Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
������������������������������������������������������������������person
Այս տարի լրանում է հայ երգահան, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ եւ դասատու, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի /Սողոմոն Սողոմոնյան/ 145-ամյակը:
«Հայաստանում Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը», որոնք մեկնարկել են հունվարի 13–ին Երևանում և նվիրված են աշխարհահռչակ կոմպոզիտորի 80–ամյակին, կավարտվեն հունվարի 17–ին` «Լաբիրինթոսի արահետներով» ֆիլմի ցուցադրությամբ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեցին միջոցառման կազմակերպիչները։
Ստամբուլի հայկական «Ակոս» շաբաթաթերթի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլում, հունվարի 17,18 եւ 19-ին տեղի կունենան հիշատակի միջոցառումներ։
2014թ-ի հունվարի 19-ին սպանված Հրանտ Դինքի սպանության յոթերորդ տարելիցին ընդառաջ, հունվարի 18-ին, «Անկարայի մտքի ազատություն» կենտրոնը եւ «Արեւմտահայոց Ազգային համագումարը» ոգեշնչման ֆորում են կազմակերպելու: Այս  NEWS.am-ին հայտնեցին  «Արեւմտահայոց Ազգային» համագումարից»:
Տիգրան Մանսուրյանի հոգեւոր երաժշտության հիմքում վիշտն է ընկած. մակերեսից այն խաղաղ, զարմանալի հյութեղ ու անհավանական գեղեցիկ է: Այդ երաժշտությունը ոչ այնքան հատում է տառապանքների սահմանը, որքան կլանում է այն, մեկ ընդհանրություն դառնում նրա հետ: Նրա գաղտնի զենքը շքեղ զգացմունքայնությունն է, եւ կասկած չկա, որ հենց դա է 75-ամյա հայ կոմպոզիտորին աշխարհահռչակ կերպար դարձրել:
Ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Փրովիդենս քաղաքում վախճանվել է հայ համայնքի բարեգործ Մարթա Արամյանը, ով իր քաղաքում նախաձեռնել էր Հայկական ժառանգության այգու ստեղծում: Այդ մասին գրում է «Asbarez»-ը:
World Music Awards հեղինակավոր երաժշտական մրցանակաբաշխությանն առաջին անգամ ներկայացվել է Հայաստանի ներկայացուցիչ, հայտնի երգչուհի Սիրուշոն, հաղորդվում է երգչուհու Facebook–ի պաշտոնական էջում։
Թուրք հրատարակիչ եւ մարդու իրավունքների հարցերով ակտիվիստ Ռագըփ Զարաքոլուն 2 տարով կհյուրընկալվի Շվեդիայի Սիգտունա քաղաքում։
Հայկական «Անպետքը» ֆիլմը (ռեժիսոր եւ սցենարիստ Արշակ Զաքարյան) անցել է լեհական «Զում Զբլիժենիե» միջազգային ոչ կոմերցիոն ֆիլմերի 17-րդ կինոփառատոնի վերջնական մրցանակային փուլ:
Ցեղասպանության մասին նոր գործ եմ գրում. լրագրողների հետ զրույցում հայտարարեց լեհ նշանավոր կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Այն, որ քո երակներում հայկական արյուն էլ է հոսում, չզգալ չես կարող, գենի դեմ ոչինչ անել չես կարող. լրագրողների հետ զրույցում նշեց լեհ նշանավոր կոմպոզիտոր եւ դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին:
Կյանքի 59-րդ տարում մահացել է անվանի հայ դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Մշակույթի նախարարությունից հայտնեցին, որ Արամ Ղարաբեկյանը հանկարծամահ է եղել Միացյալ Նահանգներում:
Ամերիկյան «Los Angeles Times» թերթը հոդված է նվիրել  հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին նրա 75-ամյա հոբելյանի առթիվ՝ նրան անվանելով Հայաստանի ամենահայտնի կոմպոզիտոր: Ինչպես գրում է «Los Angeles Times»-ը, կամերային երաժշտության «Դիլիջան» խումբը հունվարի 12-ին Լոս-Անջելեսում կներկայանա նրա ստեղծագործություններով:
Երկու տարի առաջ, հունվարի 10-ին կյանքից հեռացավ Խորհրդային Միության հետախույզ Գևորգ Վարդանյանը։ Տասնյակ տարիներ աշխատելով արտասահմանում՝ նա չունեցավ ոչ մի ձախողում, չկորցրեց կապը ոչ մի տեղեկատուի և գործակալի հետ։ Վարդանյանի աշխատանքն այնքան անթերի էր, որ 76-ամյա հետախույզը գաղտնազերծվեց միայն 2000 թվականի դեկտեմբերին, իսկ մանրամասներն այդպես էլ գաղտնի մնացին։ Այնուամենայնիվ Գևորգ Վարդանյանի կյանքի որոշ փաստեր հայտնի են։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռոսիյսկայա Գազետա» թերթը ներկայացրել է նրա կյանքի ...
Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում 100-ամյակն է տոնել գյուղի ամենատարեց բնակիչներից Աղավնի Բոզոյանը: 109 թոռ ու ծոռ ունեցող կինը դարձել է բազմամարդ գերդաստանի խորհրդանիշը, եւ իր ծննդյան տարեդարձն էլ տոնել է հարազատների ու գյուղացիների մասնակցությամբ:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587