Կանադայի Հայկական ազգային կոմիտեն կազմակերպել է հանդիպում Կանադայում Շվեյցարիայի դեսպան Ուլրիխ Լենարի հետ: Այս մասին գրում է «Asbarez»-ը: Հանդիպումը կազմակերպել է ԿՀԱԿ-ը եւ նպատակ ուներ Շվեյցարիայի դեսպանին ներկայացնել, թե որքան կարեւոր է, որպեսզի այդ երկրի կառավարությունը իրագործի իր իրավունքը՝ բողոքելու ՄԻԵԴ որոշումը՝ կապված Փերինչեքի գործի շրջանականերում Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու հետ:
ԿՀԱԿ-ը փոխանցել է կանադահայերի եւ աշխարհասփյուռ մյուս հայերի մտահոգությունը՝ կապված ՄԻԵԴ որոշման հետ: Դեսպանի հետ բաց եւ բացահայտ քննարկման ժամանակ ԿՀԱԿ-ն ընդգծել է որոշ փաստացի ու իրավաբանական սխալների լրջությունը:
Հայ-կանադական կազմակերպությունը կոչ է արել Շվեյցարիային հավատարիմ մնալ ցեղասպանության հարցում իր սկզվբունքային դիրքորոշմանը: