Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագա¬վորություն կատարած այցի ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը պարգևատրեց մի խումբ անվանի բրիտանահայերի:
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանության գործում նշանակալի ավանդի, Հայաստանի հեղինակության բարձրացմանն ու ճանաչմանը նպաստելու համար Հ.Հակոբյանը բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի գործադիր վարչության ատենապետ, ՀՅԴ ներկայացուցիչ Վիգեն Հալաջյանին և Հարավային Ուելսի եկեղեցական խորհրդի նախագահ Ջոն Թորոսյանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ոսկե մեդալով:
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, հայապահպանության գործում զգալի ավանդի, Հայաստանում և Սփյուռքում բարեգործական և հասարակական գործունեություն ծավալելու, գործուն կապեր ամրապնդելու համար Հ.Հակոբյանը բրիտանահայ գործարար, բարերար, «Eurasia House International» կազմակերպության հիմնադիր, նախագահ Արմեն Սարգսյանին, բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանին, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի տնօրենների ժողովի տեսուչ, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայկական համայնքների բաժանմունքի ղեկավար Մարտին Եսայանին պարգևատրեց Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Պողոս Նուբար» մեդալով:
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, նոր սերնդի հայեցի դաստիարակության գուրծում ունեցած նշանակալի ներդրման համար Հ.Հակոբյանը բանաստեղծ, հրապարակագիր, ազգային գործիչ Ասատուր Գյոզալյանին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլիամ Սարոյան» մեդալով:
Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, Սփյուռքի հայկական համայնքներում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու, ինչպես նաև հայանպաստ գործունեության համար Հ.Հակոբյանը բրիտանահայ բարերար Սեդրակ Մուրադյանին, Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցու խնամակալության պատվո նախագահ Հրաչ Չիլիգիրյանին, «Նավասարդյան» կենտրոնի խնամակալության ատենապետ, ՀՄԸՄ Լոնդոնի վարչության անդամ Արմանդ Աբրահամյանին, Հայ տան խնամակալության ատենապետ, Բենլյան և Էսեֆյան բարեգործական կազմակերպությունների կառավարիչ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սարկավագ Ստեփան Օվանեսոֆին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվոգրով: