Երկրամաս

Շաբաթ, 10 հունիսի 2023
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն              
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին

11.10.2017   
  
hits: 39781


Ոչ մի շաբաթ չի անցնում առանց մի նոր քարոզիչի, որը Ադրբեջանի համար չգրի հակահայկական ապատեղեկատվություն ընդդեմ Հայաստանի կամ Սփյուռքի:

Վերջին նման հոդվածը գրել է Էնդրյու Կորիբկոն, մի անհայտ անձնավորություն, որը ներկայանում է որպես «Մոսկվայի ամերիկացի քաղաքական վերլուծաբան»: Հայտնի չէ, թե ինչ կրթության կամ հմտությունների հիման վրա է նա որակվում իբրև հայկական Սփյուռքի «վերլուծաբան»՝ միայն իրեն հայտնի հիմնավորմամբ նման կեղծ մեղադրանքներ ներկայացնելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ Կորիբկոյի հոդվածը պարզապես անտեղյակության հետևանք չէ, այլ միտումնավոր ջանքեր՝ կազմակերպված այն մարդկանց կողմից, որոնց մասին դժվար չէ կռահել...

Կորիբկոյի հոդվածը, որը հրապարակվել է Կանադայի Գլոբալիզացիայի հետազոտական կենտրոնի կողմից, վերնագրված է. «ԱՄՆ-ի հայկական լոբբիի առաքելությունն է՝ սադրել Ադրբեջանին և Ռուսաստանին»: Նույնիսկ վերնագրից ակնհայտ է, որ հեղինակը փորձում է բախում հրահրել Ռուսաստանի և հայերի միջև, երբ իրականում նման բան գոյություն չունի: Հոդվածի վերջում նշվում է, որ այն «նախապես գրվել է Moscow-Baku.ru առցանց տեղեկատվական պորտալի համար», որը հստակ ապացույցներ է ներկայացնում, թե ում է հեղինակը փորձում գոհացնել...

Իր առաջին պարբերության մեջ Կորիբկոն հարձակվում է Կալիֆորնիայի հայերի վրա՝ իրենց ծայրահեղ ազգայնականության և հանուն Միացյալ Նահանգների ու ընդդեմ Հայաստանի շահերի աշխատելու համար: Անշուշտ, այս հայտարարություններից և ոչ մեկը ճիշտ չէ... Հեղինակի նպատակն է՝ անհիմն հակասություններ սերմանել: Ահա Կորիբկոյի կեղծ մեկնաբանության առաջին պարբերությունը.

«Հայաստանի արտաքին քաղաքականության գործիքների մեջ առավել ազդեցիկ զենքերից մեկը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի լոբբին է Կալիֆորնիայում, որը պաշտպանում է իրենց հայրենիքի առավել ազգայնական և սադրիչ քաղաքականությունը: Հայաստանի իշխանությունների համար պատասխանատու և գործնական գործիք ծառայելու փոխարեն, ինչը կարող էր մեծ տերությունների միջև լինել հաշվարկված հավասարակշռված քաղաքականություն, սակայն այստեղ դերերը շրջվել են, և Երևանն է օգտագործվում որպես գործիք ու միջոց ԱՄՆ-ի հայկական լոբբիի համար՝ աշխատելով ընդդեմ հայկական շահերի՝ ԱՄՆ-ի առաջխաղացման համար: Բոլոր պետությունները ձգտում են, որ իրենց մարդիկ ստեղծեն ուժեղ և ազդեցիկ սփյուռքի համայնքներ, սակայն հայերը շատ քաղաքականացված են և պարբերաբար բացասական ազդեցություն են ունենում Երևանի վրա, որպեսզի նա հետագայում հայտնվի ամերիկյան վերահսկողության տակ»:

Նախևառաջ, Կալիֆորնիայի հայերը ոչ փորձում են և ոչ էլ կարողություն ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքականության վրա ազդելու համար: Երկրորդ, եթե որևէ մեկը նվազագույն գիտելիք ունենար ամերիկահայերի մասին, ապա կիմանար, որ նրանք հաճախ քննադատում են ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ, Արցախի վերաբերյալ նրա դիրքորոշումը և Թուրքիայի անխոհեմ ազդեցությունը ԱՄՆ կառավարության ղեկավարների վրա, որոնք հրաժարվում են օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրը: Հետևաբար, ամբողջովին կեղծ է այն պնդումը, թե Կալիֆորնիայի հայերը կուրորեն ծառայում են Միացյալ Նահանգների շահերին:

Այնուհետև Կորիբկոն մեղադրում է «ԱՄՆ-ի հայկական սփյուռքին»՝ սեպտեմբերի կեսերին կոնգրեսական պատվիրակությանը ոչ միայն Հայաստան տանելու, այլ «լայնորեն լուսաբանված այցի համար դեպի արևմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքները»: Արցախի Հանրապետությունը ներկայացնելով որպես «արևմտյան Ադրբեջանի գրավյալ տարածքներ», Կորիբկոն հստակեցնում է, թե ում շահերն է պաշտպանում... Տարօրինակ է, որ հեղինակն այնուհետև այդ կոնգրեսական այցը ներկայացնում է ոչ միայն որպես ամերիկամետ քայլ, այլև՝ «Ռուսաստանին հասցված ընդհանուր ռազմավարական վնաս»: Այսպիսով, Կորիբկոն մեղադրում է ամերիկահայերին ռուսական շահերը Հայաստանում ոտնահարելու համար, որն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, քանի որ նրանք ոչ ցանկություն ունեն, ոչ էլ հնարավորություն վնասելու Ռուսաստանին... Հեղինակը պարզապես ցույց է տալիս, թե բացի Ադրբեջանից, ով է իր երկրորդ վճարող տերը...

Այնուհետև Կորիբկոն դիմում է ծայրահեղ չափազանցության՝ հնարելով հետևյալ կեղծ սցենարը ամերիկահայերի մասին. «Իրականում, նրանք ցանկանում են հնարավոր ամեն ինչ անել քանդելու հայ-ռուսական պատմական բարեկամությունը՝ ջղաձգորեն փորձելով Երևանը պոկել Մոսկվայից և բերել Վաշինգտոնի հովանու ներքո»:

Իր կեղծ պնդումը պաշտպանելու համար, հեղինակը նշում է, որ անցած ամիս Հայաստանի քաղաքացիների բողոքները կառավարության պաշտոնյայի՝ ռուսերենով ծրագրերին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հայտարարության վերաբերյալ, սերտորեն համընկնում են ԱՄՆ-ի Սփյուռքի որոշ տարրերի և նրանց ամերիկյան գործընկերների առաջ քաշած տեսակետին»: Իրականում, որևէ մեկը ամբողջ Սփյուռքում ոչ մի քննադատական խոսք չի ասել ռուսերենի մասին: Այնուհետև Կորիբկոն դիմում է մեկ այլ անհիմն չափազանցության՝ պնդելով, թե Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը «ճնշման ազդեցության տակ տեղի է տվել Սփյուռքի պահանջներին և վերահաստատել է, որ երկրում միակ ազգային լեզուն հայերենն է.... Արդյոք նա մտադրվել էր, թե ոչ, [կրթության նախարար Լևոն] Մկրտչյանն ընկավ տեղեկատվական պատերազմի ծուղակը, որը նրա համար լարել էին ԱՄՆ-ում Սփյուռքի քաղաքական գործունեությունը կազմակերպող խորամանկ ուղեղները»: Սա հեղինակի հերթական հերյուրանքն է...

Կորիբկոն, գերազանցելով տրամաբանության բոլոր սահմանները, պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին շատ նման է գյուլենիստներին Թուրքիայում, այն բանով, որ նրանք ևս ներկայացնում են ստվերային իշխանության մի ցանց` մանիպուլյատիվ միջոցներով առաջ բերված կոնկրետ աշխարհաքաղաքական օրակարգով, և երկուսն էլ ծառայում են Վաշինգտոնի շահերի համար, ընդդեմ իրենց հայրենիքների»: Կորիբկոն լիովին սխալ եզրակացությամբ պնդում է, որ «ԱՄՆ-ի հայկական լոբբին վտանգավոր կերպով մոտ է լիակատար վերահսկողության տակ առնելու իր հայրենիքի արտաքին քաղաքականությունը»:

Կորիբկոյի հոդվածը լեցուն է բազմաթիվ այլ կեղծիքներով: Նա, ով պատվիրել է այս հոդվածը, պետք է գիտակցի, որ նման հեղինակներն իրենց ծիծաղելի կեղծիքներով ավելի մեծ վնաս են հասցնում իրենց վճարող տերերի, քան թե Կալիֆորնիայի հայ համայնքի շահերին...

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Tags: Հարութ Սասունյան, ԱՄՆ/USA, Ադրբեջան/Azerbaijan, Սփյուռք/Diaspora, նորություններ/news, վերլուծություն/analytics, Թուրքիա/Turkey

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
QIWI CARD – 4890 4947 6891 1455
Карта Тинкоф – 5534 2000 3633 0587



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Еркрамас в социальных сетях
Загрузка...
Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը