Ապրիլի, 24-ին Հայոց Ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ, Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը, Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդական տեղապահ Տեր Աբգար Հովակիմյանը, դեսպանության անձնակազմը, ԲՀ խորհրդարանի նախկին պատգամավոր Կատար Խաչիկյանը և բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ ծաղկեպսակներ դրեցին Սոֆիայի հայկական գերեզմանատան՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Ելույթով հանդես եկավ դեսպան Սհոյանը, որը, մասնավորապես, նշեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հետևանքների ...