«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ» - այսպես էր կոչվում Թբիլիսիի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Գալուստ Գյուբենկյան սրահում փետրվարի 11-ին կայացած գրական երեկոն, որ ՀՀ դեսպանության աջակցությամբ, նախաձեռնել էին Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունը, «Կամուրջ»գրական մշակութային կազմակերպությունը: Հայ ընթերցասեր հասարակայնությանը ներկայացան օտարալեզու ստեղծագործողներ Արտեմ Գրիգորենցը (Կիրակոզով), Վալերի Հունանյանցը, Գարրի Ղալամքարովը, մի քանի գրքերի հեղինակներ ...