Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Բրայզան խոստովանում է իր սերը Թուրքիայի հանդեպ՝ հաստատելով իր հակահայկական կեցվածքն ու կողմնակալությունը

15.02.2012   
  
hits: 2698


Իմ կանխատեսումը, որ Մեթյու Բրայզան կհեռանա Պետական դեպարտամենտից ևկզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկավ: Ադրբեջանում իր կարճատև դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան անցյալ շաբաթ թուրքական «Hurriyet» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը զբաղվելու է «ֆիզիկական անձանց, կառավարությանը և մասնավոր ընկերություններին խոշոր ներդրումային ծրագրերի մասին խորհրդատվություն տրամադրելով»:

Մնում է տեսնել, թե արդյո՞ք Բրայզայի ծրագրած «լոբբիստական» և «քարոզչական» գործողություններն ի նպաստ թուրքերին և ադրբեջանցիներին, գտնվում են իրավական շրջանակներում` հաշվի առնելով այն, որ ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է սահմանափակումներ նախկին պետական պաշտոնատարների նկատմամբ: Կախված կոնկրետ գործունեության տեսակից՝ արգելքը կարող է լինել մեկ կամ երկու տարով: Այնուամենայնիվ, «բարձրաստիճան պաշտոնյաների» դեպքում, ինչպես օրինակ ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրայզան է, գործում է ցմահ արգելք: Նրան վստահաբար կարգելեն երրորդ անձանց անունից շփվել Պետական դեպարտամենտի իր նախկին գործընկերների հետ այն պաշտոնական հարցերի կապակցությամբ, որոնց ինքն առնչվել է որպես պետծառայող:

«Hurriyet» թերթին տված իր հարցազրույցում Բրայզան իր սեփական բերանով հաստատում է իր հասցեին հնչած այն մեղադրանքը, որ ինքը դրսևորել է կանխակալ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, երբ ներգրավված էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ: Այդ ժամանակ, նրան շարունակաբար քննադատում էին հակահայկական, ադրբեջանամետ և թուրքամետ լինելու մեջ: Սենատոր Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը, ովքեր վետո դրեցին նրա՝ Ադրբեջանում որպես դեսպան նշանակմանը և Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, որը դեմ եկավ նախագահ Օբամայի տհաս որոշմանը՝ Բրայզային ուղարկել Բաքու առանց Սենատի հաստատմանը, ամբողջությամբ իրավացի գտնվեցին:

Անցյալում, Բրայզայի ջատագովները նրան արդարացնում էին` ասելով, որ որպես պետական պաշտոնատար անձ նա պարտավոր էր պաշտպանել նախագահի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և դրան առնչվող հարցերի վերաբերյալ: Սակայն այժմ նա ազատ մարդ է, ինչու՞ է շարունակում թութակի պես կրկնել այդ միևնույն թուրքամետ և հակահայկական լոզունգները: Միգուցե՞ Բրայզան, ինչպես կառավարության ներսում և այնպես էլ դրանից դուրս, փորձում է դուր գալ իր հետագա պատվիրատուներին: Հակառակ դեպքում ինչու՞ նա պետք է «Hurriyet»-ին հաղորդեր ստանդարտ թուրքական քարոզչությունը, թե իբրև քաղաքական գործիչները և խորհրդարանները չպետք է ներգրավվեն Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Թուրք և ադրբեջացի պաշտոնատարներին սիրաշահելու նպատակով՝ Բրայզան զայրույթով քննադատում է Հայ Դատի Հանձնախմբին՝ ասելով. «Կազմակերպությունը, որը տապալեց իմ աշխատանքը, ընդմիշտ քննարկման մեջ կպահի այդ հարցը: Սակայն ոչ թե կառավարությունները, այլ անհատ մարդիկ պետք է որոշեն, թե ինչպիսի բնութագրում տան դրան … Թուրքիան կարող է զգալի ազդեցություն ունենալ այդ խնդրի վրա…: Ծայրահեղականները, որոնք տապալեցին իմ աշխատանքը, ատում են դա: Նրանք չեն ցանկանում բաց բանավեճի մեջ մտնել: Բաց երկխոսությունը նրանց թշնամին է»:

Ողջունելով որոշ թուրքերի՝ Հայոց ցեղասպանության հարցը բաց քննարկելու պատրաստակամությունը՝ Բրայզան «օրինաչափ» է համարում թուրք պաշտոնատարի այն տեսակետը, որ «այն չպետք է ճանաչվի քաղաքական մակարդակով որպես ցեղասպանություն: Այս իրադարձությունները որպես ցեղասպանություն կամ ոչ ցեղասպանություն որակելը որևէ երկրի ոևէ քաղաքական գործչի խնդիրը չէ: Հասարակությունը պետք է այդ անի և ոչ թե այն անձինք, ովքեր որոշումներ են կայացնում քաղաքական օրացույցի հիման վրա: Ես անպարկեշտ եմ համարում դա»:

Ապա Բրայզան շատ ավելի հեռուն գնաց՝ լրիվ բացահայտելով իր թուրքամետ հայացքները. «Ճշմարտությունը բոլորի կողմից է, հատկապես՝ Թուրքիայի: Ներկայումս այս խնդրի (Հայոց ցեղասպանության) շուրջ ցանկացած քննարկում միակողմանի է: Յուրաքանչյուր ոք, ով բարձրաձայնում է այլ տեսակետ, համարվում է ցեղասպանությունը ժխտող, ինչն անմիջապես նշանակում է, որ դու դեմ ես մարդու իրավունքներին: Եթե կարծում եք, որ ցեղասպանություն է կատարվել, ապա կարող եք հավասարապես քննարկել հարցը բառի նեղ իմաստով, որ ցեղասպանություն իրականացվել է նաև շատ այլ ազգերի նկատմամբ, ինչպես օրինակ արևելյան Անատոլիայում թուրքերի և մուսուլմանների նկատմամբ: Եկե՛ք խոսենք այլ խմբերի նկատմամբ իրականացված վայրագությունների մասին: Եկե՛ք խոսենք բոլորի մասին: Եկե՛ք լինենք արդար և աչք չփակենք մյուսների տանջանքների վրա»:

Թվում է, թե վերջապես Բրայզան ի կատար է ածել Ստամբուլում ապրելու իր կյանքի երազանքը: 2005 թվականին Անկարա կատարած իր այցի ժամանակ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների դեսպանատան ծառայողը նրան տեղական լրագրողների մոտ ներկայացրեց որպես «Թուրքիայի վաղեմի բարեկամ», Բրայզան առանց ամաչելու հայտարարեց. «Անչափ ոգևորված եմ նորից գտնվելով Թուրքիայում: Շատ առումներով Թուրքիան կարծես իմ երկրորդ տունը լինի… Որքան էլ երկար մնամ ձեր հիասքանչ երկրում, միևնույն է բավարար չէ: Հուսով եմ, որ շատ շուտով և հաճախակի կվերադառնամ»: Այդ ժամանակ ես մի հոդված գրեցի, որտեղ հույս հայտնեցի, որ «Բրայզան շուտով կիրականացնի իր երազանքը և մշտապես կհաստատվի Թուրքիայում»: Այժմ նրա փափագը իրագործվել է: Անցած շաբաթ «Hurriyet»-ը հայտնեց, որ անցյալ ամիս Բաքվից հեռանալուց հետո, նա հաստատվել է Ստամբուլում: «Չեք կարող պատկերացնել, թե որքան երջանիկ եմ ես, որ գտնվում եմ Ստամբուլում: Նայե՛ք ինձ: Ես ամուսնացել եմ թուրք կնոջ հետ», բացականչեց Բրայզան:

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, ԱՄՆ/USA, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, ինքնություն/person, Ադրբեջան/Azerbaijan

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը