Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հարցազրույցը ավստրիական «Der Standard» օրաթերթին

28.02.2012   
  
hits: 1938


Ստանդարտ: Ֆրանսիայի խորհրդարանը վերջերս ընդունել է օրենք, որը նախատեսում է քրեական պատասխանատվության ենթարկել ցեղասպանությունների, այդ թվում նաև Օսմանյան կայսրությունում հայերի ջարդի ժխտումը: Արդյոք Հայաստանն այս օրենքը համարում է մի մոդել, որին պետք է հետևեն նաև այլ երկրներ, ինչպես, օրինակ, Ավստրիան:

Նալբանդյան: Մոդել է, թե ոչ, համենայնդեպս ես վստահ եմ` նման որոշումներ ընդունելու են նաև այլ երկրներ, քանի դեռ Թուրքիայի պետական քաղաքականությունն է Հայոց ցեղասպանության ժխտումը: Այդ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած հանցագործություն է, որը բազմաթիվ երկրների և միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչվել է որպես այդպիսին: Ցեղասպանության ժխտումը համապատասխան արձագանքի է արժանանում: Ֆրանսիայում ընդունված օրենքն արտացոլում է ֆրանսիացի ժողովրդի զգացմունքները, ողջ ժողովրդի կարծիքը: Ես դա գիտեմ դեռ իմ Ֆրանսիայում դեսպան եղած ժամանակներից:

Ստանդարտ: Վկայակոչելով Ֆրանսիայի մեծ հայկական համայնքը, քննադատները օրենքի ընդունումը կապում են նաև Ֆրանսիայում նախագահական ընտրությունների հետ:

Նալբանդյան: Ոչ, այդպես չէ: Օրենքը լիակատար աջակցություն է վայելում Ֆրանսիայի նախագահի, կառավարության, Ֆրանսիայի հիմնական քաղաքական ուժերի կողմից՝ լինի դա աջ կամ ձախ, քվեարկվել եւ ընդունվել է Ազգային Ժողովում եւ Սենատում: Այդպիսով օրենքի ընդունումն արտացոլում է Ֆրանսիայի ողջ ժողովրդի կարծիքը:

Նույնը տեղի է ունեցել նաև 2001թ. Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման օրենքի ընդունման ժամանակ:

Ստանդարտ: Սենատորների և պատգամավորների մի խումբ օրենքի ընդունումից հետո դիմել է սահմանադրական խորհուրդ, որը և պետք է որոշում կայացնի օրենքի և սահմանադրության համատեղելիության վերաբերյալ: Պատճառը Թուրքիայի կողմից հնչեցված հարաբերությունները վատացնելու վերաբերյալ սպառնալիքներն էին: Միթե, նույնիսկ Հայաստանի համար այդ օրենքի ընդունումը հակաարդյունավետ չէ, այն ժամանակ, երբ նա ջանքեր է գործադրում Թուրքիայի հետ ստեղծել նորմալ հարաբերություններ:

Նալբանդյան: Առաջինը՝ այդ օրենքը կարող է միայն օգտակար լինել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար: Եթե ինչ-որ բան խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ապա դա հենց թուրքական կողմի մոտեցումն է (2010թ. ապրիլին Հայաստանի Նախագահը առկախեց երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման վերաբերյալ 2009թ. հոկտեմբերին Ցյուրիխում ստորագրված արձանագրությունների վավերացման գործընթացը, հիմնավորելով, որ Թուրքիան անընդհատ հրաժարվում է արձանագրությունների վավերացումից եւ իրականացումից, եւ դնում է նախապայմաններ- հեղինակ): Թուրքական կողմը Ցյուրիխում արձանագրությունների ստորագրումից հետո հետքայլ արեց՝ հրաժարվելով կյանքի կոչել պայմանավորվածությունները: Միջազգային հանրությունը գտնում է, որ գնդակը գտնվում է Թուրքիայի կիսադաշտում:

Ստանդարտ: Սակայն Ֆրանսիայում սահմանադրական խորհրդին դիմելը ցույց է տալիս, որ չնայած լայն շրջանակների հավանությանը ցեղասպանության մասին օրենքը վիճարկելի է:

Նալբանդյան: Չեմ կարծում, որ ճիշտ է խառնվել Սահմանադրական խորհրդի որոշումների ընդունման գործընթացին, ինչը փորձում է անել թուրքական կողմը: Նրանք գլուխ են գովում սահմանադրական խորհրդին դիմող ֆրանսիացի սենատորների հետ արդյունավետ լոբբիստական աշխատանքներ իրականացնելու համար, շնորհակալություն հայտնում Ադրբեջանին` այդ ուղղությամբ գործադրած ջանքերի համար: Այն սենատորները, որոնք ստորագրել էին ՍԽ դիմելու հայտը՝ որպես շնորհակալություն մեծ պատիվներով Բաքվում ընդունելության են արժանացել: Չեմ կարծում որեւէ եվրոպական երկրում այսպիսի գործելաոճը կարող է ողջունվել:

Ես ցանկանում եմ նորից շեշտել, որ ընդունված օրենքը Ֆրանսիայի ժողովրդի ջախջախիչ մեծամասնության կարծիքն է, որն արժանի է հարգանքի:

Ստանդարտ: Հայ-թուրքական հարաբերությունները եղել են համեմատաբար լավ, եթե հետադարձ հայացք նետենք 2009թ. հոկտեմբերին տեղի ունեցած երկու նախագահների՝ Սարգսյանի և Գյուլի հանդիպումները Երեւանում եւ Բուրսայում տեղի ունեցած ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական խաղին: Ինչու չի իրականացվում պատմաբանների համատեղ հանձնաժողովի ստեղծումը, ինչում Թուրքիան, ինչպես ինքն է ասում, շատ հետաքրքրված է:

Նալբանդյան: Այդպես չէ: Հայաստանի նախագահի նախաձեռնությունից առաջ հայ-թուրքական հարաբերությունները փակուղում էին: Մենք փորձեցինք այդ փակուղուց դրանք դուրս բերել: Սակայն թուրքական կողմն ամեն ինչ անում է դրանք վերադարձնելու փակուղի: Ինչ վերաբերում է Ձեր հարցի երկրորդ մասին, ապա պայմանավորվածությունը հետեւյալն է՝ սահմանների բացումից, դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ստեղծել միջկառավարական հանձնաժողով, որի շրջանակներում կգործեն մի շարք ենթահանձնաժողովներ: Դրանցից մեկը ոչ թե պատմաբանների ենթահանձնաժողով է՝ քննարկելու Հայոց ցեղասպանության լինելու կամ չլինելու փաստը, ինչպես ներկայացնում է թուրքական կողմը: Դրա միակ նպատակը երկխոսության միջոցով՝ ներառյալ պատմական հարթությունը, վերականգնել երկու ժողովուրդների միջեւ վստահությունը: Բազմաթիվ երկրների եւ միջազգային կազմակերպությունների կողմից ճանաչված Ցեղասպանության փաստը քննարկման ենթակա չէ: Կարող ե՞ք պատկերացնել, հրեաներին հրավիրել բանավեճի՝ քննարկելու հոլոքոստի եղելության փաստը:

Ստանդարտ: Լեռնային Ղարաբաղի վիճահարույց խնդիրը պատկանում է այսպես կոչված սառեցված հակամարտությունների թվին: Ոչ մի շարժում չկա: Հարցի լուծման հիմնական խոչնդոտ է հանդիսանում այն, որ Հայաստանը գրավել է ադրբեջանական տարածքի զգալի մասը:

Նալբանդյան: Ի պատասխան Ադրբեջանի ագրեսիայի, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերը՝ ժողովրդի ֆիզիկական ապահովությունը երաշխավորելու նպատակով, ստիպված էին անվտանգության բուֆերային գոտի ձեւավորել Ղարաբաղի շուրջ: Տարածքների վերադարձը Մինսկի խմբի եռանախագահների կողմից / ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան - հեղինակ/ ներկայացրած ընդհանուր բանակցային փաթեթի տարրերից մեկն է: Սակայն եթե Ադրբեջանն շեշտը դնում է միայն տարածքների վերադարձի վրա և շրջանցում է առաջարկների մնացած բոլոր ասպեկտները, դրան ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը 2010 թ. Աստանայում՝ երեք համանախագահների անունից, հայտարարել է, որ ներկայացված առաջարկությունների բոլոր սկզբունքներն ու էլեմենտները մշակվել են որպես մեկ ամբողջականություն և դրանք տարանջատելը, կամ մեկին մյուսի հանդեպ առավելություն տալն անընդունելի է:

Tags: քաղաքականություն/politics, հարցազրույց/interview, դիվանագիտություն

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը