• ԳԼԽԱՎՈՐ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
  • ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ
  • ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ
  • ԳՈՎԱԶԴԱՏՈՒՆԵՐԻՆ
  • ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ՖՈՐՈՒՄ
Երկրամաս

Շաբաթ, 06 մարտի 2021
RSS Русский   Հայերեն              
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Սոչիի հայերը դիմել են Պետդումային՝ Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրենք ընդունելու կոչով

18.01.2012   
  
hits: 1808


"Ցեղասպանությունը պատմական երեւույթ չէ, որի վերաբերյալ կարող են լինել տարբեր կարծիքներ: Ցեղասպանությունը հանցագործություն է, որին պետք է հաջորդի պատիժը, իսկ դրա չիրագործման դեպքում` դատապարտումը, որի նպատակներից մեկը ապագայում նման հանցագործությունից խուսափելն է: Ինչպես գրել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Վիզելը, ցեղասպանությունը ժխտելը հավասարազոր է զոհերին երկրորդ անգամ սպանելուն":

Սոչիի հայերի միության նախագահ Վալերի Թորոսյանը կարդում է Ռուսաստանի Պետդումա ուղղված կոչի տեքստից մի հատված: Այն խորհրդարան է ուղարկվել օրերս: Նման մի նամակ էլ փոխանցվել է Սոչիի քաղաքային խորհուրդ: Դրանցում Սոչիի հայերը պատգամավորներին կոչ են անում` հետեւել ֆրանսիացի գործընկերների օրինակին եւ Թուրքիայում հայերի նկատմամբ իրականացված Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունել: Այս նպատակով կազմակերպվել է նաեւ ստորագրահավաք:

"Այստեղ ստորագրողների հասցեներն են եւ անձնագրի տվյալները: Այսպես ստորագրահավաք կազմակերպելը հեշտ չէ, իհարկե, բայց Կրասնոդար քաղաքում մի քանի օրերի ընթացքում հավաքվել է արդեն 5000 ստորագրություն, որոնք, կարծում եմ, կունենան իրենց նշանակությունը",- ասաց "Երկրամաս" թերթի խմբագիր Տիգրան Թավադյանը։

Առաջարկվում է ստորագրահավաք կազմակերպել նաեւ Ռուսաստանի Դաշնության մյուս շրջաններում: Սոչիի հայերի միությունն աջակցության կոչ է արել նաեւ հայկական կազմակերպություններին եւ Ռուսաստանում գործող հայկական լրատվամիջոցներին: Միության անդամները կարծում են, որ եկել է համառուսական մակարդակով այնպիսի կառույցի ստեղծման ժամանակը, որը կզբաղվի Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ կապված միջոցառումների համակարգմամբ:

"Համոզված ենք, որ Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության եւ Երկրորդ աշխարհամարտում նացիստների իրականացրած ոճրագործությունների քրեականացումը կնպաստի ռուսական հանրության մեջ արդարության եւ մարդասիրության սկզբունքների ամրապնդմանը",- ասաց Սոչիի հայերի միության նախագահ Վալերի Թորոսյանը:

Պատգամավորներին ուղղարկված կոչում հիշեցվում է նաեւ, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական գերտերությունները դեռեւս 1915-ին Թուրքիայի գործողությունները որակեցին իբրեւ "մարդկության դեմ գործած ոճիր", իսկ մեր օրերում արդեն Պետդուման երկու անգամ (1995 եւ 2005թթ.) 1915-1922թթ. իրադարձությունները Ցեղասպանություն որակող ամրագրումներ ընդունեց: Սոչիի հայերի միությունը հույս ունի, որ Ռուսաստանը կլինի նաեւ առաջին երկրներից մեկը, որը կընդունի Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը:

http://www.yerkirmedia.am

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Ռուսաստան/Russia, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, ինքնություն/person

ВНИМАНИЕ! НИЖЕ РЕКЛАМНЫХ БЛОКОВ ВЫ МОЖЕТЕ ОСТАВИТЬ СВОЙ КОММЕНТАРИЙ К СТАТЬЕ. ВСЕ КОММЕНТАРИИ ПРОХОДЯТ ПРЕМОДЕРАЦИЮ, ПОЭТОМУ ХОРОШО ПОДУМАЙТЕ, ПРЕЖДЕ ЧЕМ ЧТО-ТО НАПИСАТЬ.




Комментарии для сайта Cackle

ПОСЛЕДНИЕ КОММЕНТАРИИ НА САЙТЕ


home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Հայաստանի անվտանգության «իրանական» սպառնալիքը
Հայ լուսանկարիչները նվաճում են National Geographic-ի կայքը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան



Загрузка...


Регистрация Войти

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը