Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

ԱՄՆ-ի դատարանը պետք է որոշում կայացնի թուրքական բանկերի՝ հայկական դատական գործերը կասեցնելու պահանջի հարցում

11.12.2011   
  
hits: 2368


Անցյալ տարի Լոս Անջելեսի Դաշնային դատարան երկու առանձին հայց է ներկայացվել ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և իր երկու խոշոր բանկերի՝ 1915 թվականի ցեղասպանությունից հետո հայերից առգրավված կալվածքի դիմաց փոխհատուցման պահանջով:

Առաջինը խմբային հայց էր, որով պահանջում էին միլիարդավոր ԱՄՆ դոլարի հասնող գումարներ Թուրքիայի Հանրապետությունից, Ziraat բանկից և Թուրքիայի կենտրոնական բանկից, որոնք անհիմն հարստացել էին ցեղասպանության ժամանակ տեղահանված և կոտորված հայերին պատկանող գույքի իրացման հաշվին:

Երկրորդ դատական գործով, որը հարուցվել էր երեք ամերիկահայերի կողմից, պահանջվում էր 64 միլիոն ԱՄՆ դոլար` Ադանայում, Թուրքիայում առգրավված կալվածքի համար և ևս մի քանի միլիոն՝ անցած 60 տարիների ընթացքում ԱՄՆ կառավարության կողմից հայ հայցվորների ընտանիքներին պատկանող հողի վրա կառուցված ռազմավարական «Ինչիրլիք» օդային բազան օգտագործելու համար կուտակված վարձավճարի և տոկոսագումարների համար:

Երբ այս երկու դատական գործերը հարուցվեցին, Թուրքիայի կառավարությունը և իր երկու բանկերը ծաղրեցին այդ մեղադրանքները՝ պնդելով, որ ԱՄՆ դատարաններն իրավունք չունեն դատելու ուրիշ կառավարությունների գործողությունները: Դատավարությունները արգելափակելու համար թուրքական կողմը հրաժարվեց ընդունել իրավական փաստաթղթերը, որը դատական գործին ընթացք տալու առաջին քայլն է համարվում:

Երկար մուկն ու կատու խաղալուց հետո, թուրք պաշտոնատարները վերջապես ստացան դատարանի փաստաթղթերը, որոնք նրանց փոխանցվեցին Անկարայում ԱՄՆ դեսպանատան միջոցով Պետական դեպարտամենտի պահանջով:

Դժկամությամբ ընդունելով դատարանի թղթերը՝ Թուրքիայի Հանրապետությունը հրաժարվեց ներկայանալ ԱՄՆ Դաշնային դատարան՝ չնայած Պետական Դեպարտամենտի զգուշացումներին, որ դատարան չներկայանալու դեպքում դատարանը կարող է վճիռ արձակել իրենց բացակայությամբ: Այնուամենայնիվ, Թուրքիայի բանկերը, վախենալով նման ճակատագրի արժանանալուց, շտապեցին ներկայանալ դատարան և ներկայացրեցին միջնորդություն դատական գործերը կասեցնելու պահանջով:

Իրենց կողմից ներկայացրած դիմումներում, բանկերը հանդես եկան զանազան առարկություններով՝ պնդելով, որ ԱՄՆ դատարանները չունեն նման իրավասություն, քանի որ թուրքական կողմն ունի ինքնիշխանության անձեռնմխելիություն: Նրանք պնդեցին, որ դատական գործերը չպետք է շարունակվեն, քանի որ գոյություն ունի 1934 թվականի Անկարայի համաձայնագիրը, «քաղաքական հարցի դոկտրինը», սպառնում են ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին, գոյություն չունեն բավարար ապացույցներ, որ հայցվորները առգրավված գույքի սեփականատերերի ժառանգներն են և անցել է վաղեմության ժամկետը:

Զարմանալիորեն թուրքական բանկերը ընդունեցին, որ նույնիսկ, եթե Թուրքիայի Հանրապետությունն առգրավել է հայկական կալվածքները, ապա միջազգային իրավունքը բացառում է նմանատիպ հայցերի ներկայացումը, քանի որ Թուրքիան խլել է «կալվածքներն իր իսկ քաղաքացիներից»:

Բանկերի փաստաբանները խայտառակ մի առաջարկ արեցին` պահանջելով, որ Հայոց ցեղասպանության զոհերի կտակները ստուգվեն որոշելու համար առգրավված կալվածքների օրինական ժառանգներին: Զոհերի կտակի բացակայության դեպքում, փաստաբաններն առաջարկեցին ուսումնասիրել համապատասխան օրենքներ տեսնելու համար, թե ովքեր իրականում իրավունք ունեն ստանալու իրենց կալվածքները:

Որպես հայցվոր հանդես եկող հայկական կողմի փաստաբանները հակառակվեցին թուրքական առարկություններին և դատարանին խնդրեցին մերժել միջնորդությունը: Հայցվորները պնդեցին, որ Ամերիկայի Միացյալ Նահագներում Ziraat բանկի մասնաճյուղը մասնավոր առևտրային բանկ է և ոչ մի իրավունք չունի ինքնիշխանության անձեռնմխելիության իրավունքի: Ավելին, «ցեղասպանությունը կամ գույքի թալանը երբեք չի համարվում պետության կողմից օրինական գործողություն: Դա քաղաքականության հետ ոչ մի կապ չունի, քանի որ այս գործի նպատակն է վերադարձնել հավատարմագրային կառավարմամբ տնօրինվող գույքի վաճառքից և(կամ) վարձակալությունից ստացված անհիմն օգուտները: Ի վերջո, տվյալ դեպքում չի կիրառվում վաղեմության ժամկետը, քանի որ գույքը տնօրինվում է հավատարմագրային կառավարմամբ և դրանք չվերադարձնելը կշարունակի վնաս պատճառել»: Փաստաբանները նաև պնդեցին, որ վաղեմության ժամկետը չի կիրառվում պատերազմական հանցագործությունների կամ մարդկության դեմ իրականացված հանցագործությունների դեպքում:

Հակադրվելով բանկերի պնդումներին՝ խմբային հայցի գործով փաստաբանները պնդեցին, որ արտաքին ինքնիշխան անձեռնմխելիության ակտը չի բացառում Միացյալ Նահանգներում տնտեսական գործունեություն իրականացնող օտարերկրյա անձանց քրեական հետապնդումը, որն իրականացրել է և՛ Թուրքիայի Հանրապետությունը և՛ այդ երկու բանկերը տարիներ շարունակ:

Հայկական կողմի փաստաբանները նաև պնդեցին, որ թուրք դատապաշտպանները ստահոդ հայտարարություններ են արել` ասելով, որ միջազգային օրենքն ի զորու չէ օտարերկրյա պետությունների «իրենց քաղաքացիների նկատմամբ իրականացված հանցանքների համար»: Ընդհակառակը, «միջազգային իրավունքն արգելում է պետություններին յուրացնել քաղաքացիների գույքը ցեղասպանության և մարդու իրավունքների խախտումների ժամանակ»:

Լսումը նախատեսված է դեկտեմբերի 19-ին՝ որոշելու համար թուրքական բանկերի՝ երկու դատական գործերը կասեցնելու միջնորդությունն ընդունելու հարցը: Եթե դատարանը մերժի թուրքական միջնորդությունը և հայկական կողմը հաղթի հերթական դատավարության ժամանակ, ապա դատարանը կարող է որոշում կայացնել, որ երկու բանկերի ԱՄՆ ակտիվները բռնագրավվեն հայցի արժեքի չափով և հանձնվեն Հայոց ցեղասպանության իրավազուրկ զոհերի ժառանգներին, որպես արդարացի փոխհատուցում:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կարինե Գևորգյան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը