Ֆրանսիական Դրոմ դեպարտամենտում Վալանս քաղաքը թուրքական է դառնո՞ւմ, որը համարվում էր «հայկական քաղաք» ու անգամ նախկին քաղաքապետ Պատրիկ Լաբոնն այն կոչել էր «Ֆրանսիայի հայկական մայրաքաղաք», քանի որ ծագումով հայ քաղաքացիները թիվն ավելին է քան 6-8 հազարը, կամ բնակչության 10 տոկոսը:
Ինչպես գրում է «Nouvelles d՝Arménie»-ն, այս հարցին պետք է լուրջ մոտենալ՝ կապված Անկարայի օգնությամբ թուրքական հյուպատոսարանների ու ֆրանս-թուրքական միավորների աջակցությամբ թուրքական համայնքի աճի հետ:Այդ աջակցությունն այնքան ուժեղ է, որ «Ֆրանսիայում հայկական բաստիոնի անկումը» ջրի երես դուրս կբերի Թուրքիայի ռազմավարությունը Վալանսում ու շրջանում նվազեցնել հայ համայնքի տնտեսական ու քաղաքական կշիռն ու, իհարկե, առաջ քաշել Հայոց ցեղասպանության ժխտման թուրքական դիվանագիտությունը:
Թուրք դեմոկրատների միության հետ համատեղ Ֆրանս-թուրքական բարեկամության միավորման հրավերով Վալանսի արհմիությունների տանը հավաքվել է մոտ 60 մարդ, որպեսզի քննարկեն թուրքերի մասնակցության հարցը մունիցիպալ ընտրություններում: «Նպատա՞կը: Խթանել, որպեսզի թուրք համայնքը կարողանա քվեարկել հաջորդ տարի մարտին կայանալիք մունիցիպալ ընտրություններում»,- գրում է Le Dauphiné Libéré»-ն: Հանդիպմանը ներկա էր նաեւ Վալանսի քաղաքապետի տեղակալ ու գլխավոր խորհրդական Պիեր-Ժան Վերեն: