Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Դաշնային վերաքննիչ դատարանի ապարդյուն հրահանգը Ապահավագրական ընկերությունների հայցի վերաբերյալ

20.11.2011   
  
hits: 4402


Ցեղասպանությունից առաջ Օսմանյան կայսրությունում ապրող հազարավոր հայեր ապահովագրել էին իրենց կյանքը ամերիկյան և եվրոպական ընկերություններում, որպեսզի իրենց մահից հետո իրենց ժառանգները ստանային դրամական հատուցում:

Ցավոք, այս ընկերություններից շատերը հրաժարվեցին իրենց գործարքը կատարելուց, երբ հայ ապահովադիրներն իրենց ընտանիքներով կոտորվեցին ցեղասպանության ընթացքում: Շատ դեպքերում, ոչ մի ազգական ողջ չէր մնացել, որպեսզի զոհերի փոխարեն պահանջեր այդ գումարներն ապահովագրական ընկերություններից: Մի քանի ընտանիքներ, որոնք դիմել էին ապահովագրական գումար ստանալու համար, մերժվեցին, համապատասխան փաստաթղթերի բացակայության պատճառով: Ակնհայտորեն, այդ ընկերությունները չկատարեցին իրենց պայմանագրային պարտավորություններ և հարստացան ցեղասպանության ապահովագրված զոհերի ժառանգների գումարների հաշվին:

Գրեթե մեկ դար անց, Կալիֆորնիա նահանգը փորձեց վերականգնել արդարությունը տուժած ապահովադիրների նկատմամբ: Հաշվի առնելով այս զոհերի մահվան ողբերգական և անբնական հանգամանքները` նահանգը հավանություն տվեց վաղեմության ժամկետների երկարաձգմանը երկու անգամ՝ 2000 և 2011 թվականներին՝ լրացուցիչ ժամանակ տալով ցեղասպանության զոհերի ժառանգներին իրավախախտ ապահովագրական ընկերությունների դեմ բողոք ներկայացնելու համար:

Լավ իմանալով, որ նման դատավարությունը բացասական արձագանք կստանա հանրության կողմից «Նյու Յորք Լայֆ» և «AXA» ապահովագրական ընկերությունները համաձայնեցին վճարել հայ ապահովադիրների ժառանգներին և բարեգործական կազմակերպություններին 37.5 միլիոն ԱՄՆ դոլար: Հակառակ դրան` Թուրքիայի կառավարության հովանավորության ներքո գտնվող գերմանական «Վիկտորիա» և «ԷՌԳՈ» ապահովագրական ընկերությունները շարունակեցին խուսափել տարաբախտ հայ ապահովադիրների նկատմամբ իրենց իրավական և բարոյական պարտականությունները կատարելուց, ինչպես նաև հրաժարվեցին կատարել իրենց՝ վաղուցվանից կուտակած պահանջները: Գերմանական ընկերությունները պահանջեցին մերժել իրենց դեմ 2003 թվականին հարուցված հայցը, քանի որ Կալիֆորնիայի օրենքում հղում էր արված Հայոց ցեղասպանությանը, ինչը, նրանց պնդմամբ, հակասում է դաշնային կառավարության կողմից այս հարցի կապակցությամբ վարվող արտաքին քաղաքականությանը:

Մի շարք չափազանց արտասովոր դատական որոշումներ առաջացան, երբ դաշնային դատավոր Քրիստինա Սնայդերը 2007 թվականին չբավարարեց գերմանական ապահովագրական ընկերությունների՝ հայցը մերժելու դիմումը: 2009 թվականին, երեք դատավորի կազմով հանդես եկող դաշնային վերաքննիչ դատարանը սկիզբում սատարեց գերմանական ընկերություններին, սակայն հետո՝ 2010 թվականին շրջեց իր որոշումը՝գտնելով, որ Կալիֆորնիայի օրենքի հետ ոչ մի իրավական խնդիր չկա: Այս տարվա սկզբում, գերմանական ընկերությունները կրկին անգամ բողոքարկեցին այս անգամ ընդլայնված՝ 11 դաշնային դատավորի կազմով հանդես եկող դատարան: Նոյեմբերի 7-ին նշանակված լսումը կայանալու է Սան Ֆրանցիսկոյում այս տարի դեկտեմբերի կեսին:

Այս գործի արդեն երրորդ անգամ լսումը անհրաժեշտ չէ, քանի որ Կալիֆորնիայի օրենքը չի խախտում դաշնային կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Իրականում, գոյություն չունի որևէ դաշնային քաղաքականություն, որն արգելում է նահանգներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Դաշնային որևէ պաշտոնատարի կողմից որևէ բողոք չի ներկայացվել, երբ ավելի քան 40 ԱՄՆ նահանգներ ընդունել են Ցեղասպանությունը ճանաչող բանաձևեր: Իրականում, Կալիֆորնիայի օրենքը համահունչ է դաշնային կառավարության՝ այս հարցի վերաբերյալ հստակ դիրքորոշման հետ: Չպետք է մոռանալ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ընդունել է երկու բանաձև 1975 և 1984 թվականներին, որոնցով ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, իսկ նախագահ Ռեգանը այս հարցի առնչությամբ արձակել է նախագահական հռչակագիր: Ավելին, ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին Համաշխարհային դատարանին ներկայացված փաստաթղթում՝ նշելով հայերի զանգվածային կոտորածը որպես «ցեղասպանության հանցագործության ուշագրավ օրինակներից մեկը»:

Թեև այս վերջին բողոքարկումը բացարձակապես զերծ է իրավական հիմքերից, դատարանի բացասական որոշումը ոչ միայն կվնասի կյանքի ապահովագրության գումարներ պահանջող անձանց շահերին, այլ նաև, ինչն առավել կարևոր է, հայ ժողովրդի հավաքական շահերին, եթե դաշնային վերաքննիչ դատարանը գտնի, որ Կալիֆորնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հակասում է դաշնային կառավարության կողմից վարվող արտաքին քաղաքականությանը: Նման որոշումը ջուրը կգցի մի քանի տասնամյակ ամերիկահայերի քաղաքական ակտիվությունը՝ շրջելով ավելի քան 40 նահանգների կողմից ընդունված Հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլոր բանաձևերը:

Դաշնային վերաքննիչ դատարանը պետք է վճիռ կայացնի հօգուտ հայ հայցվորների: Դատարանը կարող է նաև թիկունք կանգնել Կալիֆորնիայի օրենքին` տարանջատելով գործի ապահովագրական կողմը, որը նահանգների բացառիկ իրավունքն է, ցեղասպանության կապակցությամբ «Նահանգն ընդդեմ դաշնային իշխանության» գործին առնչություն չունեցող հարցից: Եթե դատավորները որոշում կայացնեն Կալիֆորնիայի օրենքի դեմ, այնուամենայնիվ, ամերիկահայ համայնքը այլ տարբերակ չունի, քան բողոքարկելու վճիռը ԱՄՆ գերագույն դատարան:

Սակայն կա մի շատ բացահայտ հարց. դաշնային դատարանը պետք է ստիպի գերամանական ապահովագրական ընկերություններին կատարել իրենց պայմանագրային պարտավորությունները բոլոր ապահովադիրների նկատմամբ, մանավանդ՝ ցեղասպանության զոհերի հանդեպ:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը