Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքիան նորանոր ամերիկյան լոբբիստական ընկերություններ է վարձում, քանի որ նրա հեղինակությունը էլ ավելի է արատավորվել

13.06.2017   
  
hits: 8297


Քանի որ Թուրքիան դարձել է համաշխարհային դատապարտման թիրախ իր մարդու իրավունքների խախտումների համար, թուրքական կառավարությունը որոշել է հսկայական գումարներ ծախսել քարոզչության և հանրային կապերի վրա՝ փորձելով մաքրել իր վարկաբեկված հեղինակությունը: Ապրիլի 16-ի խայտառակ հանրաքվեն, որը հազիվ հաղթելով Էրդողանը իրեն լայն բռնապետական լիազորություններով օժտեց, իսկ դրանից հետո Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջև անմեղ ցուցարարների վրա նրա թիկնապահների դաժան հարձակումը, արժանացան համընդհանուր քննադատության Միացյալ Նահանգների իշխանության գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից, ներառյալ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը` ձայների 397-0 հարաբերակցությամբ...

Սակայն, Թուրքիայի և նրա բռնապետ նախագահի համար երկրի հեղինակությունն այնքան արատավորված է, որ որքան էլ հանրային կապերի ընկերությունները հզոր և հեղինակավոր լինեն, նրանք միևնույն է չեն կարող վերականգնել Թուրքիայի հեղինակությունը: Թուրք ղեկավարները պարզապես միլիոնավոր դոլարներ են վատնելու իրենց հարկատուների գումարներից, փորձելով լուծել անհնարին մի խնդիր:

Թուրքիայի կառավարությունն տարեկան արդեն հինգ միլիոն դոլար է վճարում տասը լոբբիստական ընկերությունների, դրանք են՝ Gephardt Group – 1մլն 700 հազ. դոլար, Amsterdam Partners - 600 հազ. դոլար, Greenberg Traurig - 480 հազ. դոլար, Capitol Counsel – 384 հազ. դոլար, Mercury - 240 հազ. դոլար, Madison Group - 240 հազ. դոլար, Signal - 240 հազ. դոլար, Jim Arnold - 240 հազ. դոլար և MediaFix -108 հազ. դոլար... Բացի այդ, Էրդողանի գործընկերը 2016 թ. սեպտեմբերին 540 հազ. դոլար է վճարել նախագահ Թրամփի վարկաբեկված ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Թ. Ֆլինին՝ Թուրքիայի կառավարության օգտին քարոզչություն անելու համար...

Վերջին ամիսների ընթացքում փորձելով դուրս գալ PR-ի ճահճից, Թուրքիայի իշխանությունները և նրա հետ փոխկապակցված խմբերը վարձել են երեք նոր ընկերություններ: Այս շաբաթ կներկայացնենք այդ լոբբիստական ընկերություններից մեկին, մյուս երկուսին թողնելով հաջորդ խմբագրականի համար:

Մոնթե խորհրդատվական խմբին վարձել են 2016 թ. օգոստոսին, 400 հազ. դոլար վարձատրությամբ: Ըստ Daily Beast-ի, ընկերությունը ղեկավարում է Դուգլաս Բեյքերը՝ հանրապետական Ջեյմս Բեյքերի (նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմի ղեկավար և պետքարտուղար, և Ռոնալդ Ռեյգանի աշխատակազմի ղեկավար ու գանձապետարանի քարտուղար) որդին: Այդ ընկերությունը պետք է բարելավեր Թուրքիայի հասարակական ընկալումները... Դուգլաս Բեյքերը Մոնթե խորհրդատվական խմբի «միակ և գործող անդամն» է: Պայմանագիրը կնքվել է ստամբուլյան խորհրդավոր հասարակական կազմակերպության կողմից, որը հայտնի է որպես Տնտեսական գիտելիքների ընկերություն (KEA): Daily Beast-ը հաղորդում է, որ KEA-ի «գործունեությունը երբեմն համապատասխանում է Թուրքիայի կառավարության շահերին»: Ըստ Daily Beast-ի, ավելի մտահոգիչ է, որ «KEA-ի ղեկավարության առնվազն մեկ անդամ եղել է Թուրքիայի կառավարության ներկայացուցիչ»: Ավելին, KEA-ի հիմնադիր և նախկին նախագահ Դավութ Քավրանօղլուն այժմ Էրդողանի գիտական խորհրդականն է, տեղեկացնում է Daily Beast-ը: Քավրանօղլուն թվիթերում տեղադրել է Ջեյմս Բեյքերի հետ արված իր լուսանկարը...

Daily Beast-ը հաղորդում է, որ ըստ Արդարադատության նախարարությունում Մոնթե խորհրդատվական խմբի ներկայացրած գրանցման, այն «զբաղվել է Թրամփի նախագահական ընտրարշավի և նախագահական անցումային թիմի աջակցությամբ» KEA-ի անունից՝ «Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև ընդհանուր հարաբերությունները և հասարակական ընկալումները բարելավելու համար»: Մոնթեն նաև շփումներ է ունեցել «Օբամայի վարչակարգի հեռացող պաշտոնյաների հետ, հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախարարության անձնակազմի հետ և էլեկտրոնային նամակներ է ուղարկել այն ժամանակվա փոխնախագահ Բայդենի անվտանգության հարցերով խորհրդական Քոլին Քալին»:

Ստամբուլցի իրավաբան Իսրաֆիլ Քահրամանը, Արդարադատության նախարարություն ներկայացրած հայտում նշված է որպես KEA-ի օրինական ներկայացուցիչ, ըստ Daily Beast-ի: Իսրաֆիլ հայտարարել է, որ պայմանագրի նպատակն է «զարգացնել բարեկամությունն ու համագործակցությունը Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև գիտական և տնտեսական զարգացման ասպարեզում»: Daily Beast-ը մեջբերելով Քահրամանին, նշել է, որ KEA-ն հիմնադրվել է «մի խումբ հարգարժան գիտնականների կողմից՝ քաղաքացիական հասարակության գործունեությունը ղեկավարելու նպատակով, որպեսզի բարձրացվի իրազեկությունը տնտեսության զարգացման մասին Թուրքիայում»: Սա անհեթեթություն է: Ինչո՞ւ պետք է խումբը, որի նպատակն է տնտեսության մասին իրազեկության բարձրացումը Թուրքիայում, լոբբիստական խումբ վարձի Վաշինգտոնում: Սա ավելի շատ նման է թուրքական կառավարության համար ստեղծված մի ծածուկ ներկայացուցչության, քան գիտնականների անկախ խմբի: Կարևոր է պարզել, թե ով է ֆինանսավորում KEA-ին...

Հետաքրքիր է, որ Հետաքննող լրագրողների բյուրոյի հետ կապ հաստատելիս, Դուգլաս Բեյքերը նշել է` մտահոգություններ կան, որ ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները «մի փոքր վատթարացել են» Օբամայի վարչակազմի վերջին տարիներին: «Կարող է հնարավորություն լինի կամ ամրապնդել այդ հարաբերությունները կամ տեսնել, թե ինչպես են դրանց ավելի մեծ վնաս հասցվում: Եվ դա է պատճառը, որ [KEA-ն] վարձակալել է Մոնթեն՝ օգնելու այդ անցումային փուլում»:

Դուգլաս Բեյքերը հավելել է, որ իր ընկերության աշխատանքը KEA-ի համար «երբեք նախատեսված չի եղել ընդհանուր հանրային կապերի քարոզարշավ: Դա մի փոքր ավելի մեծ հնարավորություն է ներկայացնելու նրանց տեսակետը... նրանք զգում են, որ մենք ի վիճակի ենք օգնելու նրանց անհրաժեշտ ծանոթություններով»:

Զարմանալի չէ, որ Թրամփի երդմնակալությունից, և KEA-ի ու Թրամփի վարչակազմի պաշտոնյաների միջև «անհրաժեշտ ծանոթություններ» հաստատելուց հետո, KEA-ն չթարմացրեց պայմանագիրը Մոնթեի հետ, երբ նրա նախնական վեցամսյա ժամկետը լրացավ 2017 թ. փետրվարին: «Պայմանագրի այս կետով նախատեսված 400 հազ. դոլարից վճարվել է միայն 105 հազ. դոլար», ըստ Հետաքննող լրագրողների բյուրոյի:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Tags: Հարութ Սասունյան, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, նորություններ/news, վերլուծություն/analytics, Սփյուռք/Diaspora

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը