Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Վալերի Ռյազանով. «Ես ինձ հայ ժողովրդի մասնիկ եմ զգում»

06.12.2011   
  
hits: 3305


Դեկտեմբերի 2-ին Դոնի Ռոստովում՝ վերջերս բացված Ռուս-հայկական բարեկամության թանգարանրի շենքում կայացել է Ռուսաստանի հարավի ամենահայտնի արվեստագետներից մեկի՝ Վալերի Ռյազանովի «Առաջին օթեւանից մինչեւ մեր օրերը. Դոնի Նախիջեւանի կերպարվեստի պատմությունից» գրքի շնորհանդեսը: Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթի Լրատվական Կենտրոնը, «Կովչեգ» հրատարակչությունում լույս տեսած այդ գիրքը Դոնի հայերի ինքնօրինակ մշակութային ժառանգության ուսումնասիրման եւ ընդհանրացման առաջին փորձն է:

Հեղինակի ընտրած պատմելու ձեւը նրան թույլ է տվել՝ ազգությամբ հայ Դոնի նկարիչների մասին պատմություններով եւ նրա ստեղծագործության վերլուծությամբ հանդերձ պատմական բնույթ կրող ծանոթագրություններ կատարել, տարբեր իրադարձություններին անձնական գնահատականներ տալ: Հեղինակի խոսքերով՝ պատահական չէ, որ նա իր գիրքն անվանել է հենց այդպես: «Դոն եկած հայերի համար այս հողը առաջին օթեւանն էր: Ես փորձել եմ հետեւել այդ նկարիչների ճակատագրերին հենց այդ պահից: Ես ուզոուն էի գրել հեշտ ընթերցվող մի գիրք՝ միաժամանակ հավատարիմ մնալով փաստերին եւ իմ մասնագիտությանը», – ասաց Վալերի Ռյազանովը:

Ունկնդիրների առջեւ հանդես գալով, գրքի հեղինակը պատմեց Դոնի հողում ծնված մեծ հայ գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի հետ իր համդիպման մասին, որը տեղի էր ունեցել երեսուն տարի առաջ Երեւանում՝ Սարյանի ահրեստանոցում՝ նրա նավան թանգարանում: «Ես նկատել էի, որ Սարյանն անըդհատ նկարում է: Դա բնական էր, բայց միաժամանակ զարմացուցիչ: Թվում էր, թե իննսուն երկու տարեկան մարդ, ալեւոր ինչպես նրա կողմից գովերգված Արարատի գագաթը, երբեք չէր բաժանվում իր վրձին ու մատիտից: Մենք հասկացանք, որ այդ գործիքները ուղակի նրա ձեռքի շարունակությունն են… Մեր ձեռքը սեղմելով Մարտիրոս Սարյանը շատ պարզ ու բնական ձեւով սկսեց զրույցը: Իմանալով, որ մենք աշխատում ենք Ռոստովի կերպարվեստի թանգարանում, նա միանգամից սկսեց մեզ բազմաթիվ հարցեր տալ՝ թանգարանի գեղարվեստական գործերի եւ ամենահետաքրքիր ցուցանմուշների մասին: Նշեմ նաեւ, որ 92 տարեկան լինելով նա ակնոց չէր կրում եւ մանր ձեռագիր ուներ… Նրա տուն-թանգարանի պատուհաններին Երեվանն էր նայում, եւ դա անջնջելի տպավորություն էր թողել ինձ վրա: Միայն մեծ եւ ուժեղ ազգը կարող է նկարչի թանգարան կառուցել՝ այդ նկարչի կենդանության ժամանակ»:

Միջոցառման ընթացքում ելույթ ունեցող հյուրերը ըստ արժանվույն գնահատեցին ինչպես գիրքը, այնպես նաեւ դրա շնորհանդեսի անցկացման վայրը: Ռոստովի հայտնի բժիշկ, գավառագետ եւ հրապարակախոս, «Հայազգ» հիմնադրամի փոխնախագահ եւ Դոնի Նոր Նախիջեւանի հայկական համայնքի վարչության անդամ Մինաս Բագդիկովը եզակի դեպք համարեց շնորհանդեսը, քանի որ այն անցկացվում էր հնագույն շենքերից մեկում. «Այս շենքի պատերը դեռ հիշում են այն մարդկանց, որոնցով հպարտանում է ոչ միայն Դոնի Ռոստովը, այլեւ Ռուսաստանը եւ ամբողջ աշխարհը, պահում են նրանց շունչը, նրանց մտքերը: Սա սուրբ շենք է: Ժամանակին այն գրադարան է եղել եւ շատ սերունդներ այստեղ կրթություն են ստացել: Մենք պետք է շնորհակալ լինենք, որ այս շենքը պահպանվել է»:

Վալերի Ռյազանովը պատմել է իր տպավորությունների մասին «Երկրամաս» Լրատվական Կենտրոնի թղթակցին. «Նյութեր գրքի համար ես սկսել եմ հավաքել այն ժամանակ, երբ դեռ սովորում էի: Բախտս բերել է՝ ես ծանոթ եմ եղել Սարյանի հետ: Մարդկանց հետ շփվելով՝ ձեռք էի բերում, հավաքում տարբեր տեղեկություններ: Կարծում եմ, որ հայ նկարիչների նոր սերունդը արժանավայել կերպով շարունակում է իր նախնիների գործը: Շատ կարեւոր է նշել, որ այսքան երկար ժամանակ ապրելով Դոնի հողում հայերը չեն կորցրել իրենց ազգային պատկանելիությունը: Ես ուրախ եմ, որ այսօր գտնվում եմ Ռուս-հայկական բարեկամության թանգարանում եւ ինձ հայ ժողովրդի մի մասնիկ եմ զգում»:

Անտոնինա Դարչինյան

Tags: Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, մշակույթ/culture, հասարակություն/society, ինքնություն/person, պատմություն/history

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը