Երկրամաս

Շաբաթ, 06 դեկտեմբերի 2025
Гарегин Нжде
  RSS     Русский   Հայերեն            
  • ԳԼԽԱՎՈՐ
  • Նորություններ
  • քաղաքականություն
    • դիվանագիտություն
    • Հայ Դատը
    • ՄԱԿ
  • Անդրկովկաս
    • Արցախ
    • Վրաստան
    • Ջավախք
    • Աբխազիա
    • Ադրբեջան
  • տնտեսություն
  • բանակ
    • պատերազմ
  • Սփյուռք
  • հասարակություն
    • առողջություն
    • պատմություն
    • կրթություն
    • բարեգործություն
    • գիտություն
    • ինքնություն
    • երիտասարդներ
    • երեխաներ
    • վետերաններ
    • կրոն
    • հանցագործություն
    • այլատյացություն
    • վիդեո
  • վերլուծություն
    • հարցազրույց
  • մոլորակ
    • Ռուսաստան
    • ԱՄՆ
    • Թուրքիա
    • հետխորհրդային երկրներում
    • Ֆրանսիա
    • Եվրոպա
    • Իսրայել
    • Ասիա
    • Հունաստան
    • Իրան
    • քրդեր
  • մշակույթ
  • սպորտ
  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Բագրատ Մաիլյան. Ապագաս... եթե Հայաստանում, ապա՝ ո՛չ մասնագիտությամբ, իսկ եթե մասնագիտությամբ, ապա՝ ո՛չ Հայաստանում

17.03.2013   
  
hits: 2776


Բագրատ Մաիլյանն աշխատում է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում (Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա), զբաղվում է տիեզերական Ճառագայթների ֆիզիկայով։ Տպագրել է մի շարք հոդվածներ՝ հիմնականում 2-3 համահեղինակներով (սեփական ներդրումը աշխատանքներում գնահատում է երեսունից վաթսուն տոկոս), որոնց արձագանքները, հատկապես  ամպրոպային երևույթների ուսումնասիրության վերաբերյալ, եղել են շատ դրական: Աշխատանքները ներկայացրել է մի շարք միջազգային գիտաժողովներում, որոնցից առանձնապես կարևորում է Ամերիկայի Երկրաֆիզիկական միության հանդիպումը, որի ընթացքում հնարավորություն է ունեցել զրուցել և գիտական բուռն քննարկումներ ունենալ ոլորտի առաջատար գիտնականների հետ:

Չնայած որ խումբը, որում նա աշխատում է, ներգրավված է նեյտրոնային մոնիտորների եվրոպական ցանցի մեջ, սակայն ինտեգրվածությունը միջազգային գիտական հանրությանը բավարար չի համարում: Այնուհանդերձ, կրթաթոշակային տարբեր ծրագրերի շնորհիվ (fellowship) այցելել է արտասահմանյան գործընկերների լաբորատորիաները, մասնակցել նրանց կողմից կատարվող աշխատանքներին. «Այդպիսի շփումները երիտասարդ գիտնականի համար շատ կարևոր են»: Համագործակցությունը հայաստանյան գիտական խմբերի հետ համարում է բավարար. «Շատ ավելի լավ է, քան Ռուսաստանում, որտեղ իրար «միս են ուտում»: Կարելի է, իհարկե, ավելի սերտ համագործակցել»:

Գիտության կազմակերպման տեսակետից ամենակարևոր հարցերից մեկը համարում է հետթեկնածուական կարգավիճակի (PostDoc) համակարգի ներդրումը Հայաստանում.  «Դեռ 2 տարի առաջ, շա՛տ տարիներ առաջ պետք է արվեր, եթե սա չարվի՝ կկորցնենք բոլոր երիտասարդ գիտնականներին»: Կարևոր է համարում գիտնականի արդյունավետության գնահատման համար հստակ չափանիշների ներդրումը. «Ազդեցության գործակիցը և հղումների թիվը... երկուսն էլ կարևոր են: Կարելի է h-index-ը կիրառել, որը գիտնականի արդյունավետությունը գնահատում է` հաշվի առնելով այդ երկու չափանիշները միաժամանակ»։ Հարցրի գիտության ոլորտում կոռուպցիայի մասին.  «Միգուցե կա այդպիսի բան, բայց գիտական համակարգը հաստատ շատ ավելի քիչ է կոռումպացված քան դատական համակարգը կամ որոշ այլ համակարգեր...»: Անդրադարձանք գիտական դրամաշնորհներին և վերջերս տարբեր ոչ պետական կառույցների կողմից տրվող մրցանակներին ու զանազան խրախուսական մրցանակաբաշխություններին։

- Ես ստացել ել եմ մի քանի դրամաշնորհ։ Օրինակ, Երիտասարդ գիտնականների խրախուսման դրամաշնորհ՝ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամից՝ NFSAT ECSP – 09: Դրանք որոշ ժամանակով բարելավեցին իմ ֆինանսական վիճակը և հնարավորություն տվեցին մասնակցելու մի շարք գիտաժողվների: Ինչ վերաբերում է մրցանակներին ու խրախուսական մրցանակաբաշխություններին, ապա, օրինակ, նախանցյալ տարի խրախուսավճար եմ ստացել «Գ. Ծառուկյան» հիմնադրամի կողմից` ազդեցության գործակից ունեցող միջազգային գիտական ամսագրերում 2010թ. ընթացքում տպագրված աշխատանքներիս համար։  Այս տարի դիմել եմ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի՝ ֆիզիկայի ոլորտում Գ. Ասկարյանի անվան մրցանակ ստանալու համար։ Սակայն պետք է ասեմ, որ այսպիսի բաներն իրականում բավականչափ լրջորեն չեն փոխում իրավիճակը։ Իհարկե, այդպիսի նախաձեռնությունները ողջունելի են՝ անկախ այն բանից, թե ինչն է դրդում մարդկանց սահմանել  այդպիսի մրցանակներ: Սակայն շեշտեմ՝ մրցանակները խնդրի լուծում չեն. պետք է լրջորեն մտածված պետական ծրագիր: Հայաստանում երիտասարդ գիտնականների առջև ծառացած ամենահիմնական հարցերը ֆինանսականն ու հասարակության վերաբերմունքն են: Բայց ինչ-որ իմաստով երկրորդը առաջինի ածանցյալն է՝ եթե հասարակությունը տեսնի, որ գիտնականը շատ գումար  է ստանում, վերաբերմունքն էլ կարող է լավանալ: Իսկ առայժմ վիճակը լավ չէ՝ պետական աջակցությունը բավարար չէ։ Իհարկե կան որոշ դրական միտումներ, բայց փոփոխությունները դեռ էապես չեն բարելավում գիտնականի կյանքը: Երիտասարդ գիտնականը 50 թե 100 հազար ամսական աշխատավարձ ստանա՝ միևնույն է` չի կարող բնակարան ձեռք բերել կամ վարձակալել, եթե հանկարծ որոշի ամուսնանալ: Առանց պետական հոգածության՝ գիտություն չի լինում: Չեմ ասում հենց այնպես պետք է փող բաժանել, բայց պետք է շատ աշխատող մարդը վայելի աշխատածի արդյունքները: Պետք է սկսել ֆինանսավորումից՝ հույս ունենալով, որ ամեն ինչ իր տեղը կընկնի, քանի դեռ ուշ չէ:

- Իսկ ինչո՞ւ իշխանությունները չեն կարևորում գիտությունը։

- Նախ, որովհետև հասարակությունը չի կարևորում գիտությունը։ Պատճառներն այստեղ խորքային են՝ պայմանավորված մարդկանց արժեհամակարգի խեղմամբ, ինչն իր հերթին ունի իր պատճառները: Հասարակության կողմից գիտությունը չի կարևորվում, քանի որ գիտնականը այսօր երբեմն ստանում է ավելի քիչ քան մատուցողը կամ վարորդը: Էլ ինչ կարիք կա տարիներով սովորել և գլուխ ցավացնել, ավելի հեշտ ձևեր կան հասարակության մեջ բարձր տեղ զբաղեցնելու: Օրինակ, մեր կուրսի ամենալավ սովորողներից նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, շատ ավելի վատ են ապրում, քան վատ սովորող ուսանողները, որոնք զբաղվում են այժմ առևտրով: Երբ իմանում են գիտնական եմ, մարդկանց մոտ նույնիսկ խղճահարություն է առաջանում: Ավելի երիտասարդները հաճախ չեն էլ իմանում գիտնականն ինչ է: Դե դա պարտադիր էլ չէ, Կոստա-Ռիկան կամ Բուրկինա-Ֆասոն էլ են երկրներ, որոնց ևս գիտությունը նույնպես այնքան էլ պետք չէ: Կարող ենք անհոգ շարունակել ապրել և քեֆ անել 6/8 երաժշտության տակ:

- Իսկ պետք չէ՞ պայքարել, որ վերաբերմունքը փոխվի, թե՞ գիտնականի միակ գործը պետք է լինի բացառապես գիտությամբ զբաղվելը :)

- Գիտնականն էլ հասարակության անդամ է և միայն զուտ գիտությամբ չպետք է զբաղվի: Պե՛տք է պայքարել... է՜հ, կուզեի մեզ մոտ արտասահմանի նման լիներ, զարգացած երկրների, որտեղ արվում է ամեն ինչ՝ հողեղեն-նյութական բաներից գիտնականին զերծ պահելու համար, գիտնականի արդյունավետությունը բարձրացնելու համար:

- Ինչքա՞ն ժամանակ եք աշխատել արտասահմանում։

- Կարճ։ 2 շաբաթանոց դասընթացների եմ մասնակցել: Կարող եմ ասել, որ զարգացած երկրներում ավելի լավ է ամեն ինչ կազմակերպված: Գիտնականները նույնն են անկախ ազգային պատկանելիությունից: Հայ գիտնականները ունեն իրենց ուժեղ և թույլ կողմերը: Բայց նաև շատ եմ շփվել արտասահմանի ոչ-գիտնականների հետ: Նրանք հարգանքով են լցված գիտնականի հանդեպ, քանի որ ավելի լավ են հասկանում գիտնականի դերը հասարակության մեջ: Սա նաև Հայաստանում միջնակարգ կրթության որակի անկումից է: Մարդը կարող է հասարակ թվաբանություն չիմանալ և գերազանց ավարտել դպրոցը: Իսկ միջին Եվրոպացին ավելի լավ կրթություն է ստանում:

- Հիմա Հայաստանո՞ւմ եք պատկերացնում Ձեր մասնագիտական ապագան, թե՞ արտասահմանում։

- Դեռ չգիտեմ: Իրոք, շատ եմ ուզում պատկերացնել... Երևի՝ եթե Հայաստանում, ապա՝ ո՛չ մասնագիտությամբ, իսկ եթե մասնագիտությամբ, ապա՝ ո՛չ Հայաստանում:

 

Զրույցը վարեց Մանե Հակոբյանը

Tags: հասարակություն/society, վերլուծություն/analytics, երիտասարդներ/youth, գիտություն/science, հարցազրույց/interview

ЕСЛИ ВЫ ЖЕЛАЕТЕ ОКАЗАТЬ ПОДДЕРЖКУ ИНФОРМАЦИОННОМУ ЦЕНТРУ «ЕРКРАМАС», ПРОСИМ ДЛЯ ВЗНОСОВ ВОСПОЛЬЗОВАТЬСЯ РАЗМЕЩЕННЫМИ НИЖЕ РЕКВИЗИТАМИ:
Карта Сбербанка – 4276 3000 2814 4379
Карта Юмани – 2204 1201 1109 3197

Благодарим за оказанную в июне поддержку: Нагапет Арамович М. (21.06.2024), Андраник Аветисович Т. (14.06.2024)



home

վիդեո օրվա

Մոնրեալում 3-րդ անգամ կազմակերպված այս քայլերթին մասնակցել են Ցեղասպանություն վերապրած ազգերի ներկայացուցիչները, նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում Մոնրեալի քաղաքապետը: Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենա սիրված

Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Ինքնորոշման իրավաչափությունը
Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել

Հայոց ցեղասպանություն

Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը
Բազմահազարանոց քայլերթ՝ հանուն ցեղասպանությունների կանխարգելման (տեսանյութ)
Թուրքական հակաքայլերը նպաստում են Ցեղասպանության հարյուրամյակի քարոզչությանը
Շվեյցարիայի բողոքը ՄԻԵԴ որոշումը սրբագրելու հնարավորություն կտա. Կիրո Մանոյան


Регистрация Войти
РАСШИРЕННЫЙ ПОИСК

Նորություններ

11:01 Երբ երկրում կվերջանան քաղաքական ցնցումները՞
23:31 Դավաճանություն է վարկաբեկել մեր հազարամյա եկեղեցին և սրբավայրերը. Բաց նամակ ՀՀ իրավապահներին
17:50 Ադրբեջանը դիրքերը սկսել է առաջ բերել մայիսի 9-ից հետո. Կարեն Վրթանեսյան
08:21 Առանցքի պետությունները եւ կրկնակի խաղերը
05:57 Կրոնական ազատությունների մասին իր տարեկան զեկույցում ԱՄՆ-ի պետքարտուղարությունը խստորեն քննադատում է Թուրքիային
05:44 US State Department Slams Turkey In its Annual Religious Freedom Report
10:33 Բացահայտվեց անհիմն հայտարարություններ անող ևս մեկ հակահայ գրող
10:29 Another Anti-Armenian Writer Exposed For Making Baseless Allegations
13:25 Դժբախտ զուգադիպություն. թուրք ամերիկացին հարձակվում է Բուրդենի վրա նրա ինքնասպանության նախօրեին
13:19 Unfortunate Coincidence: Turkish-American Attacks Bourdain on the Eve of his Suicide
11:02 Թուրքիան Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի առավել հաճախ խախտողն է
10:59 Turkey is Most Frequent Violator of European Convention on Human Rights
00:55 Եվրոպական դատարանը Կաթողիկոսարանի հայցը համարում է անընդունելի, և այդ որոշումը չի կարող բողոքարկվել
15:40 Ադրբեջանի անմիտ քարոզիչը մեղադրում է Կալիֆորնիայի հայերին
00:05 Թուրք գործիչը խոստովանում է, որ իրենց համար ծանր հարված էր, երբ Տեխասը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը