• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
  • ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐԻՆ
  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ՖՈՐՈՒՄ
Երկրամաս

Հինգշաբթի, 22 ապրիլի 2021
RSS Русский   Հայերեն              
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը

08.06.2017   
  
hits: 74498


Իրանում այսօր ահաբեկչական երկու գործողություն է տեղի ունեցել: Զինված 4 անձինք կրակ են բացել Իրանի խորհրդարանում, մահապարտներից մեկը գործ է դրել իրեն ամրակցված պայթուցիկը: Գրեթե միաժամանակ մի քանի զինված անձինք կրակ են բացել նաև Իրանի Իսլամական Հանրապետության հիմնադիր իմամ Խոմեյնիի դամբարանում: Իրավապահ մարմինները ոչնչացրել են ահաբեկիչներին, սակայն հարձակումների հետևանքով զոհվել է 7, վիրավորվել` 35-ից ավելի մարդ: Իրանի անվտանգության ծառայության մարմինները հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է նախապատրաստված ևս մեկ ահաբեկչական գործողություն: Ըստ իրանական IRNA լրատվական գործակալության՝ «Իսլամական պետություն» ծայրահեղական ահաբեկչական խմբավորումն իր վրա է վերցրել այդ հարձակումների պատասխանատվությունը:

Իրանի խորհրդարանի ղեկավար Ալի Լարիջանին ահաբեկչական հարձակումները, ազդեցության առումով, համարել է աննշան՝ հայտարարելով, թե դրանով ահաբեկիչները ցանկանում են խնդիրներ ստեղծել երկրի ներսում, քանի որ Իրանը ահաբեկչության դեմ պայքարի կենտրոն էր դարձել:

Իրանում իրականացված ահաբեկչական հարձակումների ձեռագիրը նման է երկու օր առաջ Լոնդոնում կատարված նմանատիպ գործողություններին: Հիշեցնենք, որ Լոնդոնում ահաբեկիչները փոքր բեռնատարով մխրճվել էին բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս եկած 3 հոգին դանակներով հարձակվել էին անցորդների վրա: Նմանատիպ ևս մեկ հարձակում իրականացվել է քաղաքի Բորու շուկայի մոտ: Զոհվել էր 6, վիրավորվել` 48 մարդ:

Թեհրանի և Լոնդոնի ահաբեկչությունների նմանությունն ակնհայտ է հատկապես բազմության վրա փոքր խմբերով իրականացված հարձակումների առումով: Ակնհայտ է, որ ԻՊ-ը փոխում է մարտավարությունը՝ պայթեցումների փոխարեն նախընտրելով փողոցներում մարդկանց վրա ուղղակի հարձակումները հրազենով կամ սառը զենքով: Հավանաբար, համարվում է, որ այսպես հասցվող վնասի մասշտաբներն ավելի մեծ են և ավելի երաշխավորված: Սակայն այս մարտավարության ամենամեծ վնասը հոգեբանական ազդեցությունն է. ահաբեկիչները փորձում են տոտալ վախի մթնոլորտ ստեղծել, որի պայմաններում ցանկացած անցորդ կընկալվի որպես պոտենցիալ ահաբեկիչ:

Իրանի պարագայում լկտիությունը շատ ավելի ցուցադրական է. Իրանի խորհրդարանի վրա հարձակմամբ ԻՊ-ը փորձել է առարկայորեն ցույց տալ, որ այդ երկրի անվտանգության համակարգը խիստ խոցելի է: Այս հանդգնությունը թույլ է տալիս ենթադրել, որ Իրանը թիրախավորվել է «Իսլամական պետության» կողմից, և նմանատիպ գործողությունները կարող են շարունակական լինել:

Հատկանշական է, որ Իրանում այս ահաբեկչությունները տեղի են ունենում Թեհրանի համար չափազանց նուրբ և վտանգավոր աշխարհաքաղաքական զարգացումների ֆոնին: Անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սաուդյան Արաբիայում մուսուլմանական, ավելի կոնկրետ` սուննի իսլամ դավանող երկրների մասնակցությամբ անցկացված միջազգային խորհրդաժողովից հետո, որի ընթացքում Իրանը հայտարարվեց անգամ միջազգային ահաբեկչությունից լուրջ սպառնալիք, մի քանի արաբական երկրներ՝ Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն, Մալդիվները, Լիբիան, Եմենը խզեցին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները: Նրանք Դոհային մեղադրում են ահաբեկչությանն աջակցելու և Իրանի հետ հարաբերությունները սերտացնելու մեջ: Քաթարին, ըստ էության, պատժում են այն բանի համար, որ նա խախտում է Սաուդյան Արաբիայի նախաձեռնությամբ և ԱՄՆ-ի հրահրմամբ Իրանի աշխարհաքաղաքական շրջափակման ներքին պայմանավորվածությունը: Դոհայի կողմից ահաբեկչությանն աջակցելու հանգամանքը երրորդական է՝ հաշվի առնելով, որ նրանց առաջ և նրանից ավելի ինտենսիվ միջազգային ահաբեկչությանն օժանդակում է Էր Ռիադը, որի նկատմամբ «եղբայրաբար» աչք են փակում թե՛ մուսուլմանական երկրները և թե՛ Վաշինգտոնը:

