Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թիւեր եւ մրցակցային պատկերներ

24.03.2012   
  
hits: 1960


6 մայիսի խորհրդարանական ընտրութիւններուն համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով առաջադրուած ուժերու եւ թեկնածուներու գրանցման համապատկերը կ՛առաջնորդէ մեկնաբանութիւններու:

Նախ, այդ պատկերը կազմող թիւերը:

Համամասնական ընտրակարգով առաջադրուած 9 քաղաքական ուժերն են.

Հայաստանի հանրապետական կուսակցութիւն

Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւն

Հայ ազգային քոնկրես

Հայ յեղափոխական դաշնակցութիւն

Ժառանգութիւն կուսակցութիւն

Օրինաց երկիր կուսակցութիւն

Հայաստանի համայնավար կուսակցութիւն

Հայաստանի դեմոկրատական կուսակցութիւն

Միաւորուած հայեր

41 ընտրատարածքներու համար մեծամասնական ընտրակարգով առաջադրուած է 180 թեկնածու:

Հանրապետական – 42

Հայ ազգային քոնկրես – 38

ԲՀԿ – 15

ՕԵԿ – 11

ՀՅԴ – 9

Ժառանգութիւն – 8

Մէկական թեկնածու ունին ՀԱՔ-ին մաս կազմող Ժողովրդավարական հայրենիք կուսակցութիւնը, ՀԱՍԿ-ը, Ժողովրդական կուսակցութիւնն ու Հայաստանի մարքսիստական կուսակցութիւնը:

Մնացեալը՝ անկուսակցական ինքնառաջադրուածներ:

Ընտրական դաշտին վերաբերող այս թիւերուն եւ երեւոյթներուն մասին կարելի է արձանագրել որոշ հետեւութիւններ.

Ա.- Թեկնածուներու առատութեան առումով (խորհրդարանական 131 աթոռի համար հազարէ աւելի գրանցուած թեկնածուներ) արձանագրուած է աննախադէպութիւն: Տակաւին կանուխ է հաստատելը, որ գրանցուած թեկնածուներու այս թիւը անպայման կը յանգեցնէ՞ ժողովրդային մասնակցութեան համեմատութեան կտրուկ բարձրացման, թէ՞ ոչ: Ի դէպ, առատ թեկնածուներու գրանցումը կատարուած է երկկողմանիօրէն` թէ՛ իշխանութեան եւ թէ՛ ընդդիմութեան կողմէ: Կրնայ ըլլալ, որ խաղի այս կանոնը ճշդած է իշխանութիւնը, բազմաթեկնածութեան այս պատկերը հրամցնելով հանրութեան եւ որուն կամայ-ակամայ ներքաշուած են նաեւ բոլոր ուժերը: Միշտ պէտք չէ մոռնալ, որ այս ընտրութիւններուն արմատական փոփոխութիւն բերելու յանկերգը ամէնէն շատ կը բարձրաձայնուէր իշխանական դաշտէն:

Բ.- Հակառակ անոր որ համաձայնական կառավարութիւնը բաղկացնող ուժերուն միջեւ կար համախոհական մթնոլորտի մէջ քաղաքակիրթ մրցապայքար տանելու գրաւոր յանձնառութիւն, այսուհանդերձ ներկայացուած թիւերն ու նոյն տեղամասերուն մէջ գրանցուած թեկնածուներուն կուսակցական պատկանելիութիւնները եւ անկուսակցականներու պարագային անոնց վայելած զօրակցութիւնները այլ բան կը յուշեն:

Գ.- Նոյն ընտրատեղամասերուն մէջ համաձայնական կառավարութեան երկու գլխաւոր ուժերուն միմեանց դէմ պայքարելու երեւոյթը կը նախանշէ ցոյց տալ, որ կանխորոշման գործօնը այս հանգրուանին գերադաս չէ: Յատկապէս մեծամասնական ընտրակարգի պարագային, երբ երեւութապէս ՀՀԿ-ԲՀԿ թեկնածուներու համաձայնեցուած տեղաբաշխում չէ եղած, կանխորոշման գործօնը կը չէզոքացուի, ինչ որ կրնայ մղիչ ուժ հանդիսանալ ժողովրդային աւելի լայն մասնակցութեան: Թէեւ, մեծամասնական ընտրակարգով առաջադրուած ԲՀԿ-ականներու ոչ յաւակնոտ թիւը կրնայ այլ բան յուշել:

Դ.- ՀՀԿ-ԲՀԿ սուր մրցակցային պայքարի մթնոլորտը ձեւափոխուած է այն տեղերուն մէջ, ուր միեւնոյն-տարբեր ՀՀԿ-ականներ նոյն ընտրատեղամասին մէջ իրար դէմ պայքարելու համար պաշտօնականացուցած են իրենց թեկնածութիւնները: Կամ ալ ՀՀԿ-ական մը ընդդէմ անկուսակցական, սակայն ՀՀԿ-ի զօրակցութիւնը վայելող թեկնածուի մը: Այս երեւոյթը կը վերաբերի նաեւ ԲՀԿ-ին: Նոյն ընտրատեղամասին մէջ երկու ԲՀԿ-ականներ իրար դէմ կը պայքարին` հասնելու համար խորհրդարան:

Ե.- Հետաքրքրական է, որ խաղի այս կանոնին հետեւած են նաեւ ընդդիմադիր ուժեր: Որոշ տեղամասերու մէջ ՀԱՔ-ի անդամներուն դէմ կը պայքարին թէկուզ անկուսակցական, այսուհանդերձ ընդդիմադիր հայեացքներով ՀԱՔ-ի դիրքորոշումները բաժնող հասարակական գործիչներ եւ լրագրողներ:

Զ.- Ուշագրաւ ներկայութիւն են նաեւ լրագրող թեկնածուները, ինչ որ մտածել կու տայ հանրային կարծիք ձեւաւորող խաւի այս ընտրութիւններուն ներգրաւուածութեան մասին:

Ի հարկէ այս բոլորը գեղագիտական շպարի կը վերածուին, եթէ կանխորոշման գործօնը աշխատի ընտրութեա՛ն օրը եւ քուէատուփերէն դուրս գայ խորհրդարանական ուժերուն չափաբաժինները տեղաբաշխած եւ ի սկզբանէ որոշուած պատկերը ամրագրող քուէներու թիւը:

Նորաձեւ համագումարներէն ետք գրանցուած թեկնածուներու այս համապատկերը իր կարգին շեշտակիօրէն կը խօսի ընտրական դաշտին մէջ կատարուող նորարարութեան մասին: 6 մայիսն է սակայն, որ կը ճշդէ` այս բոլորը կը փոշիանա՞ն մէկ օրուան մէջ, թէ՞ որակական յեղափոխութիւն արձանագրելով երկիրը կարեւոր քայլով մը յառաջ կը տանին դէպի ժողովրդավարացում:

Շահան Գանտահարեան, «Ազդակ»ի գլխաւոր խմբագիր

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, վերլուծություն/analytics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը