Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Աշխատանքներու եւ կառույցներու առաջադրելի տարողություններ

16.11.2011   
  
hits: 3666


Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պետական հանձնաժողովի կազմութենեն եւ հայտարարված առաջադրանքներեն ետք Սփյուռքի տարածքին տակավ ձեւավորման ընթացքի մեջ են տվյալ համայնքներու կազմակերպ կյանքը ներկայացնող բոլոր ուժերու եւ հոսանքներու ներկայացուցիչներու ներգրավվածությամբ կառույցները իրենց ենթաբաժիններով: Գործունեության դաշտի` թե՛ համապետական եւ թե՛ միաժամանակ համագաղութային եւ համասփյուռքյան տարողությունները կնախանշեն, որ գործին կտրվի ռազմավարական նշանակություն: Ու թեեւ ժամկետային իմաստով առաջադրանքներու իրականացումը կերկարի՛ մինչեւ 2015, այսուհանդերձ մինչեւ 100-ամյակ, բրգաձեւ տեսքով, ռազմավարական խորքով համակարգված աշխատելաձեւի պարագային անիկա արդեն կրնա վերածվիլ համայն հայությունը առաջնային խնդիրներու ուղղությամբ համախմբելու եւ նպատակուղղված գործունեություն ծավալելու նորարար մշակույթի, որ կրնա շարունակվիլ 100-ամյակեն անդին:

Պահ մը կեդրոնանանք սակայն, 100-ամյակով ստեղծվող թե՛ ներքին եւ թե՛ արտաքին առաջնահերթություններուն վրա, նախ հաստատելու համար, թեեւ ուշացած, այսուհանդերձ իբրեւ անհետաձգելի անհրաժեշտություն տակավ ձեւավորվող երկարաժամկետ հեռանկարով համախումբ եւ կառուցակարգված աշխատելաոճի որդեգրման կարեւորությունը: Ճիշդ է, որ յուրայատկություններու պահպանումը յուրաքանչյուր հատվածի համար խիստ կենսական է: Հավաքական կյանքին մեջ եւս տարատեսակությունը, այլազանությունը, տարակարծությունները նույնիսկ հարստացնող գործոններ են թե՛ քաղաքական մտածողության կայացման եւ թե՛ ինչու չէ ազգային կյանքի զարգացման նպատակով մրցակցային իրավիճակները վառ պահելու ուղղությամբ: Կան հիմնախնդիրներ սակայն, որոնց հետապնդումն ու իրականացման ուղիներու ճշդումը հավաքական, համակարգյալ գործելու եղանակ կենթադրե՛ն: Այս մեկը, ամեն բանե առաջ ներազգային մակարդակի վրա ռազմավարական խորք ու նշանակություն ունի մանավանդ, երբ կխոսինք հիմնական ա՛յն առաջադրանքներու իրականացման մասին, որոնք ազգի գոյության, շարունակականության, անվտանգության հետ կապված են:

Այս հիմնախնդիրներուն առաջնայինը Հայոց ցեղասպանության թղթածրարն է, որ կվերաբերի որքան ներազգային պատրաստվածության, այնքան արտաքին աշխարհին ներկայանալու քաղաքականության: Ճանաչումի հրամայականին առընթեր, ժխտողականության դեմ գրավոր ու բանավոր պայքարին համար նոր զինամթերք ապահովելը, քաղաքական իրադրություններու ճիշդ գնահատական կատարելն ու հայկական կողմին եւ երրորդ կողմին շահերուն համընկնեցումն ու ժամնակահատվածներու ճշդումը, նոր սերունդին համար մանկավարժական, հոգեբանական, ընկերաբանական մասնագիտություններու համադրումով ցեղասպանության հետ կապված խնդիրները փոխանցելն ու միջազգային ընտանիքին ճշդած օրինաչափություններուն համապատասխան շարժիլը եւ մանավանդ ճանաչումեն անդրանցնումն ու հատուցման նպատակով իրավական թղթածրարի պատրաստությունը խնդիրներ են, որոնք հատվածայնութենե հեռու համահայկական մարդուժի համախմբումին կկարոտին ամենեն ընդգծված կերպով:

Հայաստանի հանրապետության Սփյուռքի նախարարության նախաձեռնությունները այս ուղղությամբ առաջադրված աշխատելաոճի ձեւավորման նախադրյալները կնախանշեն: Հատկապես մասնագիտական մարդուժի ըստ ոլորտի համախմբումը, համահայկական օրակարգերու ձեւավորումը, տակավ նկատառելիորեն բազմացող սփյուռքյան ընդառաջումները աշխատանքային նորարար մշակույթի մը հաստատման ուղղված են:

Մինչ այդ սակայն, պարզուող հեռանկարին ընդառաջ սփյուռքյան գաղութները նոր կառոցներու եւ աշխատանքի նոր ոճերու հառաջացումով-որդեգրումով կրնան դեպի մեծ առաջադրանքները բացվող ուղիները հարթել: 100-ամյակը հիմնախնդիրներուն առաջինն է, որուն նկատմամբ համապետական եւ համասփյուռքյան կեդրոնացումը կրնա մագնիսացնել ամբողջ հայկական աշխարհը: Այս արդեն հիմնական հարուածը կըլլա՛ հայկական դաշտին մեջ ճեղքեր տեսնել ուզող ժխտող կողմին:

Դեպի 100-ամյակ թիրախավորված աշխատանքներ` նորարար բովանդակությամբ, նորովի պատրաստվածությամբ, նորացված ոճերով ի հարկին նոր կառույցներով: Համապետական եւ համասփյուռքյան տարողություններով:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»ի գլխավոր խմբագիր

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը