Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նախագահ Սարգսյանի նոր ռազմավարությունը Թուրքիայից հայկական պահանջատիրության հարցում

14.12.2011   
  
hits: 2188


Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի Մարսել քաղաքում հանդես եկավ կարևոր ելույթով, որի ընթացքում նա ներկայացրեց Թուրքիայից Հայաստանի պահանջների բավարարման մի նոր ռազմավարություն։ Մինչ այժմ, ՀՀ կառավարությունը պահանջում էր զուտ Հայոց ցեղասպանության ճանաչումը։

Առաջին անգամն էր, որ նախագահը խոսեց Հայաստանի՝ «արդարության» պահանջի մասին։ Վստահ լինելու համար, որ իր պատգամը լսելի և հասկանալի է, նա կրկնեց «արդարություն» բառը երեք անգամ, երեք առանձին նախադասություններում.

––«Հայ ժողովրդի յուրաքանչյուր ներկայացու¬ցիչ, որտեղ էլ նա լինի` Հայաստանում, Արցա¬խում կամ Սփյուռքում, պահանջում է արդա¬րություն»:

–– «Մենք այնքան ուժեղ էինք, որ կարողացանք վերապրել Մեծ Եղեռնը, և ոչ պակաս ուժ ունենք, որպեսզի պահանջենք արդարություն»։ Նախագահն օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» բառը վեց անգամ իր ելույթի տարբեր մասերում։

–– «Դա ոչ թե վրեժի, այլ արդարության ցնծության լուր էր»,– ասաց Նախագահ Սարգսյանը՝ նկարագրելով 1921 թվականին Մարսելի հայերի ցնծությունը, երբ լսեցին Գերմանիայի դատարանի կողմից Թալեաթի սպանողի Սողոմոն Թեհլերյանի արդարացման լուրը։

Զարմանալիորեն, ոչ մի քաղաքական մեկնաբան Հայաստանում, Թուրքիայում կամ այլուր ուշադրություն չդարձրեց նախագահ Սարգսյանի կողմից նշված մոտեցման զգալի փոփոխությանը: Ցեղասպանության զոհերի համար «արդարություն» հայցելն ունի բոլորովին այլ նպատակ, քան ցեղասպանության պարզ ճանաչումը։ Այս համատեքստում «արդարություն» բառը ներառում է մի շարք վնասների փոխհատուցում՝ պահանջելով վերականգնել և վերադարձնել բոլոր կողոպտված գույքը, առգրավված կալվածքները և գրավյալ տարածքները:

Թուրքիայի առաջ ավելի համապարփակ պահանջներ դնելիս, նախագահ Սարգսյանը հայտնեց իր համոզմունքը, որ կգա այն օրը, երբ Թուրքիայի ղեկավարները կընդունեն իրենց նախնիների կողմից իրագործված զանգվածային հանցագործությունների փաստը: «Մենք վստահ ենք, որ Թուրքիան պետք է ապաշխարի: Դա ո՛չ նախապայման է, ո՛չ էլ վրեժխնդրությանը հագուրդ տալու ձգտում: Թուրքիան պետք է առերեսվի իր պատմությա¬ն հետ: Երբևէ Թուրքիայի ղեկավարությունը կարող է ուժ գտնել և վերարժևորել իր մոտե¬ցումները Հայոց ցեղասպանության հանդեպ։ Մեր դիրքորոշումը չի փոխվել, և այն հստակ է: Մենք պատրաստ ենք Թուրքիայի հետ ունենալ բնականոն հարաբերություններ, ինչպես վայել է հարևան երկրներին: Այդպիսի հարևան երկրներ էին, օրինակ, Լեհաստանը և Գերմանիան, որի կանցլեր Վիլի Բրանդտը, գիտակցելով իր երկրի գործած հանցանքը, ծնկի էր իջել Վարշավայի գետտոյում։ Վաղ թե ուշ իրեն եվրոպական երկիր համարող Թուրքիան կունենա եվրոպական լինելուն հարիր ղեկավարություն, որը գլուխ կխոնարհի Ծիծեռնակաբերդում: Ավելի լավ է` վաղ, բայց դա Թուրքիայի ժողովրդի գործն է: Մենք նրանց ոչինչ չենք պարտադրում. դա իրենք պետք է անեն հանուն թուրք ժողովրդի, ինչպես որ Վիլի Բրանդտը դա արեց հանուն գերմանացիների»:

Թուրքիայի եվրոպական հարցերով նախարար Էգեմեն Բաղըշն հավանաբար չհասկանալով նախագահ Սարգսյանի կողմից «արդարության» պահանջի հեռանկարային հետևանքները՝ զայրացած արձագանքեց ՀՀ նախագահի խոսքերին։ Բաղըշն մեծամտորեն նշեց. «Ոչ մեկը չի կարող ծնկի բերել թուրք ժողովրդին։ Ընդհակառակը, թուրք ժողովուրդը շատ լավ գիտի, ինչպես ծնկի բերել նման անգիտակից հայտարարություններ անողներին»։

Ես լրիվ կողմնակից եմ նախագահ Սարգսյանի՝ Թուրքիայի նկատմամբ պահանջատիրական նոր մոտեցմանը։ Ես իմ հոդվածներում, ելույթներում, հարցազրույցներում և առանձին հանդիպումների ժամանակ բազմիցս կոչ եմ արել Հայաստանի ղեկավարներին, որպեսզի նրանք Թուրքիայից պահանջեն «արդարություն», այլ ոչ թե պարզապես Հայոց ցեղասպանության ճանաչում։ Այս թեմայով իմ հոդվածներից մեկը՝ «Ցեղասպանության ճանաչումը և արդարության պահանջը», անցյալ տարի լույս է տեսել Լոս Անջելեսի «Loyola» իրավաբանական համալսարանի «Միջազգային և համեմատական իրավունքի պարբերաթերթ»-ի մեջ:

Նախընտրելի է, որ Հայաստանը Թուրքիային ներկայացնի իր պահանջները «արդարության» տեսանկյունից՝ խուսափելու համար հզոր և սպառնալից հարևանից պաշտոնապես տարածքային պահանջներ ներկայացնելու վտանգից։ Այնուամենայնիվ, «արդարության պահանջը» ծածկագիր է կամ սղագրություն է Թուրքիայից համապարփակ հայկական պահանջների։ Նույնիսկ Թուրքիայի ժխտողական ղեկավարները չեն համարձակվի վիճարկել «արդարության» համընդհանուր ընդունված հասկացությունը, որն ամրագրված է օրենքի գերակայության, հատկապես, միջազգային իրավունքի հիման վրա։

Թեև Մարսելում նախագահ Սարգսյանի խոսքերը բարձր գովասանքի են արժանի, մնում է տեսնել, թե ինչպես է կյանքի կոչվելու Հայոց ցեղասպանության համար արդարություն պահանջելու այս նոր հայեցակարգը։ Ի՞նչ գործնական քայլեր կձեռնարկի ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, Թուրքիայից արդարություն պահանջելու ուղղությամբ։ Արդյո՞ք Հայաստանը կպաշտպանի սփյուռքի հայկական համայնքների կողմից ԱՄՆ և եվրոպական դատարաններում Թուրքիայի դեմ բերված դատավարությունները՝ պահանջելով Ցեղասպանության զոհերի կորուստների փոխհատուցումը կամ արդյո՞ք Հայաստանը կնախաձեռնի իր սեփական դատավարությունը Թուրքիայի Հանրապետության դեմ Համաշխարհային դատարանում։

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը