Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
��������������������education
ՀՀ սփյուռքի նախարարության ջանքերով Սփյուռքի հայկական համայնքում առաջին անգամ կազմակերպվեցին հայկական պարային կոլեկտիվների պարուսույցների վարպետության դասընթացներ Հայրենիքից մեկնած պարուսույցի կողմից:
Նոյեմբերի 25-ին Դոնի Ռոստով քաղաքի Սվոբոդի հրապարակում (Ռոստովի Մարզային Ակադեմիական Երիտասարդական Թատրոնի դիմաց) կայացավ «Ռուս-հայկական բարեկամության թանգարան»-ի բացումը: Թանգարանի շենքի առաջ կազմակերպվեց թատերականացված ներկայացում եւ ինքը կայսրուհի Եկատերինա Երկրորդը եւ կոմս Ալեքսանդր Սուվորովը դարերի խորքից եկան այսօրվա Ռոստով, որպեսզի բավարարություն հայտնեն Ռուս-հայկական բարեկամության թանգարան»-ի բացման կապակցությամբ: Անցյալից եկած հյուրերը շնորհակալություն էին հայտնում Ռոստովի մարզի նահանգապետ ...
Միջազգային սերվիսի, զբոսնաշրջիկության և օտար լեզուների ինստիտուտին առընթեր Պյատիգորսկի պետական լեզվաբանական համալսարանի Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնում կայացել է «Հոգևոր դաստիարակության դասեր» ակումբի հերթական նիստ, որին մասնակցել է Կիսլովոդսկ քաղաքի «Սուրբ Վարդան» հայկական եկեղեցու ավագ քահանա Տեր Սարգիսը:
Նոյեմբերի 9-ին Ն.Ի. Լոբաչևսկու անվան Նիժնի Նովգորոդի պետական համալսարանում (ՆՆՊՀ) կայացել է «Հայկական Սփյուռքի դերը Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական գործընթացում» թեմայով Լուսիկ Կրտյանի թեկնածուական դիսերտացիայի պաշտպանությունը:
Նոյեմբերի 5-ին Արմավիրում խաչքարի բացումից և Հայ Առաքելական Եկեղեցու Հարավային Ռուսաստանի թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսիսյանի կողմից կատարված օծման արարողությունից հետո Ռուսաստանի հայերի միության տեղի մասնաճյուղը հայերենի ուսուցչուհի Հասմիկ Այվազյանի հետ միասին կազմակերպել է բաց դաս՝ «Խաչքարը Հայաստանի հին խորհրդանիշն է» թեմայով:
Կիևի հայ համայնքը ստացել է հայոց լեզվի, գրականության և պատմության նոր դասագրքեր, ինչպես նաև մեթոդական նյութեր՝ հայ կիրակնօրյա դպրոցների աշակերտների և ուսուցիչների համար: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը՝ հղում կատարելով Կիևի հայ համայնքին, դասագրքերը ուղարկվել են Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարության կողմից՝ հայ Սփյուռքի դպրոցներին աջակցության նպատակով իրականացվող պետական մշակութային ծրագրի շրջանակներում:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587