Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Դոնի Ռոստովում բացվել է «Ռուս-հայկական բարեկամության թանգարան»-ը

28.11.2011   
  
hits: 4264


Նոյեմբերի 25-ին Դոնի Ռոստով քաղաքի Սվոբոդի հրապարակում (Ռոստովի Մարզային Ակադեմիական Երիտասարդական Թատրոնի դիմաց) կայացավ «Ռուս-հայկական բարեկամության թանգարան»-ի բացումը: Թանգարանի շենքի առաջ կազմակերպվեց թատերականացված ներկայացում եւ ինքը կայսրուհի Եկատերինա Երկրորդը եւ կոմս Ալեքսանդր Սուվորովը դարերի խորքից եկան այսօրվա Ռոստով, որպեսզի բավարարություն հայտնեն Ռուս-հայկական բարեկամության թանգարան»-ի բացման կապակցությամբ: Անցյալից եկած հյուրերը շնորհակալություն էին հայտնում Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւին եւ նրա ամբողջ թիմին, Նոր Նախիջեւանի հայ համայնքին եւ նրա նախագահ Հարություն Սուրմալյանին՝ Դոնի ժողովրդների պատմության եւ մշակույթի պահպանմանը նպաստող որոշում ընդունելու համար: Երբ բոլորը ներս մտան, հյուրերին եւս մի անակնկալ էր սպասում՝ այնտեղ գտնվում էին ազգային տարազներով կազակական երգչախումբը եւ հայկական երաժշտական կոլեկտիվը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Դոնի Ռոստովի քաղաքապետի տեղակալ Իգոր Գուսկովը. «Շնորհավորում եմ ձեզ այս նշանակալից դեպքի առթիվ, որը կայացավ այս պատմական տան մեջ: Դոնի մշակույթը հարստացել էր հայ մշակույթով եւ հենց դրանով ենք մենք ուժեղ: Թանգարանը կատարելու է շատ կարեւոր առաքելականություն՝ դաստիարակության առաքելությունը»:

Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, հանդիսավոր միջոցառմանը մասնակցող պաշտոնյաների մեջ կային նաեւ հյուրեր Հայաստանից: Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի նահանգապետ Էդիկ Բարսեղյանը, նշելով, որ թանգարանի բացումը ռուս եւ հայ ժողովրդների անխախտելի բարեկամության վառ ապացույց է, ավելացրեց, որ Արարատի եւ Ռոստովի մարզերի միջեւ սերտ կապերը ոչ միայն տնտեսական բնույթ են կրում, այլեւ՝ բարեկամական:

Դոնի Ռոստովի քաղաքապետ Միխայիլ Չերնիշովը իր ողջույնի խոսքի մեջ ընդգծեց, որ թանգարանի բացումը լավ օրինակ է այն բանի, թե ինչպես պետք է բարեկամությաւն անել, միասին կառուցել եւ համագործակցել: «Հայ ժողովուրդը բերել է մեր հող աշխատանքի նկատմամբ լավ վերաբերմունք… Կարծում եմ, որ հայ Սփյուռքը տոգորում է բոլորին իր անկրկնելի երանգով եւ ստեղծագործութայն ոգով: Շնորհավորում ոմ ձեզ, կարծում եմ, որ սա լավ, մեծ տոն է» – ասաց քաղաքապետը:

Հյուրերի մեջ կային նաեւ Ռոստովի մարզի տարբեր շրջանների ներկայացուցիչներ: Մյասնիկյանի շրջանի բնակիչների անունից ելույթ ունեցավ այդ շրջանի գլուխ Արշակ Փորքշեյանը: «Շնորհակալ եմ բոլորին, ովքեր բոլոր ջանքերը գործադրել են այս թանգարանը բացելու համար: Ես այս հողում ծնված հայերի տասնմեկերորդ սերնդի ներկայացուցիչ եմ: Մենք միասին ենք քրտինք ու արյուն թափել այս հողը պաշտպանելով, եւ միասին պիտի առաջ շարժվենք դեպի մեր Հայրենիքի բարգավաճումը»: Շրջանի գլուխը թանգարանին նվիրեց մի նկար, որի վրա պատկերված էր Ռոստովի մարզի հայկական եկեղեցիներից մեկը, որը վերանորոգման կարիք ունի:

Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը իր ելույթի ժամանակ հատուկ շնորհակալություն հայտնեց Ռոստովի մարզի նախագահ Վասիլի Գոլուբեւին, որը մի տարի առաջ խոսք էր տվել, որ թանգարանը կգործի, եւ, ուղիղ մի տարի անց, այն բացվել է:

Ռուսաստանի հարավում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Արարատ Գոմցյանը՝ շնորհավորելով ներկաներին նշեց, որ այս դժվար ժամանակաշրջանում մեծ միջոցների ներդրումը եւ շատ ժամանակի ծախսումը բարոյական արժեքների զարգացման համար մեծ սխրագործություն է, քանի որ շատ հաճախ մարդիկ մոռանում են ժողովրդի մշակույթի եւ կրթության մասին: «Ժողովրդի հոգեւոր դաստիարակությունը կարեւոր նշանակություն ունի… Կարծում եմ, որ բարեկամությունը չի կարող լինել լոզունգային, բարեկամությունը պետք է հիմք ունենա: Այսօր այդ հիմքը պատմական հուշարձան է, ռուս-հայկական բարեկամության թանգարանը», – ասաց Ա. Գոմցյանը՝ շնորհակալութուն հայտնելով բոլոր նրանց, ովքեր աջակցել են թանգարանի բացմանը:

Գլխավոր հյուպատոսի ելույթից հետո կայացավ պարգեւատրման արարողություն: Պատվո մեդալով պարգեւատրվեցին Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը եւ Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի նախագահ Հարություն Սուրմալյանը:

Միջոցառման պաշտոնական հատվածից հետո իր տպավորությունները պատմեց Դոնի հայերի «Նոր Դար» անկախ թերթի (այժմ չի հրատարակվում) գլխավոր խմբագիր Վրեժ Ոսկանյանը. «Այն, ինչ որ հիմա ունի այս թանգարանը բավական է, բայց այսօր ներկայացված է բոլոր ցուցանմուշների միայն մեկ երրորդը: Ընդհամենը կա մոտ 30 հազար ցուցանմուշ: Թանգարանում կա հատուկ խորհուրդ, որը կհետեւի ցուցանմուշների համալրմանը: Դոնի հողում ապրած այնպիսի մեծ մարդկանց ժառանգությունը, ինչպիսիք են եղել Սարյանը, Շահինյանը, Հարությունյանը եւ այլոք մասնակիորեն ներկայացված է թանգարանում: Թանգարանի բացման մասին խոսելիս՝ պետք է հիշել դրա ստեղծման պատմության մասին: 1971 թվականին Մարտիրոս Սարյանի նախաձեռնությամբ ստեղծվել է այս թանգարանը: 35 տարի շարունակ այն գտնվել է Սուրբ Խաչ վանքում: 2007 թվականին վանքը տրվել է Հայ Առաքելական Եկեղեցուն, իսկ թանգարանի ցուցանմուշները տեղափոխվել են գավառագիտության թանգարան, որտեղ որոշում են ընդունել ստեղծել Դոնի ժողովրդների թանգարան: Այնուհետեւ, կարելի է ասել, Ռոստովի մարզի հայերը չորս տարվա ընթացքում զրկված են եղել իրենց պատմության հետ շփման հնարավորությունից: Բայց հայ հասարակությունը անընդհատ պայքարում էր Ռուս-հայկական թանգարանի բացման համար: Այդ պայքարի մեջ իրենց լուման ներդրել են Դոնի հայերի մշակութային ժառանգության հասարակական զարգացման տարածաշրջանային հիմնադրամը, Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքը, հասարակական ակտիվիստները եւ իշխանության ներկայացուցիչները, «ԱՊԱԳԱ» քաղաքային հայկական ազգային-մշակութային ինքնավարությունը եւ այլոք: Կային նաեւ այնպիսի մարդիկ, որոնք դեմ էին թանգարանի բացման: Հետո, ինչպես ասեցի, որոշում է ընդունվել ստեղծել Դոնի ժողովրդների թանգրան, հետո այդ որոշումը չեղյալ է հայտարարվել եւ սովորական հայկական թանգարան պիտի բացվեր: Բայց, վերջ ի վերջո, թույլտվություն է տրվել ռուս-հայկական թանգարանը բացելու»:

Միջոցառման պաշտոնական հատվածը ավարտվելուց հետո հյուրերը երկար ժամանակ չէին լքում թանգարանը՝ զննելով թանգարանի բազմաթիվ ցուցանմուշները: Դրա համար, երբ պատվո հյուրերը հրավիրվեցին թանգարանի բացման առիթով կազմակերպված ճաշկերույթին, շարունակվում էին հնչել փոխադարձ շնորհավորանքներ եւ մաղթանքներ: Ելույթ ունեցողների համամիտ էին նրանում, որ չնայած առկա դժվարություններին՝ թանգարանի բացումը նոր որակ պետք է հաղորդի մարզի կյանքին եւ նպաստի հասարակության զարգացմանը՝ լուծելով գլխավոր խնդիրը՝ ռուս եւ հայ ժողովրդների միջեւ բարեկամական կապերի ամրացմանը:

Անտոնինա Դարչինյան՝ «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնի թղթակից

Տեղեկանք. Ռուս-հայկական բարեկամության թանգարանը հիմնադրվել է անցյալ դարի 70-ական թվականներին իբրեւ Գավառագիտության մարզային թանգարանի ստորաբաժանմունք: Մինչեւ 2007 թ. այն գտնվել է Սուրբ Խաչ վանքում: Վանքը Հայ Առաքելական Եկեղեցուն վերադարձնելուց հետո Ռոստովի մարզի Մշակույթի նախարարությունն ընդունել է համապատասխան միջոցներ՝ ապահովող գավառագիտության թանգարանի գլխավոր առանձնաշենքի «Դոնի ժողովրդների թանգարան» բաժնում գտնվող ցուցանմուշների պահպանվածությունը: Ստեղծված իրավիճակը չէր բավարարում հայ հասարակությանը եւ կատարված աշխատանքից հետո որոշում ընդունվեց վերականգնեցնել նախկին «Ռուս-հայկական բարեկամության թանգարանը»՝ այն վերանվանելով «Դոնի հայերի պատմության և ազգագրության թանգարանի»: Թանգարանի բացումը, որի էքսպոզիցիայում կան ավելի քան 30 հազար հազվագյուտ ցուցանմուշներ, նախապես ծրագրվել էր անցկացնել նոյեմբերի 14-ին, այսինքն՝ այն օրը, երբ Եկատերինա կայսրուհու կողմից ստորագրվել է Ղրիմից հայերին Դոն տեղափոխելու հրամանը: Սակայն, տեխնիկական պատճառներով թանգարանի բացումը նոյեմբերի 14-ին տեղի չունեցավ և բացման արարողությունը հետաձգվեց նոյեմբերի 25-ին: Միաժամանակ հայտնի դարձավ, որ թանգարանը կանվանվի ոչ թե նախկինում հայտարարված «Դոնի հայերի պատմության և ազգագրության թանգարան» անունով, այլ իր նախնական անունով՝ «Ռուս-հայկական բարեկամության թանգարան»:

Նշենք, որ թանգարանը բացվել է ճարտարապետության հուշարձան հանդիսացող պատմական առանձնատան մեջ, որը հայտնի է «Իսքիդարովի նախկին առանձնատուն» անունով, որտեղ նախկինում գտնվել էր Պուշկինի անվան գրադարանը, բայց հետո տունը դարձել էր նախ՝ անտեր, ապա՝ մասնավոր սեփականություն: Այժմ այն պատկանում է Ռոստովի գավառագիտության մարզային թանգարանին: Շենքը լիովին վերանորոգված է եւ հագեցած նոր տեխնիկական միջոցներով: Շենքի վերանորոգման համար օգտագործվել է 20 միլիոն ռուբլի պետական բյուջեից:

Tags: Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, մշակույթ/culture, հասարակություն/society, կրոն/religion, կրթություն/education, պատմություն/history

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը