկրաինայի հայերի միության ներկայացուցիչ Սամվել Ազիզյանը, հոբելյանական տոնակատարություններ անցկացվել են նաև կոմպոզիտորի ծննդավայրում՝ Ուկրաինայի Կախովկա քաղաքում, որտեղ 1871 թվականին ծնվել է Սպենդիարյանը, որտեղ անցել է նրա մանկությունը: Կոմպոզիտորի ծննդյան 140-ամյակին նվիրված ...
Նոյեմբերի 8-ին Կովալենկոյի անվան Կրասնոդարի երկրամասի գեղարվեստի թանգարանում բացվել է «Գույնի երաժշտությունը» խորագրով Կուբանի հայտնի գեղանկարիչ Մխիթար Ասլանյանի անհատական ցուցահանդեսը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, նախագիծը ներկայացված է 19 կտավով: Նկարիչի աշխատանքներում գերիշխում են մեծ ցուցահանդեսային կոմպոզիցիաները, որոնց մեջ զգացվում է ողջ ստեղծագործությանը նշանակալիություն հաղորդող հեղինակի առանձնահատուկ ոճը:
Սոչի քաղաքի Լազարևսկոյե միկրոշրջանում անցկացվել է Մալիշևի անվան փողոցում գտնվող թիվ 15 տան բնակիչների տոնը՝ նվիրված Մեծ Հայրենական Պատերազմից հետո Սոչիում ապրած Խորհրդային Միության Հերոս Ա.Պ. Մալիշևի ծննդյան 85-ամյակին:
Սոչիում ստեղծվել է հասարակական միությունների Կոորդինացիոն Խորհուրդ: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ նոր հասարակական կառույցի հիմնադիրներ են դարձել քաղաքի ադիգ, հայ և հույն համայնքների շահերը ներկայացնող կազմակերպությունները՝ «Նառթ Խասէ» շափսուգական հասարակական բարեգործական մշակութային և ընկերային զարգացման հիմնադրամ (նախագահ՝ Մաջիդ Չաչուխ), Սոչիի հայերի միություն (նախագահ՝ Վալերի Թորոսյանը) և Սոչիի հույների միություն (նախագահ՝ Դմիտրի Սայտարիդի): Հասարակական ...
Կրասնոդարի երկրամասի Սոչի քաղաքում ստեղծվել է հայկական նոր կազմակերպություն: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, «Սոչիի հայերի միություն» կոչված կազմակերպության նախագահ է ընտրվել հայտնի գործարար և հասարակական գործիչ Վալերի Թորոսյանը:










 
  Яндекс цитирования



Загрузка...