Հունվարի 18-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կազմակերպված «Հայապահպանության գործում ունեցած նշանակալի ավանդի համար» համահայկական 2011թ. մրցանակաբաշխության հաղթողների պարգևատրման հանդիսավոր արարողությունը:
Ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահներ Արամ Սարգսյանը և Վլադիմիր Աղայանը, գիտնականներ, դասախոսներ, լրագրողներ և այլք:
Մրցանակաբաշխության նպատակն է խրախուսել Սփյուռքի համայնքներում հայ ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը, գնահատել ռազմավարական այս գործում կազմակերպությունների և անհատների ունեցած ներդրումը:
«Մայրենիի լավագույն ուսուցիչ» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի արժանացավ 11, 2-րդ կարգի` 24 և 3-րդ կարգի` 14 ուսուցիչ:
«Լավագույն երիտասարդական կազմակերպություն» անվանակարգում 1-ին կարգի մրցանակի արժանացավ 6, 2-րդ կարգի` 11 և 3-րդ կարգի` 10 կազմակերպություն:
«Կտոր մը Հայրենիք» երիտասարդական հայագիտական հետազոտությունների, շարադրությունների, ստեղծագործությունների մրցույթի արդյունքում 1-ին կարգի մրցանակի է արժանացել 6, 2-րդ կարգի` 8 և 3-րդ կարգի` 10 մասնակից:
Նախարար Հ.Հակոբյանը դիպլոմներ, դրամական և խրախուսական մրցանականեր հանձնեց մրցույթի հաղթողներին: