RSS   Русский   Հայերեն            
ինքնություն
NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է ֆրանսիական «Le Parisien» թերթում հրապարակված հոդվածը ֆրանսիական Դիմադրական  շարժման մասնակցի՝ Արսեն Չաքրյանի մասին, ով վերջին ողջ մնացածն էր Մանուշյանի հակաֆաշիստական հայտնի խմբից:
Թուրքական դատարանի կողմից 2 տարի ազատազրկման դատապարտված ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանին Թորբալըի թեթեւ ռեժիմով բաց բանտից տեղափոխել են ավելի խիստ ռեժիմով փակ բանտ։
Yerkir.am-ի զրուցակիցն է ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:
Փետրվարի 23-ին Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում տեղի ունեցավ Հիշատակի միջոցառում` նվիրված 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում Հայաստանի զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ ամյակին: Վիեննայի Հայ առաքելական Սբ. Հռիփսիմե եկեղեցում մատուցվեց հոգեհանգստյան պաշտոն` Կենտրոնական Եվրոպայի և Սկանդինավիայի Հայրապետական պատվիրակ Հոգեշնորհ Տեր Տիրան աբեղա Պետրոսյանի ներկայությամբ և հայր Անդրեաս Իսախանյանի ձեռամբ:
Փետրվարի 21-ին Իսի-լե-Մուլինո քաղաքի Մանուշան խմբի հրապարակում կայացավ Ֆրանսիական Դիմադրության շարժման մասնակից Միսաք Մանուշյանի և նրա խմբի անդամների` նացիստների կողմից գնդակահարման 70-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին ներկա գտնվեցին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, Իլ-դը-Ֆրանսի տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ և հարյուրավոր ֆրանսիացիներ:
Հայտնի ջութակահար, Հայաստանի վաստակավոր արտիստ Նիկոլայ Մադոյանը սպասում է իր ռեկորդի հաստատմանը Գինեսի ռեկորդների գրքի գրանցման կոմիտեի կողմից։
Ռուսաստանում վթարված ԿամԱԶ-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը Հայաստանում կլինի մինչեւ մայիս: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց նրա աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Ուկրաինայի Գերագույն ռադան «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Արսեն Ավակովին Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար է նշանակել, փոխանցում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ստամբուլի հայկական «Ակոս»-ի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով Դինքի ընտանիքի փաստաբանները նոր դատական հայց են ներկայացրել։
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ փետրվարի 18-ին, 56 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ Վահագն Վաչագանի Թևանյանը:
Նախորդ շաբաթ, 98 տարեկան հասակում իտալական Չերկյարա քաղաքում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրածներից վերջինը՝ Սերժիո (Սարգիս) Մուսեգյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնել է փարիզաբնակ լրագրող Ժան Էքյանը:
Այսօր՝ փետրվարի 19-ին լրանում է Հունգարիայում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի ձեռքով հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության 10-րդ տարելիցը:
Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Փեքթորոսօղլուի նոր «Սեր» անունը կրող ալբոմում տեղ գտած «Այս գիշեր» տեսահոլովակը ցուցադրվել է թուրքական CNNturk-ի եթերով։
Ուկրաինացի երիտասարդ նկարիչ Սերգեյ Ռադկեւիչը երկու աշխատանքներ է ստեղծել՝ Մայդանում բողոքների թեմայով, որոնցից մեկը նվիրել է Սերգեյ Նիգոյանին, որը զոհվել էր Գրուշեւսկի փողոցի վրա տեղի ունեցած բախումների ժամանակ:
Մարտի 6-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա անվանի դաշնակահար Տիգրան Համասյանի մենահամերգը:










 
  Яндекс цитирования



Загрузка...