Իրանի մեկուսացման այս դեմարշը ստիպում է Թեհրանին հակակշռման մեխանիզմներ գտնել: Բացարձակապես անսպասելի չէր տեղեկությունը, որ Իրանի արտգործնախարար Մուհամեդ Ջևադ Զարիֆը մեկնում է Թուրքիա՝ թուրք գործընկերոջ՝ Մևլութ Չավուշօղլուի և նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելու Քաթարի շուրջ ստեղծված իրադրությունը և, դրանով պայմանավորված, տարածաշրջանային զարգացումները: Թրամփի կողմից Սաուդյան Արաբիան որպես Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հիմնական ստրատեգիական գործընկեր հռչակելու հետևանքով անկյուն քշվող Թուրքիան Իրանի համար վերածվում է յուրօրինակ բախտակցի: Չի բացառվում, որ Իրանը ձգտում է Թուրքիայի, Իրաքի, Քաթարի մասնակցությամբ ստեղծել տարածաշրջանում ակտիվ վերադասավորման մարտահրավերին դիմակայող բևեռ: Այս ֆոնին ԻՊ-ի կողմից Իրանի թիրախավորումը դժվար թե պատահականություն է: Ամենայն հավանականությամբ, այն ուղղված է Իրանի շուրջ իրավիճակի ապակայունացմանը և նրա սպասելի ակտիվ հակադարձման քաղաքականությանը խոչընդոտելուն:

Ամեն դեպքում` Իրանի ահաբեկչությունները զգալիորեն մեծացնում են նաև Հայաստանի անվտանգության սպառնալիքների հավանականությունը: Նախ՝ սա նշանակում է, որ ԻՊ-ը զգալիորեն մոտեցել է Հայաստանի սահմաններին և հաղթահարել արտաքուստ բավականին ամուր թվացող ևս մեկ պատնեշ: Եթե նկատի ունենանք Իրանի հետ առանց վիզաների ռեժիմի հաստատումը և այդ երկրից Հայաստան մուտքի զգալի ազատականացումը, էականորեն մեծանում է նաև ահաբեկչական տարրերի՝ երկիր ներթափանցման հնարավորությունը: Սա պարտադրում է աննախադեպ միջոցներ ձեռնարկել սահմանային վերահսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ: Մյուս կողմից` Իրանի անվտանգությանը հասցված հարվածով տարածաշրջանի զգալի ապակայունացումը և իրեն մեկուսացնելու գործընթացին հակակշռելու համատեքստում Թուրքիայի հետ հարաբերությունները վերաարժևորելու իրատեսական հեռանկարը կարող է Հայաստանով պայմանավորված տարածաշրջանային տնտեսական, կոմունիկացիոն նախագծերի առժամանակ սառեցման պատճառ հանդիսանալ և ուժեղացնել Թուրքիա-Իրան-Ադրբեջան քաղաքական առանցքը:

Գևորգ Դարբինյան

http://www.yerkir.am

Tags: նորություններ/news, քաղաքականություն/politics, Իրան/Iran, վերլուծություն/analytics

ВНИМАНИЕ! НИЖЕ РЕКЛАМНЫХ БЛОКОВ ВЫ МОЖЕТЕ ОСТАВИТЬ СВОЙ КОММЕНТАРИЙ К СТАТЬЕ. ВСЕ КОММЕНТАРИИ ПРОХОДЯТ ПРЕМОДЕРАЦИЮ, ПОЭТОМУ ХОРОШО ПОДУМАЙТЕ, ПРЕЖДЕ ЧЕМ ЧТО-ТО НАПИСАТЬ.




Комментарии для сайта Cackle
ActionTeaser.ru - тизерная реклама

ПОСЛЕДНИЕ КОММЕНТАРИИ НА САЙТЕ


home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան

Загрузка...


Регистрация Войти

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը