Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, նախարարները, Աժ պատգամավորներն այսօր՝ հունվարի 28-ին, Բանակի կազմավորման 22-ամյակի առթիվ այցելեցին Եռաբլուր զինվորական պանթեոն եւ ծաղկեպսակ դրեցին հերոսների շիրիմներին, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները ծաղիկներ դրեցին հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն գործողությունների հետեւանքով զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի շիրիմին: Հարգանքի տուրք մատուցելու էին եկել նաեւ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը, Կառավարության անդամները վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, Ազգային Ժողովի պատգամավորները նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ, քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաեւ Պաշտպանության նախարարության կազմը: