Հայաստանի մշակույթի նախարարությունը կաջակցի Ռոբերտ Սահակյանցի ստուդիային: Այդ մասին որոշումը կայացվել է կառավարության այսօրվա նիստի ժամանակ: Ինչպես հայտարարել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, աջակցությունը կուղղվի ստուդիայի վերազինմանը:
Ներկայումս Ռոբերտ Սահակյանցի ստուդիան ղեկավարում են նրա երեխաները՝ Դավիթ, Հայկ ու Նանա Սահակյանցները: 2014-ի նոյեմբերին ստուդիան նախատեսում է թողարկել «Անահիտ» լիամետրաժ ֆիլմը: