Վեցամսյա վերականգնողական աշխատանքներից հետո երեկ Ստամբուլի Շիշլի թաղամասում վերաբացվել է հայկական Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին եւ մատուցվել է առաջին պատարագը:
Թուրքական Cihan գործակալության տեղեկացմամբ` արարողությանը ներկա են եղել Մյունխենի բուրգոմիստր Քրիստիան Ուդեն, Շիշլիի քաղաքագլուխ Մուստաֆա Սարըգյուլը, Կ.Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը շնորհակալություն է հայտնել եկեղեցին քաղաքապետարանի միջոցներով վերականգնելու համար եւ նվերներ հանձնել Շիշլիի ու Մյունխենի ղեկավարներին:
http://www.yerkir.am