Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Մանթաշևի ժառանգների այցելությունը Թբիլիսի

22.04.2012   
  
hits: 3220


Երևանում հայ մեծանուն բարերար Ալեքսանդր Մանթաշևի արձանի բացման հանդիսությանը մասնակցելուց հետո բարերարի թոռ՝ ֆրանսաբնակ Ալեքսանդր Մանթաշյանց կրտսերը, որդու՝ Միխայիլ Մանթաշյանցի հետ, ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության ղեկավար Սերգո Երիցյանի ուղեկցությամբ ապրիլի 19-ին երկօրյա այցելությամբ գտնվում էին Թբիլիսիում:

Թբիլիսյան շրջագայության ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գիգի Ծերեթելիի և Թբիլիսիի քաղաքային խորհրդարանի (Սաքրեբուլո) ղեկավար Զաալ Սամադաշվիլիի հետ: Հանդիպումներին ներկա էր Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը: Հանդիպումների ընթացքում արձանագրվեց Թբիլիսի մշակութային և հասարակական կյանքում թբիլիսահայ երկու մեծ բարերարների՝ Ալեքսանդր Մանթաշևի և Միքայել Արամյանցի անգնահատելի ավանդը: Թբիլիսիի քաղաքային խորհրդի ղեկավարի հետ հանդիպման ընթացքում կարևորվեց դարասկզբի հայ մեծանուն գործարարների բարեգործությունների, ինչպես նաև նրանց ժառանգության մասին երիտասարդ սերունդներին իրազեկելու անհրաժեշտությունը:

Ալեքսանդր Մանթաշևի ժառանգները Վրաստանում ՀՀ դեսպանության և Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի նախաձեռնությամբ հյուրընկալվեցին վրացահայ Դավթյանների ընտանիքում, որտեղ կայացավ հանդիպում տեղի հայ մտավորականության ներկայացուցիչների հետ: Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, անդրադառնալով Մանթաշևի մեծ բարերարության և մարդասիրական գործունեությանը, բարձր գնահատեց Թբիլիսիի անվանի բոլոր հայերի ունեցած ավանդը և տիկին Ժաննա Դավթյանին հանձնեց հայապահպանության գործին նվիրվածության համար ՀՀ Սփյուռքի նախարարության Վիլյամ Սարոյանի հուշամեդալը:

Օրհնության և գնահատանքի իր խոսքում Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տ. Վազգեն եպս. Միրզախանյանը, անդրադառնալով վիրահայ համայնքի հարուստ պատմությանը, կարևորեց եկեղեցու շուրջ համայնքի համախմբվածության և իր հավատքին նվիրված լինելու անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի հայ մտավորականների միության թբիլիսյան մասնաճյուղի նախագահ Ենոք Թադևոսյանը, ով ներկայացրեց Ալեքսանդր Մանթաշևի 100-ամյակին նվիրված «Գործ՝ ողջ կյանքի» իր հեղինակած գրքույկը:

Մանթաշև կրտսերը, հուզմունքով և հպարտությամբ ունկնդրելով իր պապի հայրենանվեր և ազգանվեր գործերի մասին հուշերն ու պատմությունները, հայ և վրաց ժողովուրդների բարեկամությանը մաղթեց հարատևություն:

Հաջորդ օրը Թբիլիսիում գտնվող Մանթաշյան տոհմի ներկայացուցիչներին ՀՀ դեսպանությունում ընդունեց Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը, ով ընդհանուր ուրվագծերով հյուրերին ներկայացրեց հայ-վրացական բարեկամական հարաբերությունների ներկայիս օրակարգը և հայ համայնքի գործունեությունը:

Tags: Սփյուռք/Diaspora, հասարակություն/society, ինքնություն/person, պատմություն/history, բարեգործություն/charity

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը