Թուրքական իշխանությունները «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականության լիակատար ձախողումից հետո որոշել են 2014-ում կրկին փորձել այն։ Թուրքական Akşam պարբերականը ներկայացրել է 2014-ի համար թուրքական իշխանությունների ծրագրած քաղաքականությունը հարեւանների հետ։
Թուրքական Akşam-ի լրագրող Հաքքը Քուրբանն իր հրապարակման մեջ ներկայացրել է 2014-ի համար թուրքական իշխանությունների 5 կետանոց ճանապարհային քարտեզը, որտեղ ներառված է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցը։
Նշվում է, թե 2014-ը թուրքական իշխանությունների համար Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման տարի է դառնալու։ «Իշխանությունները քննարկել են մի տարբերակ, ըստ որի, հայկական կողմը հանձնում է 7 շրջաններից 2-ը, հնարավորություն տալիս, որ Ադրբեջանը կապվի Նախիջեւանի հետ եւ բացվում է հայ-թուրքական սահմանը»,-գրել է թուրք լրագրողը։
Հրապարակման մեջ նաեւ ասվում է, որ 2014-ին թուրքական իշխանությունների օրակարգում կլինեն Կիպրոսում հանրաքվեի հարցը, Իրաքի հետ նոր հարաբերություններ սկսելը, Իսրայելի հետ լարվածության թուլացումը եւ Սիրիայում ընտրությունների խնդիրը։
Լուրեր Հայաստանից - NEWS.am