Երկրամաս

Ուրբաթ, 05 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Թուրքիան հետաքրքրություն է ցուցաբերում Տրապիզոնի նավահանգիստից օգտվելու հայկական պահանջի նկատմամբ

18.07.2012   
  
hits: 8736


Իմ նախկին հոդվածներից մեկում նշել էի, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն փափաք է հայտնել հանդիպել «Սփյուռքի ղեկավարների» հետ՝ քննարկելու համար Ցեղասպանության հետ կապված հայկական պահանջները։

Ես առաջարկեցի, որ նախքան Դավութօղլուի հետ հանդիպման հնարավորությունը քննարկելը, նախ և առաջ նա պետք է ապացուցի իր անկեղծությունը՝ կատարելով ութ նախնական զիջումներ, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությանը Տրապիզոնի թուրքական նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու թույլտվություն շնորհելն էր։

Անցյալ շաբաթ, թուրքական Gunebakis կայքը և այլ լրատվամիջոցներ նշեցին Տրապիզոնի նավահանգստի տնօրեն Մուզաֆեր Էրմիշի դրական արձագանքը. «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանն իր վերջին հոդվածում նշեց, որ Թուրքիայի ղեկավարությունը ակտիվորեն փորձում է երկխոսություն նախաձեռնել հայկական սփյուռքի հետ և ապա պնդեց, որ նրանք ներգրավված են մի շարք հանդիպումներում 2015 թվականին Տեղահանության 100–րդ ամյակից առաջ։ Սասունյանը, ով խորհուրդ տվեց սփյուռքին Թուրքիայի իշխանությունների առաջ չդնել իրարամերժ պահանջներ, թվարկեց այն պահանջները, որոնք միացյալ հայկական պատվիրակությունը կարող է ներկայացնել՝ ներառյալ այն պահանջը, որ Հայաստանին պետք է շնորհել Տրապիզոնի նավահանգստից առևտրային նպատակներով օգտվելու հատուկ թույլտվություն»։ Gunebakis կայքի փոխանցմամբ՝ «Տրապիզոնը կողմ է այդ պահանջին»։

Այնուամենայնիվ, գլխավոր տնօրենը նկատեց. «թե Թուրքիայի կառավարության համաձայնության դեպքում մենք պատրաստ ենք։ Հայերը կարող են հեշտությամբ իրականացնել իրենց ներմուծումն ու արտահանումն այս տարածքով։ Հայաստանի 7.5 միլիարդ դոլար կազմող առևտրային ծավալը հիանալի հնարավորություն կլինի Տրապիզոնի համար»։ Gunebakis կայքում տեղադրված «Հայաստանի աչքը Տրապիզոնի նավահանգստի վրա է» վերտառված հոդվածում նշվում է, որ Հայաստանի ներմուծման և արտահանման զգալի մասը ներկայումս անցնում է Վրաստանի Փոթի նավահանգստով։

Նավահանգստի տնօրեն Էրմեշը նշեց Փոթի նավահանգստի փոխարեն Տրապիզոնից օգտվելու առավելությունները։ Նա նշեց, որ Տրապիզոնից մինչև Երևան հեռավորությունը 430 կիլոմետր է։ «Թեև Փոթիի նավահանգիստն ունի երկաթգծից օգտվելու հնարավորություն, այնուամենայնիվ բեռնափոխադրումներում նկատվում են զգալի ուշացումներ։ Մյուս կողմից, Տրապիզոնի և Երևանի միջև գործում է հարմարավետ մայրուղի, որը հասանելի է օրվա բոլոր ժամերին։ Տրապիզոնի նավահանգստից մինչև Ալիջանի սահման [Հայաստանի Մարգարայի անցակետ] 400 կիլոմետր է, իսկ այնտեղից Երևան՝ ընդամենը 30 կիլոմետր է... Ցանկացած փոխադրամիջոց, որը մեկնում է այս կետից կլինի Հայաստանում 6-7 ժամում, որն անհավատալի առավելություն է այդ երկրի համար», նշեց էրմիշը։

Գլխավոր տնօրենը նշեց, որ «Տրապիզոնի նավահանգիստը պատրաստ է սպասարկել նոր ծրագրեր» և որ «մենք մեծացրել ենք նավահանգստի կարողությունը 3.9–ից 10 միլիոն տոննա։ Մենք միայն օգտագործում ենք նավահանգստի հնարավորությունների 25%–ը։ Մենք պատրաստ ենք ցանկացած առևտրային հնարավորության, որը կարող է առաջանալ Հայաստանի կապակցությամբ»։

Նավահանգստի տնօրեն Էրմիշի շուտափույթ և դրական արձագանքից կարելի է հանգել մի քանի եզրակացությունների՝

-- Այս գործարքը փոխշահավետ է թե Հայաստանի թե Թուրքիայի համար։ Տրապիզոնը կօգտագործի նավահանգստի իր ամբողջ կարողությունը, իսկ Հայաստանը կխնայի բեռնաթափման վճարների վրա, կվճարի ավելի քիչ փոխադրման ծախսեր և կստանա արտաքին աշխարհի հետ այլընտրանքային ցամաքային մուտք։

– Գլխավոր տնօրենը հանդես չէր գա Հայաստանի հետ համագործակցության զգայուն թեմայի վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ, եթե նախապես չունենար Անկարայի համաձայնությունը։ Հնարավոր է, որ Թուրքիայի կառավարությունը օգտագործում է Էրմիշի դրական հայտարարությունները, որպես փորձնական փուչիկներ տեսնելու համար այդ քայլի աջակիցների և ընդդիմադիրների հակազդեցությունը։ Ոչ մի բացասական արձագանք չի եղել թուրք և ազերի հակահայ ազգայնամոլների կողմից, իսկ հայ առևտրականները ողջունել են Թուրքիայի հավանական քայլը։

– Քանի որ Տրապիզոնի նավահանգստի ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի բեռները կարող են ուղղակի անցնել ներկայումս փակված հայ–թուրքական սահմանով և ոչ թե Վրաստանի միջով, նույնիսկ սահմանի այս սահմանափակ բացումը բեռնափոխադրումների համար մեկընդմիշտ կվերացնի չափազանց վիճահարույց հայ–թուրքական արձանագրությունների անհրաժեշտությունը։

Վերջապես, եթե Թուրքիան իսկապես ցանկանում է հաշտության անկեղծ դրսևորում ցուցաբերել, պետք է, որ ճանաչի Տրապիզոնը որպես Հայոց ցեղասպանության ժամանակ հայերի բնաջնջման մեծագույն կենտրոններից մեկը։ Տրապիզոնի նավահանգստում պետք է հուշարձան կանգնեցվի հազարավոր հայ կանանց և երեխաների հիշատակին, ում դրել են նավակներում և դաժանորեն խեղդել Սև ծովում։

Հարկ է նշել, որ ոչ Հայաստանին Տրապիզոնի նավահանգիստի օգտագործման թույլտվությունը և ոչ էլ հուշարձանի կառուցումը չի կարող համարվել Ցեղասպանության փոխհատուցում։ Սրանք պարզապես քայլեր են, որոնք պետք է նախաձեռնեն թուրք պաշտոնյաները ապացուցելու համար իրենց բարի կամեցողությունը, նախքան հայերը նրանց հետ նստեն բանակցությունների սեղանի շուրջ։

Հարութ Սասունյան, «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

Թարգմանիչ՝ Կ. Գևորգյան

Tags: քաղաքականություն/politics, Սփյուռք/Diaspora, Հայ Դատը/Hay Dat, հասարակություն/society, Թուրքիա/Turkey, վերլուծություն/analytics, տնտեսություն/economics

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը