Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
������������������������������������������������������������������person
Հունվարի 19-ին` Հրանտ Դինքի սպանության օրը, Հրանտի ընտանիքը, հարազատները, ընկերներն ու բարեկամները արդարադատության հաստատման, նրա սպանության իրական մեղավորների բացահայտման համար ակցիա կիրականացնեն «Ակօս»խմբագրատան դիմաց:
Թատրոնի և կինոյի հայտնի ռուս դերասան, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Պևցովը կմասնակցի  Միքայել Թարիվերդիևի հիշատակին նվիրված համերգին, որը կկայանա հունվարի 27–ին Երևանում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մամուլի քարտուղար Լիլիթ Գրիգորյանը։
Ֆրանսիական հասարակական «France 2» հեռուստաալիքը ցուցադրել է հաղորդում՝ նվիրված աշխարհահռչակ ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրին, ով հայկական ծագում ունի եւ նրա անցած ուղուն, այն մասին, թե ինչպես է երգիչն անցել փշոտ ճանապարհներով ու հասել հաջողության, բարձրացել գահին: Այդ մասին գրում է «Nouvelles d'Arménie» թերթը:
Հայաստանում «Ռուսհամագործակցության» գիտության ու կրթության ռուսական կենտրոնում կկայանա Վախթանգ Հարությունյանի հեղինակային երգի երեկո: Երեկոն տեղի կունենա դեկտեմբերի 19-ին ժամը 17-ին:
Թուրքիայում գտնվող հունական հին գյուղում՝ Շիրինջեում, ապօրինի շինարարություն կատարելու համար մեղադրվող հայազգի լեզվաբան Սևան Նիշանյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման: Հրապարակախոս Սարգիս Հացպանյանի խոսքով` Նշանյանին դատապարտել են 2015-ին` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, և որ դա նրան առաջադրված հերթական շինծու մեղադրանքն է:
Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը դեկտեմբերի 19-ին եւ 21-ին Մոսկվայի Էստրադայի թատրոնում հոբելյանական համերգներ կտա՝ Ջիվան Գասպարյան-կրտսերի, Օսիպովի անվան ժողգործիքների նվագախմբի եւ համաշխարհային լեգենդ, քնարահար Անդրեաս Վոլլենվայդերի նվագակցությամբ:
Երեկ Նկարիչների միության համագումարն էր, որի ժամանակ էլ նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը վերընտրվեց: Մինչ այդ նախագահի հավանական թեկնածուների շարքում էր նաեւ նկարիչ Հաղթանակ Շահումյանը, որը սակայն նախագահ դառնալու ցանկություն չունեցավ:
Դեկտեմբերի 16-ին չորրորդ անգամ անընդմեջ Հայաստանի նկարիչների միության նախագահ ընտրվեց Կարեն Աղամյանը, որը ստացավ համագումարի մասնակիցների 319-ի ձայները:
Հայաստանի նախագահի հոր՝ Ազատ Ավետիսի Սարգսյանի հոգեհանգիստը կկայանա Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.00-ին:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայրը` Ազատ Սարգսյանը, վախճանվել է երկուշաբթի 84 տարեկան հասակում, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Հայկական արմատներով ֆրանսիական երաժիշտ Եսայի Ալթունյանը Հայաստանում արդեն եղել է:
Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը վերջին անգամ համերգով հանդես կգա 2014թ. հունիսի 1-ին Լոնդոնի Ալբերտ-հոլլում, գրում է «French Radio London»-ը։  2013թ. հոկտեմբերին Թագավորական Ալբերտ-հոլլում անշլագով հանդես գալուց հետո Ազնավուրը կվերադառնա հրաժեշտի համերգով, որն էլ կնշանավորի նրա 90-ամյակը։
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին:
Քալիֆորնիայի Գլենդել քաղաքում դեկտեմբերի 12-ին կկայանա «Սփյուռքի հայ նկարիչների եւ գրողների առջեւ ծառացած մարտահրավերները» թեմայով քննարկում։ Այդ մասին հայտնում է Գլենդելի ArmenianCalendar.com տեղեկատվական կայքը: Քննարկմանը կմասնակցեն դերասան, դրամատուրգ եւ գեղանկարիչ Վահե Բերբերյանը, գրող Արիս Ջանիկյանը, լուսանկարիչ Արա Օշականը, դերասանուհի եւ դրամատուրգ Լոռի Թաթուլյանը:
Խորհրդային կոմպոզիտոր Տիխոն Խրեննիկովի 100–ամյակի պատվին համերգ կկայանա Երևանի «Մոսկվայի Տուն» Մոսկովյան մշակութային–գործարար կենտրոնում, հայտնում է Կենտրոնի մամուլի ծառայությունը։


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННОЙ НИЖЕ ФОРМОЙ ДЛЯ ВЗНОСОВ НА РАЗВИТИЕ САЙТА YERKRAMAS.ORG