Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում, հովհանավորությամբ ՀՀ մշակույթի նախարարության, կայացավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի և երաժշտական գործիքների համույթի համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին: Համերգին ներկա էին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հայրեր, եկեղեցու ծառայողներ, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, ...