Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Արեւմտյան Հայաստան. աշխարհագրական հասկացություն, թե՞ վարչատարածքային միավոր

23.11.2011   
  
hits: 5066


Պարզաբանում է քաղաքագետ, Արեւմտյան Հայաստանի Կառավարության վարչապետ Տիգրան Փաշաբեզյանը

* * *

Հարց – Պարոն Փաշաբեզյան, Արա Պապյանը նշում է, որ «Եթե պիտի լինի Արեւմտյան Հայաստանի վտարանդի կառավարություն, ուրեմն նախ պետք է ինչ-որ ժամանակ եղած լիներ Արեւմտյան Հայաստան պետությունը: Բայց Արեւմտյան Հայաստան պետություն երբեւէ չի եղել: Դա Հայաստանի Հանրապետության տարածքն է, որ օկուպացված է թուրքերի կողմից: Արեւմտյան Հայաստանը եղել է աշխարհագրական հասկացություն, իսկ աշխարհագրական հասկացությունը պետություն չէ»։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան – Պարոն Պապյանը մասամբ է իրավացի։ Ուղղակի այդ եզրույթը՝ <<Արեւմտյան Հայաստան աշխարհագրական հասկացություն>>, պետք է բացել եւ դրան ավելացնել <<Օսմանյան Կայսրության մեջ հայության բնօրրանում՝ հայության համախումբ բնակության վարչատարածքային միավոր>>, որը նշված է Օսմանյան Կայսրությունից հայերի բարենորոգումները պահանջող բոլոր վեհաժողովներում եւ այդ վեհաժողովների ընդունած փաստաթղթերում, երբեմն, որպես Հայաստան, երբեմն՝ որպես Արեւմտյան Հայաստան (ներառյալ Կիլիկան)։

Նշենք այդ փաստաթղթերը.

-1878 թ. փետրվարի 19-ին (մարտի 3-ին) Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածում նշված էր, որ հաշվի առնելով այն փաստը, թե ռուսական զորքերի դուրս բերումը նրանց կողմից գրավված Հայաստանի՝ Թուրքիային վերադարձվելիք վայրերից կարող է առիթ տալ բախումների, Բարձր դուռը պարտավորվում էր անհապաղ կենսագործել հայաբնակ մարզերի տեղական կարիքներից հարուցվող բարելավումներ ու բարենորոգություններ, եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից: Այդ գործընթացը վերահսկելու էր Ռուսաստանը:

-1878 թ. հուլիսի 4-6-ը Բեռլինի կոնգրեսի (հունիսի 13 – հուլիսի 13) 61-րդ հոդվածով՝ «Բարձր դուռը, հանձն էր առնում հայաբնակ վայրերում անհապաղ իրագործել տեղական պահանջներից բխող բարեփոխումներ ու բարենորոգումներ եւ ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից»:

-1895 թ. մայիսին Կ. Պոլսում Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի դեսպանները թուրքական կառավարությանը ներկայացրին «Մայիսյան բարենորոգումների» ծրագիրը, որով նախատեսվում էր դատական եւ այլ բարեփոխումներ իրականացնել Արեւմտյան Հայաստանի վեց վիլայեթներում՝ Էրզրում, Բիթլիս, Վան, Սեբաստիա, Մամուրեթ ուլ Ազիզ, Դիարբեքիր: Բարենորոգումների ենթակա էին նաեւ Օսմանյան կայսրության մյուս հայաբնակ վայրերը, օրինակ՝ Հաճընը Ադանայի վիլայեթում, Զեյթունը՝ Հալեպի:

-Ռուսաստանի կառավարությունը տերություններին ներկայացրեց հայկական բարենորոգումների իր նախագիծը, որը քննարկվեց Կ. Պոլսի դեսպանաժողովում, 1913-ի հուլիսի 3-ից 24-ը: Նախագիծը, որ կազմել էր ռուսական դեսպանության առաջին թարգման Ա. Մանդելշտամը 1895-ի Մայիսյան բարենորոգումների ծրագրի եւ Կ. Պոլսի Հայոց պատրիարքարանի կազմած նախագծի հիման վրա, առաջարկում էր հայկական վեց վիլայեթներից (Էրզրում, Վան, Բիթլիս, Դիարբեքիր, Խարբերդ, Սվազ) ստեղծել մի նահանգ: Ընդհանուր նահանգապետը պետք է լիներ քրիստոնյա օսմանյան հպատակ կամ, որ ավելի գերադասելի էր՝ եվրոպացի, որը նշանակվում էր 5 տարի ժամկետով, մեծ տերությունների համաձայնությամբ: Պետությունների հանձնարարությամբ ընդհանուր տեսուչներ նշանակվեցին Վեստենենկը (Հոլանդիա) եւ Հոֆը (Նորվեգիա):

-1917 թ. դեկտեմբերի 29-ին Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը ընդունեց օրենք (դեկրետ) Արեւմտյան Հայաստանի ինքնորոշման վերաբերյալ, որտեղ մասնավորապես ասված է.

<<Ռուսաստանի Ժողովրդական Կոմիսարների Խորհուրդը հայտնում է հայ ժողովրդին, որ Ռուսաստանի բանվորագյուղացիական կառավարությունը պաշտպանում է Ռուսաստանի կողմից գրաված <<Թուրքահայաստանի>> հայերի ազատ ինքնորոշման իրավունքը` ընդհուպ մինչեւ լիակատար անկախություն>>:

-1919 թ. սկզբին Փարիզում հրավիրվեց Հայ ազգային համագումար: Համագումարի կարեւոր ձեռնարկներից մեկը եղավ «Ամբողջական Հայաստանի պատվիրակության» ընտրությունը Պողոս Նուբարի ու Ավետիս Ահարոնյանի համանախագահությամբ եւ նախապես պատրաստված ու 1919-ի փետրվարի 12-ին Փարիզի հաշտության կոնֆերանսին ներկայացված հայկական պահանջների համատեղ հուշագրի վավերացումը, որը հիմնավորում էր հայկական անկախ պետության ստեղծման անհրաժեշտությունը եւ ճշտում նրա տարածքը Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների (ներառյալ Տրապիզոնը), Հայաստանի Հանրապետության եւ Կիլիկիայի միացմամբ:

-1920 թ. օգոստոսի 4-ին Կիլիկիան Հայաստանը հայտարարեց անկախության մասին:

-1920 թ. օգոստոսի 10-ին կնքվեց Սեւրի դաշնագիրը, որի 88-93 վերաբերում է Հայաստանին: Դրանցում նշված է.

Հոդված 88. Թուրքիան հայտարարում է, որ ճանաչում է Հայաստանը, ինչպես այդ բանն արդեն արել են Դաշնակից տերությունները, որպես ազատ եւ անկախ պետություն:

Հոդված 89. Թուրքիան եւ Հայաստանը, ինչպես եւ Բարձր պայմանավորվող կողմերը, համաձայնվում են Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի վիլայեթներում Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանատումը թողնել Ամերիկայի Միացյալ Նահանգների որոշմանը եւ ընդունել ինչպես նրա որոշումը, նույնպես եւ այն բոլոր միջոցառումները, որոնք նա կարող է առաջարկել Հայաստանին դեպի ծով ելք տալու եւ հիշյալ սահմանագծին հարող օսմանյան բոլոր տերիտորիաների ապառազմականացման վերաբերյալ:

Հոդված 90. Այն դեպքում, եթե 89-րդ հոդվածի համաձայն սահմանագիծը որոշելիս հիշյալ վիլայեթների ամբողջ տերիտորիան կամ նրա մի մասը հանձնվի Հայաստանին, Թուրքիան այսօր արդեն հայտարարում է, որ որոշման օրից սկսած ինքը հրաժարվում է հանձնված տերիտորիայի նկատմամբ բոլոր իրավունքներից եւ իրավահիմունքներից: Սույն պայմանագրի որոշումները, որոնք կիրառվելու են Թուրքիայից անջատվող տերիտորիաների նկատմամբ, այս պահից սկսած կգործադրվեն նաեւ այդ տերիտորիայի նկատմամբ:

Հայաստանի սուվերենությանը հանձնվող տերիտորիայի կապակցությամբ նրա վրա դրվող Թուրքիայի ֆինանսական պարտավորությունների բաժինը եւ դրանց բնույթն ու այն իրավունքները, որոնցով նա կարող է փաստարկել, կսահմանվեն սույն Պայմանագրի 8-րդ մասի (ֆինանսական դրույթներ) 241-244-րդ հոդվածների համաձայն:

Հաջորդ կոնվենցիաները կկարգավորեն, եթե դա անհրաժեշտ լինի, այն բոլոր հարցերը, որոնք չեն կարգավորվել սույն Պայմանագրով եւ որոնք կարող են ծնունդ առնել հիշյալ տերիտորիայի փոխանցման կապակցությամբ:

-1920 թ. նոյեմբերի 22-ին ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնը կայացրեց իրավարար վճիռ, որի ամբողջական անվանումն է՝ «Ամերիկայի Միացեալ Նահանգների նախագահի որոշումը Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանի, Հայաստանի դեպի ծով ելքի եւ հայկական սահմանին հարակից թուրքական տարածքի ապառազմականացման վերաբերեալ»:

Ինչպես տեսնում ենք, ճշմարտությունը կրկին <<մանրունքներում է>>, որովհետեւ Օսմանյան Կայսրության նախկին վարչատարածքային միավորները Փարիզի վեհաժողովի գործունեության եւ Սեւրի դաշնագրի ստորագրման հետեւանքով ձեռք բերեցին հարաբերական անկախություն եւ հետագայում ձեւավորվեցին որպես Միջին Արեւելքի պետություններ, բացառությամբ Հայաստանի, իսկ ավելի կոնկրետ՝ կրկնակի բռնազավթված Արեւմտյան Հայաստանի յոթ վիլայեթների, ներառյալ Կիլիկիայի։ Իսկ հարեւանների կողմից կողոպտված տարածքներով Հայաստանի Հանրապետությունը Վիլսոնյան Իրավար վճռի ստորագրումից 1920-ի նոյեմբերի 22-ից ընդամենը մեկ շաբաթ անց, 1920-ի նոյեմբերի 29-ին՝ բռնությամբ խցկեցին ԽՍՀՄ՝ որպես վարչատարածքային միավոր, որովհետեւ Հայկական ՍՍՀ-ը այդ պահից զրկված էր անկախությունից եւ ինքնիշխանությունից։

Ինչը նշանակում է, որ 1920-ի հունվարի 19-ից մինչեւ 1920-ի նոյեմբեր 22-ը Հայաստանի կառավարությունը դե ֆակտո ճանաչված պետության կառավարություն էր, իսկ 1920-ի նոյեմբերի 29-ից Արեւմտյան Հայաստանի տարածքը փաստացի օկուպացված տարածք, մինչեւ այսօր։ Ինչն իր հերթին նշանակում է, որ Արեւմտյան Հայաստանի կառավարությունը դե ֆակտո ճանաչված կառավարություն է, սակայն վտարանդի, որովհետեւ Արեւմտյան Հայաստանին պատկանող տարածքի մասով բացահայտ օկուպացիայի գործողություն է տեղի ունեցել եւ ունի մինչեւ այսօր։

Չէ որ, 1918 թ. հոկտեմբերի 30-ին Դաշնակիցների եւ Թուրքիայի միջեւ Լեմնոս կղզու Մուդրոս նավահանգստում կնքված զինադադարի փաստաթղթում պարզորոշ նշված է.

16-րդ հոդված. «Հեջասի, Ասիրի եւ Եմենի, Սիրիայի եւ Միջագետքի բոլոր կայազորների հանձնումը դաշնակցային հրամանատարությանը… Թուրքական զորքերի դուրս բերումը Կիլիկիայից»:

24-րդ հոդված. «Հայկական վիլայեթներից (որեւէ) մեկում անկարգություններ ծագելու դեպքում, դաշնակիցները իրենց վերապահում են նրա մի մասը գրավելու իրավունքը:

Սա էր իր հերթին նշանակում է, որ դաշնակից տերությունները, իսկ ներկայիս Միջազգային ընտանիքը, պատասխանատվություն են կրել եւ կրում են այն հարցում (հարցերում), որ Միջին Արեւելքի պետությունների ետպատերազմյան սահմանները կարգավորելիս խոշոր բացթողում են արել, ինչի հետեւանքով Միջին Արեւելքում չի լուծվել հայկական (քրդական) հարցը, եւ դա (դրանք) մնացել է որպես լարվածության օջախ (օջախներ)։

Եւս մեկ նկատառում։ Ինչպես տեսանք տեքստերում <<Արեւմտյան Հայաստան աշխարահագրական հասկացությունը>> մի դեպքում նշված է Հայաստան, մի դեպքում՝ Արեւմտյան Հայաստան։ Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդն ընտրել է երկրորդ ձեւը, որովհետեւ Վուդրո Վիլսոնի Իրավար վճռին ամբողջությամբ կամ իր մասով որպես իրավահաջորդ միշտ, ցանկացած պահին, կարող է հանդես գալ Հայաստանի Հանրապետությունը, կամ Հայաստանը։

Միջազգային ընտանիքի իրավական, քաղաքական (հավանաբար նաեւ բարոյական) դիրքորոշումից ու վերաբերմունքից է կախված այն հարցի պատասխանը, թե ինչպե՞ս կընթանան հայության եւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այս հարցի հետ կապված դեպքերի զարգացումները։

Հարցազրույցը վարեց Արմինե Սիմոնյանը

ArmAr.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, պատմություն/history, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը