Ստամբուլում կայացած Իսլամացած հայերին նվիրված կոնֆերանսին հայերը ևս հրավեր են ստացել եւ կոնֆերասին ներկայացրել են զեկուցումներ, որոնք վերաբերվել են բռնի իսլամացած կանանց եւ հայությանը: Այս մասին նոյեմբերի 16-ին հրավիրված ասուլիսին ասել է Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, համշենագետ Սերգեյ Վարդանյանը՝ խոսելով Ստամբուլում կայացած Իսլամացած հայերին նվիրված կոնֆերանսի ու իսլամացած հայերի հիմնախնդիրների մասին:
Նա ասեց, որ կոնֆերանսը տեղի է ունցել նոյմբերի 2-4-ը և անվտանգությունը կազմակերպված է եղել բարձր մակարդակով: Մասնակցել են հինգ երկրների գիտնականներ եւ լսել են 26 զեկուցում: Հայաստանից մասնակցել են չորս հոգի: «Իմ զեկուցումը եղեռնի զոհերի եւ վկաների մասին էր»,- ասաց Սերգեյ Վարդանյանը: Խոսելով Իսլամացած հայերի ներկայիս խնդիրների մասին՝ նա պատմեց, որ նրանք զրուցելիս առաջինը խոսում են իրենց մեջ պահած գաղտնի ցավի մասին: «Չեն ցանկացել իրենց ընտանիքի ծագման մասին խոսել: Դա վտանգավոր է եղել, ինչը ցավ է: Վերջին մի քանի տարվա ազատության շունչը թույլ տվեց որոշ չափով բարձրաձայնել իրենց ողբերգության, թաքցրած ցավի մասին: Վշտի դեպքում ասում են պատմի, խոսի այդ մասին, որ թեթևանաս: Հիմա նոր-նոր սկսել են խոսել իրենց ցավի մասին: Մարդկանց երեսին մինչև հիմա էլ այդ դեպքում ասում են, թե դու գայավուր ես, երկրորդ տեսակի թուրք ես, առաջին տեսակի թուրք չես»,-պատմեց Սերգեյ Վարդանյանը և ավելացրեց, որ դեռ վիճակագրություն չկա, թե քանի ծպտյալ հայ է ապրում այնտեղ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am