Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
������������
Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունում, նոյեմբերի 25-ին մարվել եւ շրջանառության մեջ է մտել նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը:
Նոյեմբերի 23-ին Ռումինիայի Առաջնորդարանի սրահում, թեմակալ առաջնորդ Տ. Տաթեւ եպիսկոպոս Հակոբյան-Մուրատյանի պատվավոր նախագահությամբ, Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի եւ Բելգիայի Հայ Դատի հանձնախմբի անդամ Իրինա Մանուկյանի ներկայությամբ, կազմավորվեց Ռումինիայի Հայ Դատի հանձնախումբը. տեղեկացնում է Եվրոպայի Հայ Դատի գրասենյակը:
Նոյեմբերի 21-ից 24-ը տեղի է ունեցել «Հայաստան» հիմնադրամի ամենամյա համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որը հավաքագրել է 1.460.000 եվրոյի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում, ինչը 4 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա ցուցանիշը:
Եվրոպա-Հայաստան հարաբերությունների խթանման գործում ունեցած ակնառու նվաճումների համար Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին շնորհվել է Շառլ Ազնավուրի անվան մրցանակ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի եվրոպացի բարեկամներ ՀԿ-ից, մրցանակը բարոհուհուն է հանձնել անձամբ Շառլ Ազնավուրը: Ժնեւի Club Suisse de la Presse- ում կայցած արարողությանը ներկա են եղել ԵՀԽ անդամներ դեսպան Հանս-Յոհան Շմիդթը եւ պատգամավոր Ռենե Ռուքեն, ինչպես նաեւ Ժնեւի միջազգային կազմակերպությունների եւ հայկական ...
Նոյեմբերի 25-ին արտաքին գործերի նախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ու Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մարեցին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը նվիրված փոստային նամականիշը։ Նամականիշի մարման արարողությունը ներկա էին Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, «Հայփոստ» ընկերության ներկայացուցիչները:
ԵՄ կենտրոնում նոյեմբերի 26-28-ին, առաջին անգամ կլինի Հայաստանում Զարգացման եվրոպական օրեր – 2013-ի ուղիղ ցուցադրությունը:
Ֆրանսիական Վերին Ալպեր դեպարտամենտում Բրիանսոնի կոնսերվատորիան ձգտում է կյանքի կոչել հետաքրքիր նախագիծ՝ հաջորդ տարի մարտ-ապրիլ ամիսներին երեխաների համար օպերա ձայնագրել: Ինչպես գրում է «Alpes 1» ռադիոկայանի կայքը, երկկողմանի ձայնասկավառակը կկոչվի «Մեղրից ծառը Հայաստանի հողում»: Բրիանսոնի կոնսերվատորիայի տնօրեն Ժան-Ժակ Ֆլամանն արդեն երեք տարի պատրաստում է այս օպերան՝ համագործակցելով թատերական արվեստի ու պատմության դասավանդողների հետ:
Նոյեմբերի 16-ին Չեխիայի մայրաքաղաքի Լիխտենշտեյնյան պալատում գործող Պրահայի երաժշտական ակադեմիայի դահլիճում տեղի ունեցավ հայ աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված համերգ՝ Ա. Խաչատրյանի անվան եռյակի կատարմամբ, որը կազմակերպել էր Չեխիայում Հայաստանի դեսպանությունը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Հայաստանն ու Շվեյցարիան գիտության ու կրթության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր կկնքեն:
Հուլիսի 14-ին Լոնդոնի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցու բակում տեղի ունեցավ երրորդ ամենամյա հայկական փառատոնը: Փառատոնը կազմակերպված էր Միացյալ Թագավորությունում եւ Իռլանդիայում հայոց առաջնորդարանի կողմից՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ։
Մայիսի 8-ին Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի հովանավորությամբ եւ բազմաթիվ հյուրերի մասնակցությամբ Ժնեւի հայկական կենտրոնում անցկացվեց Շուշիի ազատագրման 21-ամյակին նվիրված միջոցառում:
Մայիսի 4-ին Գերմանիայի Քյոլն քաղաքում Դերսիմի համայնքների եվրոպական դաշնությունը նախաձեռնել էր ակցիա` Դերսիմում թուրքական կառավարության կողմից 1937-38 թթ. կազմակերպված ցեղասպանության 76-րդ տարելիցի առթիվ: Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը (ԳԿԽ) համակազմակերպիչն է այս միջոցառման և մեր զրուցակիցն է Խորհրդի նախագահ Ազատ Օրդուխանյանը:
Ապրիլի 26-28-ը Վիեննայում և Գրացում տեղի ունեցան Հայոց Մեծ Եղեռնի 98-ամյակին նվիրված հիշատակի միջոցառումներ:
Ապրիլի 27-ին եւ 28-ին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը Փարիզի մերձակա Մեդոն, Իսի-լե-Մուլինո եւ Կլամար քաղաքներում մասնակցեց Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:
Այս օրերին Դանիայում եւ Նորվեգիայում տեղի են ունենում բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 98-ամյա տարելիցին:


ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587